ՆԵԱՊՈԼԻՏԱՆԱԿԱՆ ՍԵՐԵՆԱ՞Դ, ԹԵ՞ ՄՈՑԱՐՏՅԱՆ ՌԵՔՎԻԵՄ` Ի ՊԱՏԻՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
04.03.2013 \ 02:41 Reads: 2080
Նախագահի զայրույթը գերակշռում է քաղաքապետի հավատարմության գործակիցը, որի հետևանքով նախկին պաշտոնյան հայտնվում է փողոցում: Ֆրանսիացիները հենց այնպես չեն ասել. «Chercher la femme»՝ «Փնտրիր կնոջ մեջ»: Նկարագրելու համար, թե ինչ կատարվեց հետո, անհրաժեշտ է գրչի վարպետություն և վերլուծաբանի ճկունություն: Փոքր Հայաստանի Հանրապետության նույնքան փոքր քաղաքական թատերաբեմում խաղարկվում է իսկական քաղաքական տրագիկոմեդիա:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս յոթերորդ)
01.03.2013 \ 01:30 Reads: 3129
Նստարանին Նուվարիշ Կարաբախլին կծիկ գալով քնեց ու տեսավ կյանքի երևի ամենասարսափելի երազը: Գորշավուն, տարօրինակ մի տեղ էր ընկել: Խոնավությունը թափանցում էր ոսկորների մեջ: Շուրջբոլորը ամայություն էր. ոչ տուն, ոչ ծառ, ոչ ոք և ոչինչ, բացի արյան սև լճակից: Հանկարծ Գրետա Սարկիսովնան հայտնվեց` կրիայի ձվից նոր պրծած ձագի տեսքով, որը դուրս սողաց իր սեփական արյան լճակից և ուղղվեց դեպի ջուրը:
ԻՆՉՈՒ ԵՆ ՄԵՐԿԱՆՈՒՄ ՍՈՒՍԵՐՆԵՐԸ
28.02.2013 \ 02:43 Reads: 2043
1661 թվականի սեպտեմբերի 30-ին հրաշքով է կանխվում պատերազմը Ֆրանսիայի և Իսպանիայի միջև: Ի՞նչ էր պատահել: Անգլիա է ժամանում Շվեդիայի դեսպանը: Արարողակարգի համաձայն` Լոնդոնի դիվանագիտական կորպուսը դիմավորում է նրան: Թափորում տեղերի համար վեճ է ծագում Ֆրանսիայի դեսպան դ’Էստրադային և Իսպանիայի դեսպան Վատևիլիային ուղեկցողների միջև:
ՀԻՆԳ ԽՈՐՀՈՒՐԴ ԻՆՏԻՄ ՏԱՐԱԾՔԸ ԿՈՐՑՐԱԾՆԵՐԻՆ
27.02.2013 \ 16:08 Reads: 3413
Սահմանափակ տարածքի վրա ուղևորների գերխտությունը հատկապես ֆրուստրացնում է հասարակական տրանսպորտից օգտվողներին: Համոզվելու համար խոսեցրեք երթուղային տաքսիից իջնող երևանցուն, որի փչացած տրամադրությունն ապահովված է ամբողջ օրվա ընթացքում: Մարդիկ անձնական գոտու համար պայքարում են ենթագիտակցական մակարդակով: Հետևեք, թե...
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս վեցերորդ)
27.02.2013 \ 01:31 Reads: 3157
Ա՜…ա՜, արտիստ, սպասի ախպերս,-ասաց նա:- Համա թե խմել ես, էդ որտե՞ղ ես էդպես կոնծել:- Նա աչքով արեց թիկնապահներին:- Ես էլ եմ խմած: Մենակ թե տեսնու՞մ ես քեզ պես կանգնած տեղս չեմ ճոճվում:
ՎԻԼԼԻ ԲՐԱՆԴԻ ՆԱԽԱԴԵՊԸ
27.02.2013 \ 00:50 Reads: 1569
Հանդուրժողականության մասին խոսելիս հարկավոր է անդրադառնալ ևս մեկ խնդրի. ինչպիսի՞ն պետք է լինի այն հիմա՝ հակամարտության ներկա թերևս ամենաթեժ փուլում: Այստեղ ամեն ինչ առավելագույնս հստակ է: Մեր թիրախը չպետք է լինի թշնամու խաղաղ, անզեն, անպաշտպան բնակչությունը: Այո՜ նրանք նույնպես թշնամական դիրքորոշման կրողներ են, սակայն թշնամու հանդեպ պաշտպանական ագրեսիան պետք է լինի ուղղորդված, ռացիոնալ, պատճառաբանված: Իր ատելությանը հագուրդ տալ փորձող զինված թշնամին է թիրախ. ահա այս տրամաբանությամբ է մեր բանակը սահման պահում:
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆ. ՋՈՒԹԱԿ ԵՎ ԿԻԹԱՌ
26.02.2013 \ 16:10 Reads: 4011
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆ. ՋՈՒԹԱԿ ԵՎ ԿԻԹԱՌ
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս հինգերորդ)
26.02.2013 \ 01:31 Reads: 2448
