ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1890 ԹԹ. ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
20.03.2013 \ 23:17 Reads: 2246
Աբդուլ Համիդի կողմից ստեղծված կառավարման համակարգը հիշեցնում էր բուրգ, որի գաաթում գտնվում էր սուլթանական պալատը` Յըլդըզ քյոշքը: Անծայրածիր կայսրության արտաքին և ներքին քաղաքականությունը մշակվում էր հենց այստեղ, իսկ կառավարությունը պարզ կատարողի դերում էր: Օսմանյան արխիվների վավերագրերը վկայում են, որ Աբդուլ Համիդը հեռագրական կապի միջոցով անձամբ ղեկավարում էր նաև տեղական իշխանությունների գործունեությունը, տալով նրանց համապասխան կարգադրություններ հայերի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ, այդպիսով շրջանցելով կառավարությանը:
ՁԻ ՆՍՏՈՂԸ ՆՐԱ ՄԻՍԸ ՉԻ ՈՒՏԻ
20.03.2013 \ 02:50 Reads: 1506
Բարձրաշխարհիկ ճաշկերույթներից մեկի ժամանակ ազնվական մի տիկին նկատողություն է անում Չերչիլին.
– Սը՜ր, Դուք հարբած եք:
– Այո՜,– պատասխանում է Չերչիլը,– իսկ Դուք այլանդակ եք: Բայց վաղը ես լուրջ կլինեմ, իսկ Դուք, մեկ է, կմնաք նույն այլանդակը:
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ (ձայնագրություն)
18.03.2013 \ 23:18 Reads: 2020
Սփյուռքի երաժիշտներ. ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻ հոբելյանական համերգը (ձայնագրություն)
ԻՐՈ՞Ք ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Է
18.03.2013 \ 23:18 Reads: 2848
Իրոք, լեզուների իմացությունը մարդկանց անձնական, բարոյական և պրոֆեսիոնալ հատկանիշների չափանիշն է: Մայրենի լեզվից զատ օտար` մեկ կամ մի քանի լեզուներին տիրապետելը XXI դար ոտք դրած երիտասարդի համար անփոխարինելի զենք է, ոսկե բանալի, առանց որի ամենահմուտ մասնագետն անգամ կհանդիպի դժվարին, անգամ անհաղթահարելի արգելքների անձնական կյանքում և գործում:
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ` ՄԱՐԴԱԿԵՐԻ ՊԱՏԳԱՐԱԿԱԿԻՐՆԵՐ
16.03.2013 \ 02:51 Reads: 2069
Դժվարանում եմ ասել, թե որ երկրների դիվանագետներն են ստորացել այդ աստիճանի, բայց որ այդպիսիք եղել են, փաստ է: Նրանց հավանաբար առաջնորդել է իրենց և դեսպանընկալ երկրի միջև բարեկամական հարաբերությունները պահպանելու և խորացնելու սուրբ առաքելությունը, կամ էլ երևի վախեցել են մարդակերի ստամոքսում հայտնվելուց: Ասում են, որ պատգարակակիր դիվանագետները դեռ կատակել են, թե ծանր գործ է Ամինին կրելը. նրա քաշը 120 կիլոգրամ էր:
ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ ԵՎ «ԱՆՀՆԱԶԱՆԴ» ԴԻՎԱՆԱԳԵՏԸ. ՍԵՐԳԵՅ ԲԱԽՇԻԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
14.03.2013 \ 23:08 Reads: 1841
Խորհրդավոր, ասես այլմոլորակային մասնագիտությանը տիրապետելու համար Երևանում չկար անգամ համապատասխան ուսումնական հաստատություն: Իսկ մինչ այդ նա պետք է բավարարվեր Ստեփանակերտի մանկավարժական ուսումնարանով, որն էլ ավարտելուց հետո զորակոչվեց բանակ:
ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԱՏԼԱՆՏՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԸ
13.03.2013 \ 02:51 Reads: 1935
Դիվանագիտական ակնարկ կարող է ունենալ ոչ միայն թուղթը կամ խոսքը, այլև անգամ հրուշակեղենը:  1935 թվականին Մոսկվա է ժամանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Էնթոնի Իդենը: Նրա գործընկեր Մաքսիմ Լիտվինովի կազմակերպած ճաշկերույթի ավարտին մատուցվում է մեծ տորթ, որի վրա զարդագրված էր...
