ՀԵԼԼԱԴԱՅԻ ԿԻՍԱԲԱՐԲԱՐՈՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՆՃԱՐԵՂ ՈՐԴԻՆ
Կմտածեի՞ն արդյոք պարսից դիվանագետները, թե ինչ չարիք են բերելու իրենց գլխին` կանաչ լույս վառելով Ալեքսանդրի ճանապարհին: Որդին հարյուրապատիկ գերազանցեց հոր փառասիրությունը և ծավալապաշտական մարմաջը: Նա ծնկի բերեց պարսկական կայսրությունը: Հելլենական վրեժը լիուլի լուծված էր: Սակայն դա աշխարհակուլ ծրագրերի մեկնակետն էր ընդամենը: Հորիզոնում ուրվագծվում են Ասիայի և Աֆրիկայի անծանոթ, խորհրդավոր ու գայթակղիչ երկրները՝ մինչև Հնդկաստան: Միայն առաջ, ընդառաջ փառապանծ հաղթանակների, նորանոր նվաճումների:
07.08.2014 \ 00:11
Reads: 4194

ԱԹԵՆՔԻ ԱՆԿՈՒՄԸ
Դիվանագիտական հերթական սայթաքում: Այնուհետև Սպարտական դաշնությունը պելոպոնեսյան նավատորմի ծովակալ նշանակեց սպարտացի Լիսանդրին, որը, բարեկամական հարաբերություններ ունենալով պարսիկների հետ, նրանց փողերով սարքեց տեխնիկայի վերջին խոսքով հագեցած (անտիկ ժամանակների չափանիշներով) 200 ռազմանավ: Լիսանդրի թատերաբեմ իջնելը ճակատագրական եղավ Աթենքի համար: Նա հմուտ զորավար էր, հանդուգն և համարձակ՝ իր գործողությունների մեջ:
28.07.2014 \ 02:05
Reads: 5073

ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒ՞Մ Է
Դիվանագիտությունն արվեստ է, բայց նախևառաջ գիտություն է: Գիտությունը շարժվում է օրենքներով, և այդ շարժումը խաթարվում է, երբ խախտվում են օրենքները: Դրանցից ամենակարևորներից մեկը ուսուցանում է՝ պետության կայունությունը և ուժն ուղիղ համեմատական են նրա ներքին ամրությանը և այն բնակեցնող հանրության միասնականությանը:
18.07.2014 \ 15:09
Reads: 2613

ՀԵԼԼԱԴԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ԲՈՑԵՐՈՒՄ
431 թվականի մարտին Պլատեայի քաղաքացիներից մեկը, այսինքն` դավաճանը, որոնց առատութամբ Հունաստանը կարող էր մտնել Գինեսի գրքի մեջ, եթե այդպիսին լիներ Հին աշխարհում, քաղաքի դարպասները բացեց Սպարտայի դաշնակից փիգալիական 300-հոգանոց հոպլիտների առաջ, որոնք վերջնագիր ներկայացրին քաղաքային իշխանություններին` փոխել իրենց քաղաքական ուղղվածությունը և մտնել Բեովտիական լիգայի մեջ, այլ կերպ ասած` հարել Սպարտային:
10.07.2014 \ 13:58
Reads: 2757

ԺԱՄԿԵՏԸ ՉԲՈԼՈՐԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Աթենքի ռազմավարությունը հենված էր ցամաքում պաշտպանվելու, իսկ ծովում հարձակվելու սկզբունքի վրա: Համաձայն Պերիկլեսի ռազմական ծրագրի՝ նա պատրաստ էր զոհել Ատտիկան և դիմադրել՝ ապավինելով իր մտահղացմամբ Աթենքի շուրջը կանգնեցված պարիսպներին` ՙԵրկար պատերին՚: Բոլորին էր հայտնի, որ սպարտացիներն անվարժ էին բերդերի դեմ պատերազմելու մեջ:
01.07.2014 \ 02:57
Reads: 3133

