ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ «ԿԱՅՈՒՆ ԻՐԱՆԻ ՈՒ ԶՈՐԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ»
04.03.2016 \ 00:03
Reads: 2450
Կարեւորը, որ իրանահայ գիտակից քաղաքացին ու հատկապես երիտասարդությունն երբեւէ տուրք չտվեց, մեղմ ասած, ամբոխավարությանն ու ցավոք, դեռեւս հատուկենտ երեւացող ապակողմնորոշիչ ոտնձգություններին, քանզի քաջ գիտակցեց ու հավատաց իր իսկ ընտրյալ պատգամավորի գաղափարային նշանաբանին ու քվեարկեց հանուն «Կայուն Իրանի ու զորեղ համայնքի»։
ԻՐԱՆԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ. ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
24.02.2016 \ 11:48
Reads: 2329
Ավելի քան մեկ տասնյակ հիմնական ձեռքբերումների կողքին, մեր երիտասարդ պատգամավորները ողջ իրանահայության հետ միասին ապրեցին երկու աննախադեպ ցավագին աղետներից բխող պահեր, կապված Արեւմտահայաստան ճամփորդած իրանահայ զբոսաշրջիկների ավտովթարի եւ Թեհրան-Երեւան չվերթի ողբերգական պատահարների հետեւանքով ավելի քան վեց տասնյակ իրանահայերի դառնաղետ կորուստներին..., ներառյալ նախորդող 6-րդ շրջանի պառլամենտի պատգամավոր եղերամահ դոկտոր Լեւոն Դավթյանի:
«ԲԱՐԵԿԱՐԳՉԱԿԱՆ 6-ՐԴ ՄԵՋԼԻՍԸ» ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
17.02.2016 \ 02:02
Reads: 2689
Երկրի ներքաղաքական, այսպես ասած՝ ժամանակի վարակիչ ու թեժ խմորումները, պայմանավորված՝ «Բարեկարգչական-պահպանողական» մրցակցություններով, երբեւէ չգայթակղեցին հայ պատգամավորներին, որոնք էլ գիտակից իրենց առաքելության, մշտապես դրսեւորեցին սկզբունքայնություն, եւ հավասարակշռված կեցվածք՝ հանուն Իրանի ու հինավուրց իրանահայության շահերի, հեռու միջխմաբկցային ամբոխավարական էժանագին աճպարարություններից:
ԻՐԱՔ-ԻՐԱՆ 8-ԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
15.02.2016 \ 07:10
Reads: 3153
Պատերազմական հենց առաջին ամիսներին իրանահայությունը պարտավորվեց ծանրակշիռ գին վճարել՝ պատերազմի կիզակէտում գտնվող Խուզիստանի ամենահարավային նահանգի երբեմնի ծաղկուն համայնքների՝ Ահվազի ու Աբադանի հայության գրեթե ամբողջական պարպմանը..., դեպի կենտրոնական՝ Սպահանի, Թեհրանի եւ հյուս. շրջաններ փախստականների հոսքով:
ՀՐԱՅՐ ԽԱԼԱԹԵԱՆ․ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄԵՋԼԻՍԻ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴԻՆ
11.02.2016 \ 12:01
Reads: 3171
1981 թ․ ԻԻՀ Մեջլիսի նիստերից մեկի ընթացքում երբեմնի հզոր ու ազդեցիկ նախագահ Ռաֆսանջանին խորհրդարանի բարձր ամբիոնից արտասանած հայ խիզախ պատգամավոր Հրայր Խալաթեանի հետևյալ խոսքերն էր, որ փորձել է ընդհատել..., սակայն, վերջինս մնացել է անդրդվելի:
ԻՐԱՆԻ ԱՊԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ
10.02.2016 \ 02:29
Reads: 2342
Իրանում կուսակցություններն ու կուսակցական ինստիտուտների ձեւավորման-կայացման պրոցեսը, 37-ամյա քաղաքական ծանրակշիռ փորձառությամբ հանդերձ դեռեւս երկար ճամփա ունի կտրելիք, որը, դատելով երկրի գաղափարա-քաղաքական համընդհանուր ուղղությունից՝ Իսլ. համակարգից, երեւի պետք է արդարացված համարել:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ․ ԻԻՀ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ
08.02.2016 \ 01:00
Reads: 2619
Ավելի քան 3,5 տասնամյակի ընթացքում մեր պատվարժան պատգամավորների դիմագրաված խնդիրների լոկ վերնագրային թվարկումը ինքնին վկայելու է այն մասին, թե ինչ ծանրակշիռ հանգամանք են իրացրել նրանք՝ հանուն սեփական համայնքի ողջ անդամների ու տարատեսակ միավորների իրավունքների պաշտպանմանն ու ձեռքբերմանը։
1943-1979ԹԹ․ ԻՐԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
06.02.2016 \ 12:20
Reads: 2429
Համաշխարհային 2-րդ պատերազմի վերջավորության (1943-45) է համընկել Մեջլիսի 14-րդ նստաշրջանը, որտեղ հյուսիս. իրանահությունը որպես պատգամավոր ունեցել է Արտաշես Հովհաննիսյանին, իսկ հարավ. Իրանահայությունը՝ Ալեք Աղայանին:
1909-1934ԹԹ․ ԻՐԱՆԻ ՊԱՐԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
06.02.2016 \ 00:33
Reads: 2190
Իրանի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ պառլամենտական նստաշրջանների (1909-1924) միակ հայ պատգամավոր Հովսեփ Միրզայանին հաջորդել են հյուսիսային իրանահայության (Ատրպատական) պատգամավոր Զօրա խան Սագինյանը եւ հարավային շրջանից Ալեք Աղայանը:
ԱՆԴՐԱՆԻԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ․ ԻՐԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
04.02.2016 \ 03:12
Reads: 2344
Մոտ 110 տարի առաջ, 1906-ի հոկտեմբերի 7-ին, Ղաջարական թագավոր Մուզաֆֆարէդդինի հրովարտակով ձեւավորվեց ու հիմնվեց Իրանի Անդրանիկ խորհրդարանը (Ազգային ժողով): Անշուշտ, թագավորի այդ քայլը արդյունքն էր Սահմանադրական շարժման ազատական հոսանքների հետեւողական պայքարի:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐԶ ՈՒ ԱՆԿԵՂԾ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՉՔԵՐՈՎ
01.02.2016 \ 14:47
Reads: 2830
12-ամյա պառլամենտական բարձր ինստիտուտում կուտակած վիթխարի փորձառությունը, ինչ խոսք, ամուր պատվանդան է հանդիսանալու Ռոբերտ Բեգլարյանի համար, որպեսզի իր հանրօգուտ ու ազգանվեր ծառայություններն ու անմնացորդ ներդրումները բազմապատկելու հնարավորությունն ունենա, հօգուտ թե իր փայփայած հինավուրց իրանահայ համայնքի եւ թե ավելի ընդգրկուն՝ Հայաստան-Իրան բարեկամական փոխհարաբերություններին առավել դինամիկ ընթացք հաղորդելու համար: