ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Աստվածներն Էգեյան ծովն արարելիս նրա փիրուզե ջրերին շաղ են տվել հարյուրավոր կղզիներ` մեծ, միջին, փոքր: Այդ կղզիները տարբեր քաղաքակրթությունների առաջացման ու զարգացման համր վկաներն են: Նրանք անցել են քարե և բրոնզե դարերով, տեսել են հելլենական քաղաքակրթությունը: Նրանցից ամեն մեկն ունեցել է իր սեփական պատմությունը, իր հյուսած առասպելը: Եվ փոխանցել է սերնդեսերունդ` մեզ հասցնելու հույսով: Դրանցից շատերն անէացել են ժամանակի մշուշում, շատերն էլ դարձել են համաշխարհային քաղաքակրթության մարգարիտներ:

Կղզիների մեջ կա մեկը` Փարոսը: Այն շատ մեծ չէ: Բայց հատուկ է: Հատուկ է իր բարձրորակ, մաքուր, մանրախալ մարմարով, որը նախաքրիստոնեական օրերում արդյունահանում էին թրակացիները: Հին հույները մարդկությանը պարգևեցին ճարտարապետության և քանդակի անկրկնելի գլուխգործոցներ` պատրաստված հենց այդ մարմարից: Մի անգամ մեծատաղանդ Պրակսիտիսը ստացավ պատվեր՝ քանդակելու զգայական սիրո, գեղեցկության և սիրային կախարդանքի աստվածուհի Աֆրոդիտեի արձանը: Վարպետը մեկի փոխարեն քանդակեց երկու Աֆրոդիտե: Մեկը` հագուստով, մյուսը` մերկ` ոտքերի տակ ջրաման, սրբիչը ձեռքին:

Լաթի կտորը չհաշված` դա աշխարհում առաջին էրոտիկ քանդակն էր: Պատվիրատուները վարանեցին վերցնել մերկանդամ արձանը: Այն շատ էր գեղեցիկ, հանդուգն էր անչափ և գայթակղիչ` վախենալու աստիճան: Կից Կնիդոս նավահանգստային քաղաքի բնակիչներն ավելի համարձակ եղան, և արձանը բաժին հասավ նրանց: Գործնական հոտառությունը չխաբեց կնիդոսցիներին: Արձանը հրապարակում տեղադրելուց հետո ողջ երկրից եկած այցելուները ողողեցին այդ քաղաքը՝ բնականաբար ավելացնելով նրա գանձարանի պարունակությունը: Իսկ Աֆրոդիտեի՝ Կիպրուհի, Պաֆոսուհի մականուններին ավելացավ ևս մեկը՝ Կնիդոսի դիցուհի:

Սակայն Փարոսը պատմության մեջ մտավ ոչ միայն իր մարմարի շնորհիվ: Քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված է նույն մարմարից պատրաստված հուշատախտակ, որի վրա փորագրված են Հին Հունաստանի պատմական իրադարձությունների տարեթվերը` իրական կամ առասպելական: Եթե այսօր էլ այցելեք Փարոս, հուշատախտակի վրա կկարդաք, որ Ք.ա. 1582 թվականին՝ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, Պրոմեթևսի որդի Դևկալիոնը կնոջ` Պիրայի հետ փրկվել է, ճիշտ գուշակեցիք, Նոյյան տապանի օգնությամբ: Այն, որ հայերը հույների հետ շփվել են դեռ Քրիստոսից առաջ, փաստ է: Իսկ այս պատումը գալիս է ասելու, որ երկու ժողովուրդների բարեկամությունը հաջողությամբ շարունակվել է Արարատի փեշերին: Նույն հուշատախտակն այնուհետև նշում է, թե այսինչ թվականին դյուցազն Թեսևսը սպանել է կիսացուլ-կիսամարդ հրեշ Մինոտավրոսին և փրկել Աթենքը: Այս դիցաբանության շարքում հիշվում են Հերակլեսի` Ավգյան ախոռները մաքրելը, Ավգիաս թագավորին սպանելն ու Օլիմպիական խաղերը սկսելը: Այնուհետև հիշատակվում է Տրոյայի տասնամյա պատերազմը, որը ոգեշնչման մեծ աղբյուր էր Հոմերոսի անմահ «Իլիականի» համար, և այլն, և այլն:

Հիմա գանք կոնկրետ պատմական իրողություններին: Նախ՝ այն մասին, որ Հունաստանի բնիկները հույները չէին: Նրանք եկվորներ էին հյուսիսից` Բալկաններից: Սկզբում եկան հնդեվրոպական աքայան, հետո՝ դորիական ցեղերը: Ստեղծեցին պետություն-քաղաքներ` պոլիսներ, որոնց մշտական «այցեքարտը» դարձան միջնաբերդը` Ակրոպոլիսը, և գլխավոր հրապարակը` Ագորան (Մեր Ազատության հրապարակը հայտնի ընդմիջումներով ժամանակ առ ժամանակ հիշեցնում է այդ Ագորան): Սակայն նորաբնակների բախտն այնքան էլ չբերեց. Հունաստանի բերրի տարածքները քիչ էին, իսկ հովիվներն ու ձկնորսները` շատ: Մարդկանց գերհոսքը Հունաստան` նրանց գլխին կախեց սովահարության վտանգը, որին գումարվեց ժողովրդագրական պոռթկումը: Հարկ էր շտապ նվաճել նոր հողեր: Եվ, ինչպես կարդում ենք վերոհիշյալ փարոսյան հուշատախտակին, 1128 թվականին սկսվում է Հունական մեծ գաղութարարական արշավանքը:
Հույները զանգվածորեն ներթափանցում են Հարավային Իտալիա, Սիցիլիա, Միջերկրական, Մարմարա և Սև ծովերի ավազաններ, Իսպանիա, Եգիպտոս, Կիպրոս: Հելլադան աստիճանաբար վերածվում է ծովային տերության: Գաղութարարներն իրենց հետ տանում էին հայրենի օջախի կրակը և սրբությամբ պահում նոր վայրերում՝ իբրև հայրենիքի խորհրդանիշ, մասունք: Կրոնական արարողությունները, ծիսակատարություններն ու կենցաղային սովորույթները եկվորները հետևողաբար փոխանցում էին տեղացիներին: Իզուր չէ Պլատոնն ասել, թե «հույներն ապրում են ծովի շուրջը, ինչպես գորտերը՝ ճահճում»: Մինչդեռ այդ «գորտերի» շնորհիվ է, որ նոր տարածքներում բուռն զարգացում ապրեցին տնտեսությունը, արհեստներն ու առևտուրը: Եվ ամենակարևորը` ծաղկեց հելլենիստական քաղաքակրթությունը: Գործընթացը փոխշահավետ էր. գաղութները մետրոպոլիային բերեցին մեծ հարստություն, բարձրացրին նրա հեղինակությունը:

Հույները նկատելի նվաճումներ ձեռք բերեցին քաղաքականության և իրավագիտության մեջ: Նրանց կառուցած դեմոկրատական համակարգը որոշ դասակարգային վերապահումներով հանդերձ այսօր էլ հիացմունք է պատճառում և շատ չափանիշներով մնում է չգերազանցված: Չմոռանանք նշել, որ հույները մեզ պարգևել են հանճարների մի ամբողջ համաստեղություն՝ փիլիսոփաներ, գրողներ, պատմաբաններ, գիտնականներ, արվեստագետներ...

Հին Հունաստանը կայսրություն էր: Անտարակույս, կայսրության ընդարձակումը, նոր շուկաների նվաճումը և ստրուկների գերեվարումը զուտ ռազմական մեթոդներով անհնար էր: Զուգընթաց անհրաժեշտ էր ունենալ դիվանագիտական, ռազմական և հետախուզական համապատասխան մեխանիզմներ: Միայն բազմաթիվ պոլիսների հետ Աթենքի բնականոն հարաբերությունների պահպանումն ու զարգացումը պահանջում էին գործող և ճկուն դիվանագիտական համակարգի ստեղծում: Դիվանագիտական «աջակցությունն» անհրաժեշտ էր նաև, որպեսզի հելլենական քաղաքակրթությունը դուրս գար մեկուսացումից, որտեղ նա հայտնվել էր XI–IX դարերում, ինչպես նաև վերականգներ կապերը Հին Արևելքի քաղաքակրթության հետ, որոնք խզվել էին հիշված ժամանակներում:

Ներքին և արտաքին քաղաքականության այս հրամայականների ներքո Ակրոպոլիսի մատույցներում ծնունդ առավ հունական դիվանագիտությունը, զարգացավ և սկսեց ձևավորվել որպես գիտություն, որպես արվեստ: Մեր կողմից պարզապես երախտամոռություն կլիներ ուրանալ սրանից երկուսուկես հազար տարի առաջ սկսված այս գործընթացը:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
3684 reads | 02.09.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com