Գլխավոր Բեյը (արտիստի երազանքներում) արտասանում է հենց այդ խոսքերը, և սիրալիր ժպտալով Նուվարիշին, ցածրաձայն ավելացնում հեռախոսափողի մեջ:- Փամփուշտ շատ դիր…
ԳԼԽԱՏՎՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
25.02.2013 \ 02:52 Reads: 2065
Եթե մեր պետական այրն իմանար, թե ինչ փշոտ ճանապարհ է կտրել դիվանագիտական արարողակարգը մինչև մեզ հասնելը և թե երբեմն ինչ դժվարություններ է հաղթահարում այսօր, նա հավանաբար կխնայեր Պատրիկին և չէր ուզենա նրան տեսնել որպես այդ ծառայության ղեկավար: Սպիտակ տան արարողակարգի պետն իր ստորաբաժանումը համեմատել է սակրավորների գումարտակի հետ:
‹‹ՀԵՏՈ ԿԽՈՍԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ››
23.02.2013 \ 16:09 Reads: 1664
Ժամանակն է, վաղուց ժամանակն է ահազանգ հնչեցնել բոլոր զանգակատներից, բոլոր միջոցներով, ամենուր, աշխարհի բոլոր ծագերում` ‹‹Հայրենիքը վտանգի մեջ է››, ինչպես հայաստանաբնակների, նույնքան էլ այն լքողների համար: Ժամանակն է դուրս պրծնելու այս կախարդական շրջանակներից, սթափվելու լեթարգիայի վերածվող քաղաքական նիրհից, այսօր, հիմա: Վաղը ուշ կլինի:
ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մաս երկրորդ)
23.02.2013 \ 16:08 Reads: 2377
Ս. Շոուի բնորոշմամբ` այդ վաչկատուն ցեղը չուներ արմատներ և պատրաստ էր իր ծառայությունները առաջարկել այն տիրոջը, որից ակնկալում էր ավելի մեծ շահ: Այն քոչել էր Միջին Ասիայից եւ Իկոնիայի սելջուկյան սուլթանների կողմից նրանց մի մասի առաջնորդ Էրթողրուլը, Օսմանի հայրը, որպես ուչբեյություն ստացել էր քրիստոնյաներով բնակեցված տարածք Փոքր Ասիայի հյուսիս արևմուտքում:
ՆՆՋԱՍԵՆՅԱԿ ՄԻԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ
22.02.2013 \ 16:10 Reads: 1675
Դուք դժվար կգտնեք սեփական տուն, որտեղ ննջարանը տեղադրված լինի առաջին հարկում կամ բնակարան, որտեղ այն մոտ լինի շքամուտքին: Ինչու՞: Որովհետև մեր նախահայրերն ապահով լինելու համար քնել են քարայրի հեռավոր անկյունում:
ՌԱԴԻՈՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ 2-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ. ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԻ ՍԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ
21.02.2013 \ 23:12 Reads: 2433
«Գերմանիայի ազգային ռադիոկայանը» պատկանում էր Գերմանիայի Կոմունիստական կուսակցությանը: Այն գործում էր Իսպանիայում 1933-1939թթ, սակայն ստեղծում էր տպավորություն, որ գտնվում է Երրորդ Ռեյխի տարածքում: Գերմանիայի քաղաքացիներին այն կոչ էր անում. «Ուշադրությու՜ն, դուք լսում եք քրիստոնեական ռադիոն 38.52 կարճալիք հաճախականությամբ: Կաթոլիկնե՜ր, քրիստոնյանե՜ր. եղեք ուժեղ Հակաքրիստոսի դեմ պայքարում: Խիզախություն և հավատ առ Աստված Քրիստոսի սիրեցյալ իմ եղբայրներ»:
Ակտիվ ռադիոքարոզչությամբ էր զբաղվում նաև «Հոգիների ձայն» անլեգալ ռադիոկայանը:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՁԱՅՆԸ (օրիգինալ ձայնագրություն)
21.02.2013 \ 16:10 Reads: 4316
Երբ դահլիճում լսվեց Իսահակյանի խոսքը, հուզմունքի ալիք բարձրացավ, յուրաքանչյուրը զգաց, որ Վարպետի այս ելույթը եթե ոչ վերջինը, ապա վերջիններից մեկն է: Ցավոք, եղավ վերջինը: Աշնանը Իսահակյանն արդեն մեզ հետ չէր:
« 1 2 ... 82 83 84 85 86 87 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com