ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12.02.2013 \ 16:04 Reads: 2566
Փոլ Վիթեքի տեսությունն ունի նաև իր կողմնակիցները մեր օրերի օսմանագետների շրջանում: Նրանցից կարելի է նշել Մեթին Հեփերի տեսակետը, որ գտնում է, որ այն հանգամանքը, որ օսմանայն պետությունը առաջացավ որպես ՙղազիների պետութ-յուն՚, հանգեցրեց նրան, որ բանակը ՙբանալի՚ դերակատարում ստացավ:
«ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ», ԱՍԱՑ ՆԱ ԵՎ ԸՆԿԱՎ ԱՆՇՆՉԱՑԱԾ
11.02.2013 \ 03:18 Reads: 2809
600 ռազմանավ հովհարաձև մխրճվում են Էգեյանի ջրերը` Սամոս-Եվբեա կղզիների երկարությամբ` իրենց հետ տանելով 25 հազար ցամաքային ծանրազեն մարտիկներ, ծովային հետևակ, հեծելազոր, օժանդակ զորքեր, մեծ քանակությամբ պարեն և խմելու ջուր: Զորքերի հրամատարները մեդիացի նենգամիտ ու երեսպաշտ Դատիսը և Սարդեսի սատրապ, արքայի զարմիկ Արտափրենեսն էին:
ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ. ԻՄԱՑԻՐ, ՈՒՐ ԵՍ ՄԵԿՆՈՒՄ
10.02.2013 \ 15:56 Reads: 1845
‹‹Էս երկիրը երկիր չի›› արտահայտությունն այսօր դուք կլսեք հայրենիքը լքող հայից: Նրանից, ով ձայնը հինգ հազար դրամով ծախում է ընտրությունների ժամանակ, և նրանից, ով ունի գիտական տիտղոսներ, ուսյալ է, անգամ` կարդացած:
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՉՔԱՉԱՓԸ
09.02.2013 \ 15:56 Reads: 2646
Կան ղեկավարներ, որոնք դյուրությամբ խախտում են ենթակաների անձնական տարածքը: Եթե ‹‹բոսի›› դաստիարակությունը, մեղմ ասած, ‹‹կաղում›› է, նա կարող է իրեն թույլ տալ մտնել նաև մարդկանց ինտիմ գոտին: Եվ եթե նման անվայելուչ քայլին չի հետևում կտրուկ հակահարվածը, պատճառը միայն հերարխիական կախվածությունը և աշխատանքը չկորցնելու մտավախությունն է, ինչն ամենևին չի նշանակում, որ ոտնձգության զոհի ապրումները դրանից պակասում են:
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՄԵԾ ԱՍՏՂԸ. ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (օրիգինալ ձայնագրություն)
07.02.2013 \ 15:57 Reads: 5564
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հաղորդումը, որն ընդմիջվում էր նրա մասին ասված նշանավոր այլ գիտնականների խոսքերով և նրա սիրած երգերով ու բանաստեղծություններով, եթերում հնչելուց հետո ակադեմիկոսի օգնականը՝ Օկտա Արևշատյանը, խնդրեց ձայնագրության կրկնօրինակը՝ անվանի գիտնականի անձնական արխիվում պահելու համար: 
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՏԱԼԻԶԱՏՈ՞Ր
06.02.2013 \ 15:57 Reads: 2082
Երբ մենք խոսում ենք Ամերիկա ներգաղթած պիոներների մասին, միանգամայն հեռու ենք նրանց փնովելու կամ այդ երկրի արժանիքները թերագնահատելու մտքից: Քավ լիցի: Երիցս ճիշտ են նրանք, ովքեր արտագաղթի համար ընտրում են հենց ԱՄՆ-ը: Ճիշտ են նաև Հայաստանը լքողները, երբ առաջին հերթին իրենց անուրջներում տեսնում են Ազատության արձանն ու Նյու Յորքի երկնաքերները:
ՌՈՒՍԱԿԱՆ «ՄՈՒԺԻ՞Կ», ԹԵ՞ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 4-րդ)
05.02.2013 \ 15:58 Reads: 1956
Հունգարական սինդրոմը Կանադայում սկսում է աստիճանաբար մարել: Պետական շրջաններում եւ դիվանագիտական կորպուսում ծայր են առնում լուրեր, որ «նոր դեսպանը այնքան էլ նման չէ մյուս ռուսներին», ավելի շուտ հիշեցնում է ֆրանսիական արիստոկրատ. տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներին, բարեկիրթ է, համակրելի, հագնվում է անթերի, կինը երիտասարդ է, գեղեցիկ, երկուսն էլ արվեստներ սիրող եւ գնահատող են:
ԱԹԵՆՔԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
04.02.2013 \ 03:19 Reads: 2030
Ք. ա. 507 թվականին աթենացիները պատվիրակություն են ուղարկում պարսիկների մոտ` խնդրելով նրանց օգնությունը Սպարտային հնազանդեցնելու համար: Դա Աթենքի դիվանագիտության ճակատագրական, աններելի վրիպումներից էր:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՆԳՈ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
31.01.2013 \ 15:59 Reads: 3837
Ազգությունից` ազգություն մարդկանց անձնական գոտիների  չափերը  տարբերվում են: Ամերիկայի, Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Սկադինավյան երկրների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչների համար ընդունելի է, որ դրանք առնվազն կես մետրից պակաս չլինեն:  Այդ երկրների բնակիչները չեն սիրում ‹‹մոտիկ խոսողներին›› (‹‹close talker››): 
ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ ԿԱՄ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ (մաս 2-րդ)
29.01.2013 \ 16:00 Reads: 1923
Ագամեմնոնը կռվից դառնում է տուն, ուր նրա բացակայության ժամանակ կինը` Կլիտեմնեստրան, կապվում Էգիսթոսի հետ: Նրանք ստորաբար սպանում են Տրոյայի հերոսին և վախենալով, որ Ագամեմնոնի տղան` Օրեստեսը, մի օր կլուծի հոր վրեժը, փորձում են նրան էլ սպանել: Օրեստեսի քույրը` Էլեկտրան, թաքցնում է եղբորը:
‹‹ԻՄ ՏԱՐԱԾՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է››
26.01.2013 \ 15:48 Reads: 2646
Մարդկային հաղորդակցության համար առանցքային կարևորություն ունի իրար հետ շփվող անձանց միջև ընկած տարածության չափը: Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ նշանակություն կարող են ունենալ սանտիմետրերը և մետրերը մարդկանց կոնտակտների հաջողության կամ անհաջողության գործում: Պարզվում է, որ կարող են:
ԱՐՏԱՔՍՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՔՍՈՐԻ ՏԵՍԱԿ
26.01.2013 \ 03:20 Reads: 2882
Արտաքսումն Աթենքի դեմոկրատական համակարգի հատուկ ինստիտուտներից էր: Ունենալով ավելի շուտ քաղաքական, քան իրավական բնույթ, այն կիրառվում էր աթենացու նկատմամբ` երկրից վտարելու նպատակով (առանց դատավարույթի): Դա կանխարգելիչ օրենք էր, որը ոչ թե պատժում էր զանցանքը, այլ բացառում էր այն:
ԲԺԻՇԿ, ՈՐՆ Ի ՎԵՐՈՒՍՏ Է
23.01.2013 \ 15:49 Reads: 3075
Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես ամեն անգամ արտասահմանում քիչ թե շատ հայտնի հայ դեմք տեսնելիս երկակի զգացում եմ ապրում: Հպարտության եւ ափսոսանքի: Թե ինչու եմ հպարտանում` բացատրելն ավելորդ է: Իսկ ափսոսանքը պայմանավորված է պարտվածի բարդույթով:
ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԸ (օրիգինալ ձայնագրություն)
20.01.2013 \ 15:51 Reads: 5046
Աշխարհի շատ բեմերում փառաբանված Վահրամ Փափազյանը 1950-ական թվականների կեսից վերջնականապես բնակություն հաստատեց Երևանում: Մինչ այդ, հյուրախաղերի եղած ժամանակ նա հրավիրվում էր ռադիո՝ ձայնագրության: Առաջին ձայնագրություններն են՝ հատվածներ «Օթելլոյից», «Համլետից» և «Դիմակահանդեսից»: Ու թեև ձայնը առաջվանը չէր, բայց ինչպե՜ս էր տիրապետում դրան, ի՜նչ կատարում էր:
« 1 2 ... 87 88 89 90 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com