ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ԱԹԵՆՔԻ ԱՆԿՈՒՄԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






406 թվականին Սիփնոսի մոտ տեղի ունեցավ սպարտացիների ու աթենացիների ամենամեծ ծովամարտը: Հելլենները հավասարապես կոտորեցին իրար: Ընդհանուր զոհերի թիվը կազմեց 20.000: Քիչ անց նրանց նավատորմերը բախվեցին Ագենուզյան կղզիների մոտ: Աթենացիները հաղթող դուրս եկան, սակայն խայտառակվեցին՝ սպանելով իրենց իսկ ծովակալներին, ինչ է թե նրանք չէին հասցրել հողին հանձնել սպանվածներին: Այնուհետև սպարտացիներն առաջարկեցին հաշտություն՝ status quoն պահպանելու պայմանով: Աթենքը հրաժարվեց` պահանջելով հակառակորդից ազատագրել կայսրության բոլոր քաղաքները:

Դիվանագիտական հերթական սայթաքում: Այնուհետև Սպարտական դաշնությունը պելոպոնեսյան նավատորմի ծովակալ նշանակեց սպարտացի Լիսանդրին, որը, բարեկամական հարաբերություններ ունենալով պարսիկների հետ, նրանց փողերով սարքեց տեխնիկայի վերջին խոսքով հագեցած (անտիկ ժամանակների չափանիշներով) 200 ռազմանավ: Լիսանդրի թատերաբեմ իջնելը ճակատագրական եղավ Աթենքի համար: Նա հմուտ զորավար էր, հանդուգն և համարձակ՝ իր գործողությունների մեջ: Բնավորությամբ՝ դաժան ու ցինիկ: Երբ նրան ասում էին, որ Հերկուլեսի սերունդներին վայել չէ հաղթանակ ձեռք բերել խորամանկությամբ, նա արհամարհանքով ծիծաղում էր. "Այնտեղ, որտեղ առյուծն անզոր է, զորավոր է աղվեսը”: Նրա երդմնազանցության շուրջ առասպելներ էին պտտվում:

Լիսանդրը խորհուրդ էր տալիս, օրինակ, խաբել մեծերին, ինչպես երեխաներին են խաբում... Լիսանդրը նավատորմը շարժեց Հելլեսպոնտոս և մտավ Լամպսակոս նավահանգիստը, իսկ որոշ ժամանակ անց դեմ դիմաց՝ նեղուցի մյուս կողմում՝ երեք կիլոմետր հեռավորությամբ, խարիսխ նետեց աթենական նավատորմը (180 միավոր): Աթենացիների բոլոր փորձերը հրահրել ծովամարտ` մնացին անպատասխան: Կողմերը փորձում էին միմյանց նյարդերի ամրությունը: Մեկ շաբաթ անց աթենացիները, իրենց սովորության համաձայն, թուլացրին զգոնությունը, նավաստիներն սկսեցին ափ դուրս գալ ու անհոգ զբոսնել: Իսկ սպարտացիների հետախուզությունը հետևում էր թշնամու ամեն մի քայլին: Լիսանդրը դրան էր սպասում: Նա իր արագընթաց նավերով կտրեց նեղուցը և անսպասելի հարված հասցրեց աթենացիների գրեթե անտեր կանգնած ռազմանավերին: Նրանք կորցրին գրեթե ողջ նավատորմը` 171 նավ: Լիսանդրը գերի վերցրեց հազարավոր նավաստիների և զինվորների: Հետո հրավիրեց դաշնակիցներին:

Բաց դատի նման մի բան սարքեց: Նրանք հիշեցրին աթենացիներին նրանց դաժանությունները, մասնավորապես այն, թե ինչպես մի քանի օր առաջ նրանք, գերի վերցնելով նավաբեկության ենթարկված երկու սպարտական ռազմանավեր, կտրեցին բոլոր նավաստիների աջ ձեռքը:

