ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՈՒԾԱՑՄԱՆ ԵՎ ՁՈՒԼՄԱՆ ՄԱՍԻՆ
07.09.2013 \ 00:37 Reads: 2680
Ս. Թոփչյանը կարծում է, թե «… վերջին երկու տասնամյակում Հայաստանից արտագաղթածների շնորհիվ ուծացումը դանդաղել է»։ Ինչպիսի սփոփիչ լուր, «դանդաղել է»։ Մի՞թե պարզ չէ, որ դա ժամանակավոր երևույթ է, և որ ուծացումն ու ձուլումը հետագայում նոր թափ են առնելու՝ հատկապես վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածների ավագ սերնդի հեռանալուց հետո։
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅ ԱԶԳԸ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ Է
28.08.2013 \ 00:37 Reads: 2684
Ես կարծում եմ, որ նման տագնապը (բայց ոչ խուճապը) ավելի օգտակար է ազգի ինքնապաշտպանական ուժերը շարժման մեջ դնելու առումով, քան թե հանգստությունը՝ էլ չենք խոսում ազգի ճակատագրի նկատմամբ անտարբերության մասին։ Իսկ որ սպառնալիքները լուրջ են՝ որևէ կասկած լինել չի կարող։ Իսկ թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, հայտնի է բոլորին, այստեղ հիշատակելն ավելորդ է։
ԱՆՁԸ ԵՎ ԻՐ ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
14.08.2013 \ 00:38 Reads: 2377
Յուրաքանչյուր անձնավորություն ունի բազմաթիվ փոխկապակցված հոգեկան գծեր, որոնք կազմում են նրա խառնվածքը, բնավորությունը, մտավոր օժտվածությունը, իսկ միասնության մեջ՝ նրա անձի հոգեբանական կառուցվածքը։ Անձը ոչ մի չափով չի հանգեցվում իր էթնիկականությանը, իր էթնիկական Ես-ին։
Ո՞Վ ՊԵՏՔ Է ԾԱՂԿԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ
01.08.2013 \ 00:38 Reads: 2738
Հայաստանից արտագաղթողների շրջանում կա մի հետաքրքիր, նույնիսկ ես կասեի՝ պարադոքսալ մի պատկերացում, որին ես հանդիպել եմ նման մի քանի անձնավորությունների հետ ունեցած զրույցների ընթացքում և որն առկա է նաև Թոփչյանի հոդվածում։ Խոսքը հետևյալի մասին է. մենք գնում ենք, իսկ երբ Հայաստանում կյանքի պայմանները բարելավվեն, գուցե և վերադառնանք։
Ի՞ՆՉ Է ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
02.07.2013 \ 00:39 Reads: 3201
Ըստ ժամանակակից գիտական պատկերացումների, էթնիկականությունը, որը կոնկրետ դեպքերում կարելի է արտահայտել այնպիսի, մի փոքր արհեստական, հասկացությունների միջոցով, ինչպիսիք են՝ «հայկականություն» կամ «հայություն», «թրքություն» (կամ «թուրք լինելը»), «ռուսություն» և այլն՝ էթնոհոգեբանական մի կառուցվածք է, բարդույթ, որը պետք է դիտել ինչպես ողջ էթնոսի (այդ թվում նաև ազգի, որը էթնոսի զարգացման բարձրագույն աստիճանն է), այնպես էլ անհատների և տվյալ էթնոսի կազմի մեջ մտնող խմբերի, օրինակ՝ ընտանիքի մակարդակում։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ (ՄԱՐԳԻՆԱԼ ԷԹՆՈԿԻՐ)
25.06.2013 \ 00:40 Reads: 3794
Այն դեպքում, երբ անհատի էթնիկական սոցիալականացումն ընթանում է նրան ծնած ազգի միջավայրում և նորմալ ընթացք է ունենում, նրա էթնիկական հոգեկերտվածքն ու ազգային ինքնությունը լինում են ամբողջական և հիմնականում անհակասական հոգեբանական համակարգեր։ Եթե որևէ անհատ գիտակցում է, որ ինքը հայ է, և միա՛յն հայ, և եթե նա բողոքում ու զայրանում է, երբ նրան նմանեցնում են որևէ այլ, հատկապես չսիրված ազգի ներկայացուցիչների՝ «կարծես թուրք լինես», ապա նրա էթնիկական ինքնությունն ամբողջական է, կայուն ու հետևողական։
ԱՐԴԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՍՊԵԼԸ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ ԿԱԶՄՈՒՄ
18.06.2013 \ 00:41 Reads: 2873
