ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՍԽԱԼԸ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Դիվանագիտական լեզուն, ինչպես ամեն մի այլ մասնագիտական լեզու, ունի իր առանձնահատկությունները, նրբություններն ու գաղտնիքները: Այն չի կարելի շփոթել լրագրային ոճի հետ: Որոշ դիվանագետներ մոռանում են սա, որի հետևանքով ծնվում են թերթի առաջնորդող հիշեցնող հաշվետվություններ, զրույցի գրառումներ և այլ փաստաթղթեր: Եթե լրատվամիջոցների լեզուն ընդունելի չէ դիվանագիտական գրագրության համար, ապա պարզ է, որ հարկ է հնարավորինս խուսափել մակդիրներից, ածականներից դրանց գերադրական աստիճաններից, համեմատություններից, էլ չեմ ասում չափազանցություններից և սենսացիոն նկարագրություններից:

Դեսպանությունից դուրս եկող փաստաթուղթը պետք է լինի հավասարակշռված, մանրակրկիտ ստուգված և ճշգրտված, ինչպես տպարան իջեցված բարձրակարգ ակադեմիական մենագրությունը: Ավելին, դիվանագիտական փաստաթուղթը պետական փաստաթուղթ է: Այն մի պետության խոսքն է` ուղղված մեկ այլ պետության: Անճշտությունը, առավել ևս սխալն այստեղ բացառվում են: Դրանց առկայությունը դեսպանության կնիքը կրող փաստաթղթի վրա հղի է անկախատեսելի հետևանքներով:

Դիվանագետը իրավունք չունի գրել այն, ինչը ստույգ չգիտի կամ ինչին չի տիրապետում: Դիվանագիտական շարադրանքը որոշ առումով մոտ է գիտականին, որը համադրում է իր առանձնահատկությունները վերլուծական-գրական ժանրի հետ: Սակայն, չլինելով ո՛չ գիտական, ո՛չ էլ գրական գործ, դիվանագիտական փաստաթուղթն, այնուամենայնիվ, պետք է այնպիսին լինի, որ կարդացվի հետաքրքրությամբ:

Միապաղաղ և ձանձրալի ոճով գրված փաստաթուղթը դիլետանտիզմի վկայություն է, որտեղ աչք են ծակում ցածր մակարդակի շարադրանքը և անհարկի տավտոլոգիաները (կրկնություն): Անտոն Չեխովը՝ ոճի այդ հսկան, իզուր չի ասել, որ նույն բառը չպետք է կրկնվի չորս էջում, իսկ Գյուստավ ֆլոբերի կարծիքով՝ նույն բառը կարող է կրկնվել երկու հարյուր բառից հետո:

Ինֆորմացիոն «պայթյունի» ներկա դարում այն տեղեկությունն է կարդացվում և արժանանում ուշադրության, որը գրված է նաև պատկերավոր և հետաքրքիր լեզվով, երբ ամբողջ շարադրանքը պարբերությունից պարբերություն օրգանապես շաղկապված է, և հնարավոր չէ դրանք տարանջատել, ինչպես անհնար է քանդել կուռ մարգարտաշարը:

Ինֆորմացիան, եթե չգրվեց ինչպես երաժշտությունը, որի մեջ հնչում են մտքի բոլոր նրբերանգներն ու ելևէջները, չի կարդացվում և չի ընկալվում ո’չ սրտի, ո’չ էլ ուղեղի կողմից: Դրա վրա ավելի լավ է ժամանակ չվատնել:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
1038 reads | 06.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com