ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 350.000 ՏԱՐՎԱ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Հրազդան կիրճի Նոր Գեղի տարածքում կատարված հնագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում հայ գիտնականները օտարերկրյա գործընկերների հետ համատեղ նոր հայտագործություն են կատարել քարե դարի ժամանակաշրջանի վերաբերյալ: Aadmag.am-ը հայտնում է, որ հետազոտությունները սկսվել էին 6 տարի առաջ և նոր են ավարտին հասցվել:

Ամերիկյան լաբորատորիայում իրականացված հետազոտությունները վկայում են, որ քարե դարը ոչ միայն Աֆրիկայում է առաջացել, այլ նաև Հայկական լեռնաշխարհում: Հնագիտական արշավախումբը հայտնաբերել է 325-350 հազար տարվա վաղեմության հուշարձան:

Հնագետ Բորիս Գասպարյանը փաստում է, որ Հայկական բարձրավանդակի այս հատվածը կարող է դիտարկվել որպես մարդագոյացման ինքնավար օջախ: Մարդու այս նախատիպը ավելի քան 1 մլն տարի առաջ քարի կողքի ծլեփները տաշել և քարն օգտագործել է որպես հատիչ: Հայկական լեռնաշխարհը կենսաբանական էակի բնօրրանն է, որտեղից նաև մարդկությունը տարածվել է դեպի Եվրասիա:

Հրատարկվել է ամսագիր, որտեղ ներառված են գիտական եզրակացություններ և տեղեկատվություն նշված փաստերի հիման վրա: Հնագետներն այն համարում են սենսացիոն գյուտ, որին դեռ կհաջորդեն գիտական վեճերն ու իրարամերժ կարծիքները:
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ
988 reads | 01.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com