Դաշնակիցներն աթենացի բոլոր գերիներին գլխատեցին: Նրանք 3.000 էին: Լիսանդրը հետո արեց սատանայական, նենգ քայլ. շարժվելով Էգեյան ծովով՝ նա տեղահան արեց հունական համայնքներում մշտապես բնակվող Աթենքի բոլոր քաղաքացիներին և պարտադրեց վերադառնալ Աթենք` սպառնալով մահապատժի ենթարկել բոլորին, ովքեր կմնան այդ քաղաքի սահմաններից դուրս: Այսպիսով նա բոլոր աթենացիներին ստիպողաբար քշեց հարազատ քաղաքը, որպեսզի այն գերբնակեցվի և մատնվի սովի ու խուճապի: Լիսանդրի հաշվարկները ճիշտ դուրս եկան: 405 թվականի նոյեմբերին նրա նավատորմը շրջափակեց Պիրեոս նավահանգիստը, իսկ Սպարտայի զորքերն Ագիս թագավորի հրամանատարությամբ պաշարեցին Աթենքը: Դա վերջի սկիզբն էր: Սովամահ լինելու սպառնալիքի տակ մեկ ամիս հետո՝ դեկտեմբերին, Աթենքն ընկավ: Սպարտայի որոշ դաշնակիցներ առաջարկեցին Աթենքում անցկացնել andropodismos, այսինքն` սպանել բոլոր տղամարդկանց, ստրկացնել կանանց և երեխաներին: Մի խոսքով՝ անել այն, ինչ արել էին աթենացիները Մինոս կղզում և ուրիշ տեղերում խաղաղ բնակչության հետ: Սակայն Սպարտան մեծահոգություն ցուցաբերեց և չուզեց կործանել այն քաղաքը, որն այնքան բան էր արել Հելլադայի համար Պարսկաստանի դեմ պայքարում:

Բոլոր դեպքերում խաղաղության պայմանները ծանր և նվաստացուցիչ էին Աթենքի համար. դաշինքի կազմալուծում, Աթենքի և Պիրեոսի "Երկար պատերի” վերացում, որոնք նրանց պաշտպանության հիմնական կառույցներն էին, նավատորմի հանձնում` բացի 16 հասարակ նավերից, արտաքին քաղաքականության բոլոր հարցերում ենթակայություն Սպարտային:

Մեր թեմայի սահմաններում անդրադառնանք Պելոպոնեսյան պատերազմի գլխավոր ոլորտներից մեկին` դիվանագիտությանը:

Քաղաքացիական պատերազմը կասեցրեց հունական դիվանագիտության հետագա զարգացումն ու առաջընթացը: Պատերազմը` ամբողջությամբ, և Աթենքի անկումը` մասնավորապես, աթենական դիվանագիտության կոպիտ սխալների հետևանք էին: Տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների կազուս. Հունաստանը հաղթեց պատերազմում, սակայն դիվանագիտությունն անկարող եղավ այդ հաղթանակն ամրագրել:

Դուրս է գալիս, որ հազարավոր տարիներ առաջ էլ միջազգային հարաբերություններում տեղի էին ունենում կազուսներ` երբ ռազմական հաղթանակին հաջորդում էր դիվանագիտական պարտությունը: Ուրեմն, եթե մենք՝ հայերս, այսօր մեզ պարտադրվող պայմաններում գնանք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման, այդ հարցում, փառք Աստծո, պիոներներ չենք լինի: Ինչ լավ է, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի…
Սպարտան գրավեց Աթենքը, սակայն հունական պատերազմից հաղթող դուրս եկավ Պարսկաստանը: Նրանք գրեթե առանց կռվի, առանց մի կաթիլ արյուն թափելու հասան այն բանին, որին չհասան Դարեհ Iը և Քսերքսեսը` գործադրելով ողջ ռազմական հզորությունը:

Հունաստանի արևելյան տարածքները կրկին դարձան պարսկական թագավորության նահանգներ, իսկ Եվրոպական Հունաստանում ճանաչվեց պարսիկների եթե ոչ տիրապետությունը, գոնե նրանց գերիշխանությունը: Պարսիկներն, այսպիսով, ամրացրին իրենց թուլացած դիրքերը տարածաշրջանում:

Թերևս համեմատությունը տեղին չէ, բայց այս կապակցությամբ ակամայից հիշում ես Երևանում կատակով շրջանառվող արտահայտությունը, թե այն, ինչ չկարողացան անել սասանյաններն Ավարայրում, այսօր արվում է խաղաղ ճանապարհով...

Հունական պատերազմը պատգամ է ներկա ու ապագա սերունդներին: Խուսափեք պատերազմներից, եթե կարող եք: Բայց ամենից շատ վախեցեք քաղաքացիական պատերազմից: Այն օտարի դեմ կռվից վտանգավոր է, քանզի որդի նման կրծում է ազգը ներսից:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
4302 reads | 28.07.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com