MODUS VIVENDI, ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍՏԱՏՎԵՑ
Ընդհանուր առմամբ՝ Հելլադան խոցելի էր դառնում արտաքին թշնամու դեմ հանդիման, այն ժամանակ, երբ սրվում էին հնուց եկող մեկ գլուխ բարձրացնող, մեկ հանդարտվող մրցակցություն-թշնամանքն Աթենքի և Սպարտայի միջև, որն ի վերջո հանգեցնելու էր ռազմական ուժեղ բախման: Եվ քաղաքական այս իրավիճակը հիմնականում որոշելու էր հունական պետությունների պատմությունը V դարի վաթսուն տարիների ընթացքում:
26.06.2014 \ 19:42
Reads: 2082

ՀԵՏԵՐԱՆԵՐԸ՝ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐ
Ամուսինն իրավունք ուներ ծեծել կնոջը, եթե էքստազի մեջ նա համարձակվեր բերանից հանել խեղդիչ սարքը: Ամենաշատը, ինչն իրեն կարող էր թույլ տալ կինը, ամուսնու օրգազմից հետո հարցնելն էր. "Դու գո՞հ ես ինձնից, իմ ամուսին”: Նման անմեղ հարցը կարող էր դուր չգալ բոլոր ամուսիններին: Նրանցից խիստ պահպանողականները կարող էին վիրավորվել. "Ա՛խ դու, լիրբ, փչացած”:
14.06.2014 \ 13:39
Reads: 4624

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐԸ
Ո՞վ էր Պերիկլեսը: Դեմոկրատիայի նախահայր, պետական ականավոր գործիչ, առաջին մեծության քաղաքական-դիվանագիտական աստղ, աթենքյան "պերեստրոյկայի” հեղինակ: Պերիկլեսին անսահման սիրելու, անվերապահորեն հավատալու և
վստահելու համար ժողովուրդը նրան 15 տարի անընդմեջ ընտրում է գլխավոր
ռազմական և քաղաքական առաջնորդ:
29.05.2014 \ 00:32
Reads: 4071

ՀԵԼԼԱԴԱ, ՔՈ ՈՒԺԸ ՔՈ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Պատերազմը զուտ ռազմական գործողություն չէր երկու
կայսրությունների միջև: Այն երկու աշխարհների, երկու քաղաքակրթությունների՝
Արևելքի և Արևմուտքի բախում էր: Եվ եթե Հունաստանն իրենով չպատնեշեր
Եվրոպան, դժվար է ասել, թե ինչ կերպ կընթանար պատմությունը:
19.05.2014 \ 23:42
Reads: 2890

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ԽԱՂԱՔԱՐՏԵՐՈՎ
Պարտությունը Սալամիսում շատ թանկ նստեց արքայից արքա Քսերքսեսի վրա: Բոլորի և, ամենասարսափելին, իր` աշխարհի տիրակալի աչքի առաջ պարսկական նավատորմը գրեթե ամբողջովին ոչնչացավ: Դա հոգեբանական այնպիսի հարված էր, որը նա, չնայած իր ամուր խառնվածքին, ի վիճակի չէր տանել:
13.05.2014 \ 01:13
Reads: 2266

ՆԱԽ ՈՒՂԵՂՆԵՐԻ, ԱՊԱ ՄԿԱՆՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏ ՍԱԼԱՄԻՍՈՒՄ
Բարձր կառուցվածք ունեցող պարսկական նավերը ճոճվեցին և աստիճանաբար փոխեցին իրենց դիրքը: Դա միանգամայն հեշտացրեց հունական ռազմանավերի ճակատային հարվածի և նավաճանկման հնարավորությունները: Այդ երկու մարտաձևում էլ աթենացիներն իրենց հավասարը չունեին: Եվ Թեմիստոկլեսը հելլեներին տարավ հարձակման: Ճակատամարտը նման էր միակողմանի կոտորածի:
06.05.2014 \ 00:57
Reads: 2494

