ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
Բարեկամներ, «DIPLOMAT.AM»-ն անցնում է նոր հոդվածաշարի: Այն կրում է «Հելլադայի դիվանագիտական որոգայթները. հայացք XXI դարից» ընդհանուր խորագիրը:

Մենք ձեզ հետ կտեղափոխվենք Հին Հունաստան, որտեղ աստվածներն ու հոմերոսյան հերոսներն իրենց վրա էին վերցրել առաջին դեսպանների պարտականությունները` դնելով այսօրվա դիվանագիտական հարաբերությունների հիմքերը:

Կբարձրացնենք անտիկ աշխարհի դիվանագիտական ու հետախուզական ծուղակներն, ինչպես նաև քաղաքական մութ և արյունոտ էջերը քողարկող թանձր վարագույրը:

Կդիտենք իրար հաջորդող Տրոյական ողբերգության, Մարաթոնյան ճակատամարտի, Թերմոպիլեի հերոսապատումի. Սալամիսի ծովամարտի, Պելոպոնեսյան պատերազմի և վաղնջական ժամանակների այլ դրամատիկ իրադարձությունների հափշտակիչ պատկերներն ու դրանց համայնապատկերին ընթացող դիվանագիտական ու լրտեսական խաղերը:

Մեր նպատակը ամենևին էլ համաշխարհային պատմության տարբեր դրվագները ներկայացնելը չէ. Դրանք շատերին են ծանոթ դեռևս դպրոցական նստարանից:

Մենք կփորձենք հուշել դիվանագետներին, թե միջազգային գործերով զբաղվելիս ինչպես օգտվել նախնիների հարուստ փորձից, ինչպես նաև խուսափել նրանց սխալներից ու մոլորություններից` համոզվելու համար, որ նորը հաճախ լավ մոռացված հինն է:

Հոդվածաշարում կատարվում է հին և նոր դիվանագիտությունների համեմատական վերլուծություն, ինչը մեր կարծիքով կարող է պրակտիկ նշանակություն ունենալ դիվանագիտական և քաղաքական աշխատանքում: Թե որքանով է դա մեզ հաջողվել` կդատեք ինքներդ` ԱՅՍՏԵՂ:

Շնորհակալություն`
արտակարգ և լիազոր դեսպան
Արման Նավասարդյան
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
1067 reads | 02.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com