ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ. ԿՐԱ՞Կ, ԹԵ՞ ՑԱՍՈՒՄ
ԱԼՎԱՐԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լեզվաբան, քաղաքագետ, ԵՐԵՎԱՆ




Երկարատև դադարից հետո Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայնեցին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Տարածաշրջանային գերլարված իրավիճակում թվում էր՝ հանդիպումը անհավանական է, չնայած դրան նպաստող նախադրյալներ կային: Առաջինը, Կիմը իր ամանորի ուղերձում հանդես եկավ մեղմ հռետորաբանությամբ իր հարավային հարևանի նկատմամբ, և երկրորդ, Սեուլը հետաձգել էր անցկացնել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները:

Չնայած հանդիպումը կայացավ սպասվելիք ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում՝ հակամարտող կողմերը համաձայնության եկան մի շարք առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես՝ վերականգնել երկու պետությունների միջև ռազմական շփման գիծը, իրականացնել խորհրդակցություններ` լարվածությունը թուլացնելու համար, ակտիվացնել սպորտային և հումանիտար ոլորտներում փոխանակումները: Սեուլը պատրաստակամություն հայտնեց ժամանակավորապես կասեցնել մի շարք պատժամիջոցների կիրառումը Փհենյանի նկատմամբ: Սակայն բանակցությունների գլխավոր հարցը՝ կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, շարունակում է մնալ անորոշ: Կիմը դե ֆակտո հռչակել է Հյուսիսային Կորեան որպես միջուկային գերտերություն  և ոչ մի դեպքում չի հրաժարվի միջուկային զենքի ծրագրից, քանի որ վերջինս վստահելի երաշխիք է հանդիսանում իր երկրի անվտանգության համար: Բացի այդ, հարցի լուծումը կախված է այլ շահագրգիռ կողմերից, մասնավորապես՝ ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան և Ռուսաստան:   

Այն, որ Փհենյանը համաձայնել է սկսել բանակցությունները կորեական թերակղզում ԱՄՆ-ի ճիշտ մարտավարության արդյունքն է: Նման տեսակետ է հայտնում Թրամփի կառավարությունը: Այսպիսի հայտարարությամբ Թրամփը ցանկանում է աշխարհին երևալ որպես հաղթող կողմ: Վերջերս հրապարակած ազգային անվտանգության ծրագիրը կառուցված է «խաղաղություն ուժի միջոցով» գաղափարի շուրջ: Սա ենթադրում է՝ Թրամփը ստիպել է Սեուլին գնալ բանակցությունների Փհենյանի հետ: Վերջինս պատերազմական գործողությունների սպառնալիքի տակ գնացել է այդ քայլին:

Ռուսական իշխանությունների համոզմամբ՝ ԿԺԴՀ-ն որոշ չափով հասել է իր նպատակին: Այն ունի այնպիսի միջուկային ձենք, որն ունակ է հարված հասցնելու աշխարհի ցանկացած կետին: Այստեղից հետևություն` ԱՄՆ-ն ձախողել է իր նպատակներում: Բանակցությունների վերսկսումը փաստում է դրա մասին: Այն, որ դրանք տեղի են ունեցել առանց ԱՄՆ-ի միջնորդությամբ և առանց նախապայմանների (ԱՄՆ-ն նախկինում պնդում էր, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային ծրագրից) ցույց է տալիս՝ ԱՄՆ-ի վարած անարդյունավետ քաղաքականությունը տարածաշրջանում:

Եզրափակելով՝ Հյուսիային Կորեան շատ լավ գիտակցում է, որ Թրամփը ամեն գնով փորձում է հայտարարություններով ու կոչերով ահազանգել հնարավոր պատերազմի վտանգը: Բանակցական գործընթացի վերականգնումը նրա իրական ցանկությունների մեջ չի մտնում: Սեփական պարտությունը քողարկելու համար Թրամփին մնում էր մանևրել՝ ողջունելով և հաղթանակը վերագրելով իրեն:
ԱԼՎԱՐԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
393 reads | 20.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com