ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՆԵՐ ՀՈՒՆԱԿԱՆ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Անտիկ աշխարհում գոյություն ունեին բոլոր ժողովուրդների աստվածների կատարյալ համերաշխություն, բարիդրացիական հարաբերություններ, երանելի հավասարության մի անդաստան: Այնտեղ աստվածներն իրար լավ հասկացել էին և օգնում էին մեկմեկու, որից խորամանկորեն և ճարպկորեն օգտվում էին քաղաքական գործիչներն ու դիվանագետները: Սակայն աստվածների ներդաշնակությունն ամեևին չի նշանակում, որ գաղութարար-նորեկներին ընդունում էին գրկաբաց, և նրանց ու բարբարոսների (այդպես էին անվանում հույները բոլոր այն ժողովուրդներին, որոնք հունարեն չէին խոսում) միջև հաստատվել էր հեքիաթային հովվերգություն: Ամենևին: Ե՜վ արցունք էր թափվում, և՜ արյուն: Հին աշխարհի ավանդապատումներում և զրույցներում մենք հանդիպում ենք գաղութարարության դեմ բարբարոսների ընդվզման բազմաթիվ դեպքերի: Սակայն գաղութակալությունն իրականացվում էր ավելի խելացի մեթոդներով ու տակտով, քան արվեց հետագա դարերում, և արվեց շատ ավելի դաժան ու ցավագին ձևերով: Փոխվում էին ժամանակները, պայմանները, կրոնները: Հետո ծնունդ առավ բոլոր ժամանակների ամենամեծ կրոնը` քրիստոնեությունը` սկզբնավորելով տարբեր ազգերի նոր տեսակի փոխհարաբերություններ, որտեղ, ցավոք սրտի, իր հաստատուն տեղը գտավ կրոնական անհանդուրժողականությունը: ![]() Խաչակրաց արշավանքներ, Բարդուղիմեոսյան գիշեր, Հուսյանների ապստամբություն, Կոստանդնուպոլսի ջարդ. կրոնական պատերազմների ցանկը շատ ավելի երկար է, քան թվարկվածը: Կրոնն իրոք կարող է պարունակել կործանիչ ուժ: Պատահական չի ասել անգլիացի անվանի պատմաբան Էդուարդ Գիբոնը, որ քրիստոնեության ազդեցության տակ սկզբում անհետացավ հռոմեական հնամենի ոգին, հետո կայսրությունը: ![]() Իսկ VII դարում իսլամի հայտնությունը միանգամայն աղավաղեց համաշխահային էկումենիկ շարժման առանց այդ էլ երերուն ներդաշնակությունը: Այդ կրոնի ընդերքում գլուխ բարձրացրին ծայրահեղականությունը (էքստրեմիզմ) և արմատականությունը (ֆունդամենտալիզմ)՝ դառնալով քաղաքակիրթ հասարակությանն սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը: Իսլամ մոլի ծայրահեղականն այսօր էլ այն խելքին է, որ ով իր հետ չէ, մահվան է արժանի: Սպանի՜ր անհավատին, ինքդ էլ սպանվիր և կհայտնվես դրախտում: Փոխարենը Ալլահը երաշխավորում է եդեմ հանդերձյալ կյանքում: Մի՞թե հնարավոր է գտնել ավելի վտանգավոր բարոյախոսություն, քան իսլամական այս սենտենցիան է: Կրոնական մոլեռանդությունը երբեք էլ չի լքել իսլամը: Ուստի, համաձայնվելով, որ 1915 թվականի Մեծ եղեռնը, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայ-ադրբեջանական առճակատումը հիմնականում քաղաքական ֆենոմեններ են, բացառել դրանցում կրոնական գործոնը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
3937 reads | 12.11.2013
| |