ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՂՐԻՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Ուկրաինայի ներքաղաքական հակամարտությունը օրերի ընթացքում վերածվեց ռուս-ուկրաինական դիմակայության, ինչի արդյունքը եղավ Ղրիմի թերակղզին Ուկրաինայից փաստացի անջատելն ու այնտեղ ռուսական զորքի քանակը ավելացնելը: Ղրիմի բնակչությունը ինքնավար հանրապետության վարչական շենքերի վրա տեղադրում է Ռուսաստանի դրոշներ, մինչդեռ բազմաթիվ երկրներում, այդ թվում Հայաստանում հիմնականում իշխում է գաղափարը, որ ռուսները օկուպացրել են ուկրաինական տարածքը: 

Եթե լսենք Ղրիմի ինքնավար հանրապետության հիմնը, ռուսերեն տեքստից բացի այլ բանի չենք հանդիպի, բառ անգամ չկա պետական մյուս լեզուներից: Ղրիմի 2.033.700 բնակիչների մեջ բացարձակ մեծամասնությունը հենց ռուսներ են՝ մոտ 60%: Ուկրաինացիների թիվը չի անցնում 25%-ը, մոտ 13% էլ թաթարներն են, որոնք 15-րդ դարում օսմայան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում են հաստատվել այստեղ: Հենց այս գործոնն էլ խաղի մեջ է մտցնում Թուրքիային՝ պնդելու Ղրիմի՝ թուրքապատկան լինելը, իսկ իրականում Հայաստանի Հանրապետության չափ այս տարածքի համար վերջին 600 տարում փոփոխական հաջողություններով պայքարել են ռուսական ու օսմանյան կայսրությունները: 

Ղրիմ անվանումը շատերը համարում են թուրքական ծագում ունեցող, որ թարգմանաբար նշանակում է պատնեշ: Այս տարածքը իսկական պատնեշ է երկու տարբեր քաղաքակրթությունների դիմակայության համար: 

1475-ից ճիշտ 300 տարի Ղրիմը եղել է թուրքերի տիրապետության տակ: Այս ընթացքում տեղի հայերը և հույներն ու ռուսները պարբերաբար ենթարկվել են կոտորածների, նրանց փոխարեն թերակղզի բերելով թուրք-թաթարական քոչվոր ցեղերի: 1776-ից սկսած ռուսական զորքերը Սուվորովի գլխավորությամբ կարողանում են վերագրավել Ղրիմը՝ տեղահանելով նաև հայ բնակիչներին: Նույն պատմությունը կրկնվում է նաև 1944-ին, երբ Ստալինի հրամանով հայերը, հույներն ու թաթարները ենթարկվում են բռնի տեղահանության:

Մինչև այդ Ղրիմը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցնում, էթնիկ բնակչությունը մի քանի անգամ ենթարկվում է համատարած կոտորածների, բայց ռուսները շարունակում են մնալ որպես մեծամասնություն: 

1853-56 թվականների Ղրիմի պատերազմում կրած պարտության պատճառով ռուսները թուրքերին զիջեցին Արևմտյան Հայաստանի տարածքը՝ պահպանելով Ղրիմը: 1917-20 թվականների քաղաքացիական պատերազմի հետևանքով ևս մի քանի անգամ Ղրիմը ձեռքից ձեռք անցավ: 

Ռուսաստանի կազմում մարզից անջատվեցին որոշ բնակավայրեր, իսկ 1948-ին Սևաստոպոլը վերջնականապես դուրս բերվեց Ղրիմի կազմից: 1954-ին ուկրաինացի Նիկիտա Խրուշչևը որոշեց հարյուրամյակների պատերազմների թատերաբեմը հանձնել Ուկրաինային: Ռուսները դժգոհեցին, բայց խորհրդային երկաթե օրենքները շրջանցել չկարողացան: Գորբաչովի պերեստրոյկայի շնորհիվ ուկրաինական Ղրիմում 1987-ից սկսվեց թաթարական ցեղերի մասսայական վերաբնակեցում: 

Ղրիմի 16 քաղաքում ու 950 գյուղում տարածված թաթարների վրա Թուրքիան հիմա տարեկան ծախսում է մոտ 1 մլրդ դոլար: Ղրիմի 25% ուկրաինացիները այսօր մի կողմ են քաշվել, կրկին պայքարում են ռուսներն ու թուրքերը՝ խաղադրույքը Սևծովյան ամբողջ ավազանը հսկող թերակղզուն 5 կամ 6-րդ անգամ տիրանալն է:
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ
3710 reads | 06.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com