ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Դիվանագիտության պատմությունը վկայում է, որ բոլոր փուլերում այն ձգտել է ամրապնդել, պաշտպանել, ընդլայնել պետությունների և ազգերի տիրապետությունը: Ընդսմին, այդ նպատակներին հասնելու միջոցները եղել են տարբեր` բացահայտ ուժ, սպառնալիք, հոգեբանական ճնշում, նուրբ դիվանագիտական բանակցություններ և այլն: Սակայն մեր օրերում առավել կարևոր տեղ է զբաղեցնում դիվանագիտությունը:

Այս առումով մեծ դեր է սկսել խաղալ արդյունավետ դիվանագիտության իրականացումը: Իսկ ի՞նչ է արդյունավետ դիվանագիտությունը և ի՞նչ նախադրյալներ են հարկավոր դրա համար:

Արդյունավետ դիվանագիտությունը պետությունների կողմից մշակված և իրականացվելիք քայլերն են, որոնք պետք է ապահովեն արդյունավետ ելք, այսինքն ապահովեն պետությունների կենսական շահերը: Արդյունավետ դիվանագիտության նախադրյալները, կախված ժամանակաշրջանից, պետությունից, խնդրի բնույթից, տարածաշրջանից և այլն, տարբեր են: Ընդհանրացման կարգով կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք հիմնարար անմիջական նշանակություն ունեն:

Դրանցից են՝

ա) պետության իրական շահի և նպատակի ճիշտ ըմբռնումը,

բ) այդ նպատակին հասնելու արդյունավետ միջոցների ընտրությունը,

գ) այդ միջոցների հմուտ կիրառումը: Պետությունների համար դրանք միանշանակ չեն, բայց դրանց արդյունավետությունը մեծ մասամբ նման է դիվանագիտության պատմական փորձին:


Արդյունավետ դիվանագիտության կարևորագույն գրավականը, թերևս, երկրի ներքին կայունությունը և հզորությունն է: Եթե երկրում չկա կարգ ու կանոն, կան լուրջ դժգոհություններ, ներքաղաքական հուզումներով լի իրավիճակ, ապա նման պայմաններում այն զուրկ է ներքին հենարանից, ուստի, արտաքին քաղաքականության ասպարեզում մեծ արդյունքների հասնել չի կարող:

Զուր չէ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանն ընդգծել՝ «դիվանագիտությամբ շատ բան կարելի է անել, բայց եթե նույն դիվանագիտության հետևում կանգնած է hզոր ուժ, ապա՝ կանես ավելին»: Ուստի, որքան հզոր է պետությունը, այնքան մեծ են նրա լծակներն ազդեցության գոտիներում թելադրելու համար: Պատահական չէ, որ գոյութուն ունի մեծ և փոքր պետությունների դիվանագիտություն հասկացությունը:

Հաջորդ գործոնը երկրի տնտեսական հզորությունն է: Եթե պետությունն ունի ազդեցության գոտիներ, որտեղ նա տնտեսական հովանավորչություն կամ օժանդակություններ է անում, ապա դա նպատակաուղղված է իր շահերին, իր դիվանագիտական կուրսին նպաստելուն: Այսպես, աֆրիկյան երկրներում գերտերությունները մեծ տնտեսական ու քաղաքական ազդեցություն են ձեռք բերում՝ տարբեր նվիրատվություններ կատարելով: Դրանով նրանք ավելի են ապահովում իրենց դիվանագիտության արդյունավետությունը: Շատ կարևոր նախադրյալ է նաև մեծ գիտելիքների և հմտությունների տեր դիվանագետների առկայությունը: Սա ըստ երևույթին, շարժիչ ուժն է մյուս այն նախադրյալների, որոնք անհրաժեշտ են արդյունավետ դիվանագիտության համար: Հայտնի է, որ տաղանդավոր, փայլուն դիվանագետները մեծ ազդեցություն են ունեցել իրենց պետության ապագայի վրա:

Կարևոր է նաև ժողովրդի ու իշխանությունների փոխադարձ վստահություն ու միմյանց աջակցելու պատրաստակամությունը: Իհարկե, սա միանշանակ չէ և շատ դեպքերում այս երկուսի անհամատեղելիությունը կարող է խոչընդոտ չհանդիսանալ, սակայն ժողովրդի աջակցությունն ընդհանուր առմամբ բարձրացնում է երկրի դիվանագիտության արդյունավետությունը:

Էական նախադրյալներից է նաև տեղեկատվության արագ ապահովումը և օպերատիվ քայլերի իրականացումը: Սա հատկապես վերաբերում է մերօրյա իրականությանը, չնայած նախկինում այն նույնպես շատ կարևոր էր: Փորձագետների կողմից ստուգված և ճշգրիտ տեղեկատվության առկայության դեպքում կարելի է գլխիվայր շուռ տալ դիվանագիտության կուրսը: Բացի այդ, կարելի կլինի համապատասխան քայլեր կատարել, որոնք երաշխիք կհանդիսանան անորոշ ելքերի բացառման համար, հնարավորություն տալով նոր ռազմավարությունների մշակման կամ հների ձևափոխման համար:

Հարկ է նշել, որ կանխորոշիչ դեր ունի միջազգային բարենպաստ իրադրությունը: Սա, թերևս, ամենակարևոր ու ամենաընդհանուր նախադրյալն է, քանի որ եթե չկան համապաասխան բարենպաստ պայմաններ, ապա մնացած ապագա քայլերն ըստ ամենայնի դատապարտված կլինեն անհաջողության: Ուստի, այստեղ կարևորվում է իրավիճակի ճիշտ գնահատումը: Անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ վերլուծել իրավիճակի նպատակահարմարությունը, այլապես ցանկացած զգացմունքային քայլ կհանգեցնի տվյալ դիվանագիտության ձախողմանը, և ստվեր կգցի այդ պետության հետագա դիվանագիտական հեղինակության վրա` իր բացասական հետևանքներով հանդերձ:

Նարեկ Հ. Գրիգորյան

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
1765 reads | 28.03.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com