Ռուսաց դիվանագիտությունը Յոթնամյա պատերազմի տարիներին
06.04.2023 \ 17:34 Reads: 409
Հոդվածը վերաբերում է 18-րդ դարում տեղի ունեցած ամենաարյունալի և մասշտաբային պատերազմներից մեկին՝ Յոթնամյա պատերազմին (1756-1763թթ.):
Հատուկ ծառայությունները սահմանադրական ժողովրդավարության կայացման պայմաններում (ՌԴ օրինակով)
23.01.2023 \ 21:19 Reads: 1947
Աշխատանքում վերլուծված են հատուկ ծառայությունների տեղն ու դերը սահմանադրական ժողովրդավարության կայացման պայմաններում՝ կենտրոնանալով ՌԴ օրինակի վրա: Սույն աշխատանքում բացահայտված է, որ ազգային անվտանգությունը կարևոր է ցանկացած հասարակության բարեկեցության համար, բայց սահմանադրական ժողովրդավարություններում ազգային անվտանգությունը նշանակում է քաղաքացիական համերաշխություն, խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման միջոց:
Լրտեսական գործունեության դերը պետական անվտանգության գործում
04.10.2022 \ 22:17 Reads: 1405
Լրտեսությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների անօրինական հետախուզական գործունեությունն է որևէ այլ պետության տարածքում, ինչը համարվում է պաշտոնապես գաղտնի տեղեկության գողություն այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Լրտեսությունը պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություն է։ Այդ հանցագործության սուբյեկտներ են օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։
Քրդական հարցը Թուրքիայի Հանրապետությունում
13.12.2021 \ 10:49 Reads: 1444
Թուրքիան ինչ-որ առումներով hրաժարվել է իր երկարատև ընդդիմադիր դիրքորոշումից Իրաքի քրդական անկախության հետ կապված մի շարք պատճառներից ելնելով, որոնք բխում են Թուրքիայի ներքին քաղաքականությունից, Թուրքիայի էներգետիկ կարիքներից և տնտեսական հրամայականներից ու քաղաքական անորոշության աճից Իրաքում և Սիրիայում: Մինչև հակասությունների վերսկսումը Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության միջև, Թուրքիայի կառավարությունը քաղաքական որոշում կայացրեց լուծել հակամարտությունը Թուրքիայի քրդերի հետ՝ համաձայնելով թույլատրել քրդերի քաղաքական հավաքները և պաշտպանել սոցիալական և մշակութային իրավունքները:
ՆԱՄԱԿ ԼԱՎՐՈՎԻՆ
29.04.2021 \ 13:41 Reads: 1518
Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ,
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Ձեր Պլանը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Նախագահների և Հայաստանի Վարչապետի 9 նոյեմբերի 2020թ. համատեղ հայտարարությամբ սրընթաց կյանքի կոչվեց, կարող եք տոնել: Ըստ համաձայնագրի՝ բոլոր ուղղություններով ճանապարհային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն, սակայն ողջ աշխարհի հայերի նվիրատվությունների հաշվին վերջին տարիների ընթացքում կառուցված Վարդենիս (Հայաստան) – Քարվաճառ-Մարտակերտ (ԼՂՀ) հոյակապ մայրուղին այժմ շրջափակված է Քարվաճառից մինչև Դադիվանք, և Մարտակերտի ու հարակից շրջանների բնակիչները գործնականում զրկված են Հայաստան մուտք գործելու հնարավորությունից:
«ՎԵՐԱԲԱՐԵՎ» ՍԻՐԵԼԻ diplomat.am-ի ընթերցողներ...
29.03.2021 \ 02:13 Reads: 1733
Եթե վաղը, պետության շարքերից իմացվի նման շշուկներ, ապա այն ժամանակ էլ հենց թուրքերեն պետք է ասվի ''denizi görmeden paçaları sıvama'', Հայերենով ‘ջուրը չի տեսած մի բոբիկանա’… Մեր կազմակերպած այս երկարաշունչ աշխատության բոլոր հարցազրույցները արեց, Ֆրանսիայի մոտ անցյալի մեջ, Հայաստանի դժվար (Սումքայիթ և այլ ջարդեր, Լեռնային Ղարաբաղի, Երկրաշարժի, տարբեր տաքնապալի) օրերում, բազումս իր լումաները իր աշխատություններով, դրած Հայ ծագումով Ֆրանսիացի Ժան Կլոտ Դըլաքրուա-ն:
ԱՅՍ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ԴԵՍՊԱՆ
06.02.2021 \ 14:09 Reads: 4555
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, թե՝ ԼՂ հարցի կարգավորումը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համարում է քաղաքական սայթաքում, որ թույլ է տվել Մեդվեդևը: 
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
05.09.2020 \ 13:52 Reads: 2287
Հելսինկյան եզրափակիչ ակտում նշվում է ակտի սկզբունքների համապատասխանության մասին ՄԱԿ-ի կանոնադրությանը և արտահայտում անդամ պետությունների կամքը Հելսինկյան ակտի սկզբունքները կիրառելիս գործել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան: Հելսինկյան ակտի 10-րդ սկզբունքը ուղղակիորեն հաստատում է, որ այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կանոնադրությամբ անդամների ստանձնած պարտավորությունները կհակասեն որևէ պայմանագրով կամ միջազգային այլ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, կգերակայեն կանոնադրությամբ ստանձնած նրանց պարտավորությունները` ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածին համապատասխան:
