ԱՄՆ-Ն ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը նշում է գլխավոր ազգային տոնը` Անկախության օրը: Երկրի բոլոր քաղաքներում, մասնավորապես` Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, մի շարք տոնակատարություններ տեղի կունենան:

Մայրաքաղաքի կենտրոնում Ազգային շքերթ կկայանա: Կոնգրեսի շենքի մոտ գտնվող կապիտոլիումի բլուրի վրա համերգ տեղի կունենա: Տոնակատարությունը, ինչպես միշտ, կավարտվի հրավառությամբ: Այս մասին հաղորդում է 1in.am-ը:

Նախագահ Բարաք Օբաման չի մասնակցի հրապարակային միջոցառումներին: Նա իր կնոջ` Միշել Օբամայի հետ, Սպիտակ տան հարավային մասում խորովածի խնջույք կկազմակերպի, որին կհրավիրվեն զինծառայողները եւ նրանց ընտանիքները:
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ
832 reads | 05.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com