ԹԵՐՄՈՊԻԼԵՆ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ
Այս հերոսապատումի մասին գրելիս Պլուտարքոսն ասել է. "Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել և հայտարարեց, որ նրանք կճաշեն Հադեսում”: Այսինքն` անդրշիրիմյան աշխարհում: Թագավորը հանգիստ հայտնում է, որ գնում են մեռնելու: Ըստ էության՝ 300 սպարտացիներն առանց այլևայլի հանդես են գալիս որպես մահապարտներ, միանգամայն գիտակցաբար` սպարտական դաստիարակության և հոգեկերտվածքի (մենտալիտետ) համաձայն:
30.04.2014 \ 18:56
Reads: 6671

ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ
Ամեն ինչ վերջացավ այնպես, ինչպես վերջանում են բոլոր հերոսապատումները: Գտնվեց կամավոր մատնիչ` Եպիալտես անունով: Մեծ պարգև ստանալու ակնկալությամբ նա ներկայացավ Քսերքսեսին և հայտնեց այն կածանի մասին, որը լեռան վրայով տանում էր Թերմոպիլե, և դրանով իսկ կործանեց հելլեններին` ինքը լինելով հելլեն: Նա պարսիկների համար կանաչ լույս վառեց դեպի Աթենք…
22.04.2014 \ 01:23
Reads: 3436

ՄԱՐԱԹՈՆՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Երկկողմ բանակցությունները մտան փակուղի: Այդպես էլ պետք է լիներ: Հույների դիվանագիտական բոլոր ջանքերը` հասնելու փոխըմբռնման և խուսափելու պատերազմից, թափվեցին ջուրը: Պարսիկները տենչում էին զավթել Հունաստանը, որը լինելու էր նրանց եվրոպակուլ պլանների առաջին փուլը: Պարսկական 25-հազարանոց զորքով բեռնված 600 ռազմանավ 480 թվականի օգոստոսին ակոսեց Էգեյան ծովի ջրերը: Դարեհ արքայի «սրընթաց արշավանքը» (բլիցկրիգ) երկու խնդիր ուներ լուծելու:
14.04.2014 \ 17:06
Reads: 3132

ՔՍԵՐՔՍԵՍԸ՝ “ԴԱՇՈՒՅՆԻ ԵՎ ԹԻԿՆՈՑԻ” ՎԱՐՊԵՏ
Արքայից արքան ուներ դիվանագիտական լավ հոտառություն: Նա
գիտեր՝ ով տիրապետում է ինֆորմացիային, տիրապետում է աշխարհին: Նրա համար
կայսրության բոլոր ծագերից և արտասահմանից ինֆորմացիայի հոսքը արքունիքի
ուղեղային կենտրոն ինքնանպատակ չէր:
08.04.2014 \ 12:23
Reads: 2355

ՀԵԼԼԱԴԱՆ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ
Քսերքսեսն անձամբ էր հսկում նրանց գործունեությունը: Նա ճանաչում էր քիչ թե շատ արժեք ներկայացնող գործակալներին` իրենց ծածկանուններով, քանի որ ինքն էր հավաքագրել շատերին: Նա ծրագրում ու ղեկավարում էր հետախուզական բոլոր կարևոր գործողությունները և լրտեսական խաղերը: Կատարելության էր հասցված երկրի ներսում և դրսում հսկողության ու լրտեսման տեխնիկան:
01.04.2014 \ 19:18
Reads: 3672

ՆԱ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՆ
Պենեսի հունը ևս հնարավոր չեղավ փոխել: Իսկ եթե ինչ-որ հրաշքով պլանն իրագործվեր, ողջ Թեսալիան մնալու էր ջրի տակ: Այդ հանգամանքն ամենից քիչ էր մտահոգում արքային. մարդը նրա համար ոչինչ չարժեր: Թեսալացիները՝ առավել ևս, քանզի նրանք առաջին հելլեններն էին, որ հպատակվել էին պարսիկներին: Այդպիսին են տիրակալները, և ոչ միայն նրանք: Ենթարկվողին պարզապես արհամարհում են:
24.03.2014 \ 01:41
Reads: 2519

