ՀՈՒԴԱՅԻ ԵՐԿԻ՞Ր, ԹԵ՞ ԻՍՐԱՅԵԼ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 65 ՏԱՐԻ
Իսրայելը անկախություն հռչակեց 1948 թվականի մայիսի 14-ին, սակայն այդ պետության անկախության օր այս տարի համարվում է ապրիլի 16-ը (հրեական տոնական օրացույց):

1947 թվականի նոյեմբերին Միացյալ Ազգերի Կազմակերպությունը որոշեց բաժանել Բրիտանական Պաղեստինը երկու պետությունների՝ հրեական և արաբական: Արաբական երկրները չճանաչեցին այս որոշումը և հարձակվեցին Իսրայելի վրա: Իսրայելի հաղթանակը 1948-ի Արաբ-Իսրայելյան Պատերազմի ընթացքում Հրեական պետությունը ՄԱԿ-ի նախորոշած սահմաններից անցավ։ 1967 թվականին, Իսրայելի հարևան արաբ պետությունների ռազմական պատրաստությունները մղեցին Իսրայելին, որ առաջինը ինքը հարձակվի։ Վեցօրյա պատերազմի ավարտին Իսրայելը գրավեց Գոլանի բարձրունքները, Պաղեստինը և Սինայի թերակղզին։ 1973-ին Իսրայելը դարձյալ պատերազմեց արաբական երկիրների դեմ։

1979-ին Եգիպտոսը առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին վերադարձրեց։ Հորդանանը և Իսրայելը խաղաղության դաշինք կնքեցին 1994 թվականին։ Իսկ 2005-ին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից:

Իսրայել պետության անվանումը ծագել է Աստվածաշնչից, ըստ որի, Իսահակի որդի Հակոբը մենամարտում է Աստծո հրեշտակի հետ և ստանում Իսրայել անունը. «Բաց թող ինձ, որովհետև լույս ծագեց.», Հակոբն ասաց հրեշտակին «Բաց չեմ թողնի, մինչև ինձ չօրհնես», հրեշտակն ասաց. «ինչ է անունդ», պատասխանեց «Հակոբ է». և նրա հետ մենամարտողն ասաց. «Այսուհետ քո անունը ոչ թե Հակոբ, այլ Իսրայել պիտի լինի, որովհետև դու մենամարտեցիր Աստծո հետ, և պիտի հաղթես մարդկանց» (Ծննդոց 32:29)։ Հրեաներն իրենք հավատացած են, որ «Իսրայել» անունը ծագել է «սարա» բայից, որը նշանակում է ղեկավարել, լինել հզոր, ունենալ իշխանություն:

Կան Իսրայելի այլ անվանումներ ևս, ինչպես՝ Հուդա:

Առաջին անգամ «Իսրայել» անվանումը պաշտոնապես հայտարարվել է արտաքին գործերի նախարար Մոշե Շարետի ելույթի ժամանակ։

Միջազգային իրավունքի տեսանկյունից Իսրայելի սահմանները վերջնականապես մինչև այսօր հստակեցված չեն։ Իսրայելը տարբեր փաստերի արդյունք է, ինչպես նաև ձեռնպահ է մնում իր սահմանների պաշտոնապես հստակեցումից: Իսրայելացի որոշ իրավաբաններ համարում են, որ սահմաններն ընդհանրապես պետության տարր չեն համարվում: Իսրայելի տարածքի մակերեսը, որը վերահսկվում է Իսրայելի կողմից, Պաղեստինի վարչակազմը, և այն տարածքները, որն Իսրայելը զբաղեցրել է Վեցօրյա պատերազմի ժամանակ, կազմում է 27 799 քկմ:

Չնայած փոքր տարածքին, Իսրայելը առանձնանում է իր աշխարհագրական բազմազանությամբ: Իսրայելում ջրային ռեսուրսները սուղ են, որի պատճառով, օրինակ, 2008 -ը պաշտոնապես հայտարարվել էր երաշտի տարի:

Ըստ Իսրայելի Կենտրոնական վիճակագրական վարչության տվյալների, բնակչության ընդհանուր թիվը 7,4 մլն. մարդ է, որի 75,5 %-ը՝ հրեաներ, 20,2 %-ը՝ արաբներ, 4,3 %-ը՝ զրուզներ, չերքեզներ, ռուսներ և այլ ազգային փոքրամասնություններ:

2000 թվականից սկսած հրեական բնակչության թվականակը նվազել է 1,8 %-ով: Իսրայելի Ազգային ապահովագրության ինստիտուտի տվյալներով, բնակչության 20%-ը աղքատ է ապրում:
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ
1566 reads | 17.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com