Ազգի հոգեբանական էությունն ու ինքնությունը հասկանալու համար, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, պետք է լուծել նաև հետևյալը. ինչպիսի՞ն է տվյալ ազգի մեջ տիրապետող հիմնական միտումը կամ դիրքորոշումը աշխարհի նկատմամբ՝ լավատեսակա՞ն է այն, թե հոռետեսական։ Այս մեծ խնդրի կարևոր կողմերից մեկը արդար աշխարհի առասպելի կամ վարկածի (ԱԱՎ) նկատմամբ էթնոկիրների մեծամասնության վերաբերմունքն է։ Հավատու՞մ է, արդյոք, էթնոսը, որ աշխարհն արդար է, թե նրա հայացքներում գերակշռում է այն տեսակետը, որ աշխահն անարդար է և այդպիսին էլ մնալու է («ոնց եկել է, այնպես էլ գնալու է»)։
ԱՐԴՅՈ՞Ք ՈՐԵՎԷ ԱԶԳԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է
12.06.2013 \ 00:41 Reads: 2290
Խնդիրը, որն այստեղ ցանկանում եմ համառոտակի քննարկել, հետևյալն է. արդյո՞ք որևէ էթնիկական հանրույթի էթնոհոգեբանական ինքնությունն այն իմաստն ունի, որ այլևս որևէ այլ էթնոսի մոտ չի դիտվում։ Այսինքն՝արդյո՞ք այն անկրկնելի է։
ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱՅԻՆ ԴՐՍևՈՐՈՒՄՆԵՐԸ
02.06.2013 \ 00:42 Reads: 6241
Ազգի էթնիկական ինքնությունը, նրա հոգեկերտվածքի յուրահատկությունը, ունի ոչ միայն ներհոգեկան, այլև վարքային կողմեր։ Դա նշանակում է, որ էթնիկական ինքնության այս կամ այն բաղադրիչներն ու բարդույթները ժամանակ առ ժամանակ դրսևորվում են նրա անդամների, ենթախմբերի և նույնիսկ ողջ էթնոսի վարքում։ Հետևաբար, ուսումնասիրելով էթնոսի վարքը, մենք կարող ենք որոշակի եզրակացությունների հանգել նաև նրա հոգեբանական ինքնության մասին։ Որո՞նք են վարքի այն տեսակներն ու ձևերը, որոնք այս իմաստով ինֆորմատիվ են, այսինքն բխում են էթնոսի բուն էությունից։
ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ
17.05.2013 \ 00:42 Reads: 8229
Ի՞նչ բան է ինքնագիտակցությունն ընդհանրապես, և ի՞նչ պետք է հասկանալ էթնիկական ինքնագիտակցություն ասելով։ Ի՞նչ կապ ունեն այս երևույթները էթնիկական ինքնության հետ։ Այս բարդ ու բազմակողմանի երևույթների մասին կարելի է հատորներ գրել։ Այստեղ խոսելու ենք շատ համառոտ, քննարկելով միայն դրանց որոշ էական կողմեր։
ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
11.05.2013 \ 00:46 Reads: 2355
Ձևական էթնոկիր մենք անվանում ենք այն անհատին, որը գիտակցում է, որ տվյալ էթնոսի անդամ է («Ես հայ եմ»), բայց ոչ մի իրական հայկական էթնիկական հատկանիշ և բովանդակություն չի կրում իր մեջ։
ԼԻԱՐԺԵՔ ԷԹՆՈԿԻՐ
23.04.2013 \ 00:47 Reads: 2454
Դժվար չէ նկատել, որ երբ մենք դիտում ենք այս կամ այն էթնոսի անդամներին (էթնոկիրներին, այսինքն համապատասխան էթնիկականության կրողներին), նրանց վարքն ու մտավոր գործունեության արդյունքները, ապա տեսնում ենք, որ ըստ էթնիկական գծերով իրենց «հագեցվածության» նրանց միջև էական տարբերություններ կան։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ (ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
11.04.2013 \ 00:48 Reads: 9197
Այն, ինչ և´ առօրյա խոսքում, և´ էթնոհոգեբանության բնագավառում ազգային կամ «էթնիկական ինքնություն» են անվանում, բարդ մշակութա-հոգեբանական համակարգ է, որը պետք է ուսումնասիրել ինչպես ընդհանրական ձևով, այնպես էլ յուրաքանչյուր կոնկրետ էթնոս և նրա անդամներին բնութագրելիս:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ» ԱՍԵԼՈՎ
05.04.2013 \ 00:48 Reads: 7851
Ազգը ժամանակակից էթնոլոգիայի և էթնոհոգեբանության բնագավառներում դիտվում է որպես էթնոսի բարձր զարգացած տեսակ, էթնոգենեզի և էթնիկական պատմության բարձրագույն արդյունք։ Խոսելով ազգային ինքնության մասին, պետք է նկատի ունենալ, որ մենք իրավունք ունենք առաջ քաշելու ավելի լայն խնդիր, այն է` էթնիկական ինքնության խնդիրը, քանի որ յուրաքանչյուր էթնոս ունի իր հոգեկերտվածքն ու յուրահատկությունները։ Տոհմը, ցեղը, ցեղային միությունը, ժողովուրդը և ազգը, որպես մարդկային հանրույթներ, ունեն իրենց ինքնությունը։ Այնուամենայնիվ, սույն հոդվածը նվիրված է գլխավորեպես հենց ազգի հոգեկան կերտվածքի և ինքնության խնդրին։
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com