ԱՅՆ, ԻՆՉԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ, ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՆՐԱ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ժողովուրդներն օրհասական պահերին ծնում են պայծառ ուղեղներ: Հին Հունաստանում դրանց պակասը երբեք չի նկատվել: Այդ խելոք և ոչ միակերպ մտածողների մեջ իր հատուկ տեղն ու դերն ունի Թեմիստոկլեսը:
14.03.2014 \ 01:25
Reads: 2000

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՈՒՅՆԵՐԸ ՍՊԱՆԵՑԻՆ ՊԱՐՍԻԿ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Զգացմունքների նման պոռթկումը, որն արդյունք էր հույն-պարսկական հավանական պատերազմի պատճառով երկրում բարձրացող խորը դժգոհության, ամենևին չէր նշանակում որ հելլենները հրաժարվել էին քաղաքակիրթ դիվանագիտական մեթոդներից:
19.02.2014 \ 00:55
Reads: 2572

ՀՈՒՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ
Մենք` հայերս, մեր պատմության շատ արհավիրքներ և դժբախտություններ կապում ենք հենց այդ հատկության հետ` համարելով այն մեր էթնիկական ամենամեծ թերություններից մեկը: Սակայն այլ ժողովուրդների պատմությանը թռուցիկ ծանոթությունն անգամ վկայում է, որ բոլոր ազգերն են տառապել նման կորստաբեր արատով: Այդ թվում` հույները:
06.02.2014 \ 13:42
Reads: 2227

ԿԱՆԱՅՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՆՐԱՆՔ ԻՆՔՆԱԿԱ՞Մ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ
Ցավալի է, երբ միջազգային արհավիրքների պատճառ կամա թե ակամա դառնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնք բնությունից կոչված են սեր և բերկրանք պարգևելու տղամարդկանց: Ֆրանսիացիները, լավ ճանաչելով կանանց, խորհուրդ են տալիս քաղաքական բոլոր խառն իրադրություններում փնտրել կնոջ հետքը:
20.01.2014 \ 23:15
Reads: 3121

ՈԴԻՍԵՎՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ
Ոդիսևսն իրեն իրադրությանը համապատասխան չի դրսևորում և շրջապատի վրա թողնում է "ինքնանփոփ” ու "անգաղափար” մարդու տպավորություն: Մի՞թե սա գովերգված "աստվածային” Ոդիսևսն է: Բայց եկեք չշտապենք: Ամբիոնին է մոտենում Ոդիսևսը: Նա կքված է, գլուխը` ներքև, ձեռքերը` անկյանք կախված:
18.01.2014 \ 01:08
Reads: 4391

ՀՈՒՅՆ-ՏՐՈՅԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Հին հույները, ամպերում աստվածների հետ բանակցելուց զատ, զբաղվում էին նաև իրական ու լուրջ գործերով. դնում էին միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության հիմքերը: Այն վաղ ժամանակներում պատերազմի, խաղաղության, բանակցային գործընթացների մասին առաջին ինֆորմացիա հաղորդողներից մեկը Հոմերոսն էր:
09.01.2014 \ 00:00
Reads: 5084

ՍՈՒՏՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂՆԵՐԻ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ
Գեղեցիկ խոսքերի հետևում թաքնված են այլանդակ գործեր: Անկեղծ դիվանագիտություն գոյություն չունի, ինչպես որ գոյություն չունեն չոր ջուր և փայտյա երկաթ”,– նշել է ժողովուրդների "հայրը”:
24.12.2013 \ 01:33
Reads: 4378

ՍՏԵԼ, ԹԵ՞ ՉՍՏԵԼ. THAT IS THE QUESTION
Գոյություն ունի վարկած, որ խաբել մարդիկ սկսեցին, երբ ուշ քարե դարում, 40–50 հազար տարի առաջ« ծնվեց կրոմանյոնյան ցեղերի առաջին հոդաբաշխ խոսքը: Իսկ երեք հազար տարի առաջ եգիպտացիները հորինել ու պապիրուսի վրա գրանցել են "Ճշմարտության և Ստի մասին հեքիաթը”, որը պատմում է ազնիվ ու խաբեբա եղբայրների մասին:
14.12.2013 \ 22:59
Reads: 3981
