ՉԻՆԱՍՏԱՆԸ՝ ՀԱՅ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏԻ ԱՉՔԵՐՈՎ
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ,  ՉԻՆԱՍՏԱՆ





Մինչև Չինաստան հասնելս տարբեր պատմություններ էի լսել իմ եվրոպացի ընկերներից, որոնք ի մի բերելով, կարելի է ընդգծել հետևյալ նախադասությամբ. սա մի ուրիշ մոլորակ է իր ուրույն սովորույթներով ու մշակույթով բացարձակապես տարբեր աշխարհի մյուս կողմերից:

Այսպես ես գալիս եմ Չինաստան, չգիտեմ լեզուն, սովորույթները, մշակույթը…

Գիշերը հասա Նանջինգ, մարմնի լեզվի օգնությամբ, հյուրանոց գտա, գիշերեցի: Հաջորդ օրը դուրս եկա քաղաք ու ինձ թվաց, թե վերադարձել եմ իմ մանկություն, ամենուր ծածանվում է կոմունիստական կուսակցության դրոշը, պիոներներ, կարմիր պաստառին գրված կոչեր…

Սա առաջին օրն էր, որ ես այնքան հեռու թվացող վայրում ինձ այնքան մոտ ու հարազատ զգացի, կարծես մի պահ վերադարձա Խորհրդային Սոցիալիստական Հայաստան:

Անցան ամիսներ, որոշակիորեն տիրապետեցի լեզվին ու նոր նմանություններ բացահայտեցի Հայաստանից այդքան հեռու, բայց արդեն իմ սրտին այդքան մոտ դարձած Չինաստանում:

Հայաստանի քաղաքական ու տնտեսական կապերով ավելի շատ հարաբերվում է Եվրոպայի և Ռուսաստանի հետ ու եթե այս երկրների ընկերներիս հետ խոսելիս նրանց համար տարօրինակ է, որ հայ երիտասարդ նորապսակ զույգերն ապրում են տղայի ծնողների հետ, ծնողները մինչև օր ծերության հոգ ենք տանում իրենց զավակների համար, հայերը ռեստորանում միշտ առաջ են ընկնում, որպեսզի ամբողջ հաշիվը փակեն:

Արի ու տես, որ աշխարհագրորեն այդքան հեռու Չինաստանում այս ամենը նույնն է, մինչ Չինաստան գալս, երկու հայ ուսանող էին վերադարձել Հայաստան: Նրանք ամուսնացել էին չինուհիների հետ և Հայաստանում ապրում էին հայ ծնողների հետ մի տանը, ինձ համար միշտ հետաքրքիր էր՝ դժվար չէ՞ չինուհիների համար, քանի որ ինձ թվում էր, որ ներկայիս Չինաստանը, ժամանակակից կյանքում անցում է կատարում դեպի արևմտյան ապրելաոճ, բայց հիմա ապրելով Չինաստանում, հասկացա, որ սա չինական կյանքի կարևոր բաղկացուցիչներից է:

Երկար մտածեցի, թե ինչպես պատահեց, որ հայաստանցին ավելի շատ նմանություն կգտնի Հեռավոր Արևելքում գտնվող չինացիների հետ, քան, ասենք, եվրոպայի բնակիչների հետ: Ճիշտն ասած, այս հարցի վերջնական պատասխանը դեռ չեմ գտել, մի պահ մտածեցի մի գուցե կոմունիստական գաղափարախոսությունը, որն, ինչ խոսք, իր դերն ունեցել է, բայց ասենք որևիցե հետխորհրդային երկրում առօրյա կյանքում նմանություն չեմ տեսել, միգուցե ասիական ընդհանրությունները, սա էլ վերջնական պատասխանը չէր, քանի որ ասիական երկրներն իրենց սովորույթներով այնքան տարբեր են, որքան տիեզերքի մոլորակները:

Միգուցե պետք է ուսումնասիրել Մամիկոնյանների տոհմի օրինակը, որոնք, ինչպես պատմությունն է ասում, միջնադարում Չինաստանից տեղափոխվեցին Հայաստան ու շատ կարճ ժամանակում ընտելացան հայկական կյանքին, հետագայում ստանձնելով Հայաստանի թագավորության սպարապետի պաշոնը…
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ
2479 reads | 25.09.2013
|
avatar

avatar
1
«Երկար մտածեցի, թե ինչպես պատահեց, որ հայաստանցին ավելի շատ նմանություն կգտնի Հեռավոր Արևելքում գտնվող չինացիների հետ, քան, ասենք, եվրոպայի բնակիչների հետ»:...Հարցիդ պատասխանը միանշակ պարզ է: Եվ հայերը եւ չինացիները ավանդական քաղաքակրթության ներկայացուցիչներ են, որոնք ապրում են բարոյականությամբ, ավանդույթներով ու սովորույթներով, ինչպես եւ մեզ մոտ, չինական հասարակությունում հեղինակության ուժն է, եւ ոչ թե ուժի հեղինակությունը...ուրեմն ճիտ է ՀՀ նախագահը, որ հայտ է ներկայացրել Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com