ՉԻՆ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ
29.08.2020 \ 00:29 Reads: 2286
Երբ մենք անդրադառնում ենք Ռուսաստանի, Արևմուտքի կամ հարևան պետությունների դիրքորոշմանը Բելառուսի դեպքերի վերաբերյալ, ենթադրություններ ենք անում, թե դրանցից ով ինչ վերաբերմունք կունենա Մինսկում ընթացող բուռն դեպքերի նկատմամբ, չգիտես ինչու անտեսում ենք մի կարևոր հանգամանք։ Իսկ ի՞նչ է մտածում այս ամենի մասին կամ ի՞նչ է անում հազարավոր կիլոմետրի վրա գտնվող Չինաստանը։
«ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՂԵՂԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
10.08.2020 \ 01:18 Reads: 2544
Տավուշյան մինի պատերազմից հետո  միջազգային քաղաքագետների  և ռազմա-քաղաքական վերլուծաբանների կարծիքը բաժանվեց երկու մասի. որոշ վերլուծաբաններ գտան, որ կատարվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև երեսուն տարի մխացող պատերազմական կրակի հերթական բորբոքում է, 2106 թվականի պատերազմի վերարտադրությունը։ Այլ վերլուծաբաններն այն միտքն հայտնեցին, որ թուրք-ադրբեջանական կլիկը փորձում է ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը տեղափոխել անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ունենալով հեռուն գնացող աշխարհաքաղական և աշխարհառազմավարական ծրագեր։
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
21.06.2020 \ 02:02 Reads: 5166
Վերջերս Թեհրանում տեղի ունեցած հակահայաստանյան ոչ մեծաթիվ ցույցը Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացվելու կապակցությամբ  հանրապետությունում ընկալվեց տհաճությամբ, իսկ հանրության ուշադրությունը  կրկին սևեռեց հայ-իսրայելյան հարաբերությունների զարգացման կարևորության վրա։ Իսկ նրանց, ովքեր մոտիկից են ծանոթ այդ երկրի հետ մեր հարաբերությունների նախապատմությանը, հիշեցրեց դիվանագիտական կապեր հաստատելու երեսնամյա ոդիսականը։
 
ԳԱՆԳՍՏԵՐ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԱՇԿԵՐՏ ԻԼՀԱՄԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
12.06.2020 \ 16:46 Reads: 11692
Թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական կենակցությունը սկիզբ առավ  անցյալ  դարի սկզբներին, երբ Թուրքիայի ձեռամբ լույս աշխարհ եկած Ադրբեջանական հանրապետությունը 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան պետության հետ կնքեց առաջին միջպետական փաստաթուղթը։ Հարյուր տարի է անցել «եղբայության» մեկնարկից, սակայն ոչինչ չի փոխվել Աթաթյուրքի և Նարիմանովի հետնորդների ուղեղներում։ 1918 թվականին հայերի դեմ նյութած դավադիր պլանները նույնությամբ վերարտադրված են 2010 թվականին ստորագրված  թուրք-ադրբեջանական պայմանագրում։

 
ՁԻԵՐԻ, ԷՇԵՐԻ ՈՒ ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ ՊԱՏԱՍԽԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
09.06.2020 \ 10:56 Reads: 31888
Իմ՝ օրերս հրապարակած «Ձիերին գետանցին չեն փոխում» հոդվածի առիթով մեծարգո պարոն Սամվել Ֆարմանյանի անհասցե դիտողության կապակցությամբ, կցանկանայի նշել։ Միանգամայն համաձայն եմ պարոն Ֆարմանյանի հետ, որ գեներալ Լեբեդը «հայ ժողովրդի ու արցախյան գոյամարտի մեծ բարեկամ էր»։  90-ականների կեսերին աշխատել եմ նրա մոսկովյան Սոսնովի Բոռի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնում՝ որպես վերլուծաբան,  որտեղ  շատ բան եմ սովորել գեներալից և մյուս գործընկերներից։ Հետո սկսել եմ տարբերել ձիերին էշերից, ինչպես նաև ճանաչել  ավանակի նմանվող մարդկանց։
ԳԵՏԱՆՑԻՆ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
08.06.2020 \ 00:03 Reads: 18921
Եթե խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեռանալուն, անմիջապես հարց է ծագում, իսկ ո՞վ է լինելու հաջորդը։ Ճիշտ է, ազգի արգանդը, բարեբախտաբար, չի չորացել և «սուրբ տեղը դատարկ չի մնա»։ Ավելորդ է ասել, որ «հեղափոխությունից քշվածների» վարդագույն երազանքը՝ կրկին տեսնել   այդ սուրբ տեղերում Քոչարյանին  կամ Սարգսյանին ֆանտասմագորիայի՝ ցնորամտության ժանրից է։ Չմոռանալով այս աքսիոմատիկ ճշմարտությունը՝ հարկ է չմոռանալ նաև ժողովրդական իմաստությունը այն մասին, որ «գետանցին ձիերին չեն փոխում», մանավանդ մե'ր գետանցին, որի կամուրջը խարխուլ է, երերուն։
1 2 3 ... 90 91 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com