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս իններորդ)
13.03.2013 \ 01:30 Reads: 1922
Սադայի ասածը Ֆարզանին ժամանակին լսել էր սեփական կնոջից. «Ձեր Մարգարեն Աստծուց խելո՞ք է, ի՞նչ է»: Այն ժամանակ այդ խոսքերը տակնուվրա էին արել նրան, որի պատճառով էլ հրաշալի ընտանիքը քանդվել էր Մոսկվայում: Հենց վիրավորական և հոգին խորապես խոցող խոսքերն էին իր ներկա անուրախ և, ըստ էության, օտար քաղաքում իր ներկա ամուրի կյանքի պատճառը:
ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂ Է, ԵՐԲ ՓՈԽԱԴԱՐՁ Է
13.03.2013 \ 01:20 Reads: 1654
Դեսպանի լոյալությունն իր երկրի և նրա նախագահի նկատմամբ ուղիղ համեմատական է նրանց` իր նկատմամբ ունեցած լոյալությանը: Արդեն ասվեց, որ դեսպանն անվեհապահորեն, պետք է նվիրված լինի իր կոչումին ու գործին: Եվ որքան մեծ է ղեկավարության վստահությունն ու հավատը դեսպանի նկատմամբ, որքան ուժեղ է պաշտպանվածությունն իր պետության կողմից, այնքան մեծ ու անկեղծ է նրա նվիրվածությունը դեպի իր երկիրը:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԱՐԴՈՒ ՎԱՐՔԱԳԻԾՆ ԱՄԲՈԽՈՒՄ
12.03.2013 \ 23:09 Reads: 2123
Բոլոր երկրների ոստիկանները, իմանալով այս հանգամանքը, ցույցերի և միտինգների ժամանակ աշխատում են տրոհել մարդկանց մեծ կուտակումները` նրանց ագրեսիվ գործողություններն արգելակելու նպատակով:
ԿԱՐԴԻՆԱԼ ՌԻՇԵԼՅԵԻ ԼԵԳԵՆԴԸ. ԿԱՐՄԻՐ ՊԱՐԵԳՈՏԻ ՏԱԿ ԲԱԲԱԽՈՒՄ ԷՐ ԱԿԱՆԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԵՎ ՄԵԾ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՍԻՐՏԸ
09.03.2013 \ 02:52 Reads: 3201
Ըստ Արման Ռիշելյեի` արտաքին քաղաքականության համար կործանարար է, երբ դիվանագիտությամբ զբաղվում են տարբեր գերատեսչություններ և դիլետանտներ: Նման պրակտիկայից խուսափելու համար 1626 թվականի մարտին նա հրապարակել է որոշում (դեկրետ), որով արտաքին քաղաքականությունը հանձնարարվել է մեկ օրգանի` արտաքին գործերի նախարարությանը, և ոչ ոք իրավունք չուներ խառնվելու նրա և դեսպանությունների աշխատանքին: Սա նույնպես շատ օգտակար կարող է լինել մերօրյա դիվանագիտության համար:
ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱԼԻՔՆԵՐԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 6-րդ)
06.03.2013 \ 23:06 Reads: 1701
Համազասպ Հարությունյանը Կանադա է մեկնում սառը պատերազմի ամենալարված տարիներին: Առաջին հերթին անհրաժեշտ էր երկիրն ապահովել հացով, որից այն զրկվել էր Խրուշչովի գյուղատնտեսական փորձարկումների հետեւանքով: Իսկ ԱՄՆ-ը հրաժարվում էր ցորեն վաճառել ԽՍՀՄ-ն: Հարությունյանի ակտիվ ջանքերի շնորհիվ շահավետ գնված ցորենի քարավանները Մոնրեալի նավահանգստից սկսեցին ուղղվել Խորհրդային Միություն:
ՉՆՍՏԵԼ ՈՒՐԻՇԻ ԱԹՈՌԻՆ
06.03.2013 \ 23:06 Reads: 1800
Հետո ես լուծեցի ինձ տանջող հարցը ամենահասարակ ձևով: Հյուրերին նրանց նստելուց առաջ մատնացույց եմ անում իմ բազկաթոռը: Վերջ: «Գայլերը կուշտ են, ոչխարները` փրկված»:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս ութերորդ)
05.03.2013 \ 01:30 Reads: 3124
-Չեք սխալվում: Նրանք նախիջևանցիներ են,-հաստատեց Նուվարիշը, խմեց օղին, վերցրեց մի կտոր երշիկ և համարյա առանց ծամելու կուլ տվեց:-Համագյուղացիներ են Այլիսից: Գժի պես սիրում են իրենց գյուղը: Երբ և որտեղ նստեն, անպայման Այլիսից պետք է խոսեն: Ասում են՝ ժամանակին շատ հայ է եղել այնտեղ: Եվ նրանք` այսինքն այդ հայերը, ստացվում է, շատ հաշտ են ապրել մեր մուսուլմանների հետ: Դոկտոր Աբասալիևը շատ է գովում այնտեղի հայերին: Ասում է, այդպիսի քաղաքավարի, ազնիվ և աշխատասեր մարդիկ աշխարհիս երեսին չկան: Շատ հաճախ եմ լսել փեսայի և աներոջ խոսակցությունը: Այնքան են գովում, այդ Այլիսը, որ ուզում ես վեր կենալ գնալ այնտեղ և այնտեղ էլ մեռնել:
« 1 2 ... 81 82 83 84 85 86 87 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com