ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
21.02.2020 \ 11:41 Reads: 5071
Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ և ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
24.01.2020 \ 21:05 Reads: 1030
Պետական կառավարման համակարգը ներառում է քաղաքական և վարչական միավորներ, որոնք էլ ձևավորում են հանրային քաղաքականությունը: Որոշում ընդունող սուբյեկտները կախված են երկրի կառավարման ձևից:
ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ
13.12.2019 \ 20:24 Reads: 2400
«Ցանկությունների տոնածառ» անվանումով բարեգործական նախաձեռնության գաղափարը հետևյալն է՝ հաշմանդամ կամ սոցիալապես անապահով երեխաները գրում են իրենց ցանկությունները, թե ինչ են ուզում նվեր ստանալ Ձմեռ պապից և այդ նամակը կախում Եկատերինբուրգի 170 խանութներում տեղադրված տոնածառերի վրա: Այդ նամակները կարդում են միջոցառմանը նախօրոք հրավիրված պաշտոնյաները կամ տարբեր ոլորտների հայտնի գործիչները, պատրաստում նվերները և Ամանորին Ձմեռ պապի հագուստով այցելում այդ երեխաներին և հանձնում նրանց ցանկացած նվերները:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ և ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
13.10.2019 \ 19:17 Reads: 1796
Սույն աշխատությունում ներկայացված են հյուպատոսական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ նախադրյալները, հաստատման ձևերը:Այս գլխում խոսվում է հյուպատոսական հիմնարկությունների բացման և հյուպատոսական շրջանի մասին, ներկայացված են նաև բոլոր այն իրավիճակները, որոնց դեպքում կարող է տեղի ունենալ հյուպատոսական հարաբերությունների դադարեցում:Այնուհետև անդրադարձ է կատարվում հյուպատոսների նշանակման կարգին, հյուպատոսական անձնակազմին և հյուպատոսական կորպուսին:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆՈՒՄ
13.01.2019 \ 11:16 Reads: 7563
Սեֆյան Իրանը քաղաքական ասպարեզ դուրս գալու առաջին տարիներից փորձեց դիվանագիական հարաբերություններ ստեղծել հարևան և հեռավոր երկրների հետ: Սեֆյանները համոզված էին, որ Օսմանյան կայսրությանն ու ուզբեկներին հնարավոր է հաղթել միայն դաշնակիցների և առևտրական պայմանագրերի ձեռք բերման շնորհիվ:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐՈՒԺԻ ՀԵՏ
05.07.2017 \ 23:57 Reads: 3230
Հետաքրքիր է նշել,   որ ներկա քաղաքական իրականությունում և միջազգային գործընթացներում փոքր պետությունները ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ՆՈՐ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
05.03.2017 \ 15:30 Reads: 2109
Սառը պատերազմի ավարտը և երկբևեռ համակարգի փլուզումը իրենց ազդեցությունն են գործում քաղաքական մշակույթի որակական փոփոխության հետ, որն իր հետ բերում է դրա նկատելի արդիականացում և հումանիզացում։ Այդ գործընթացն իր հերթին անմիջական ազդեցություն է ունենում դիվանագիտության վրա, որի ծագումնաբանությունը և կիրառումը առ այսօր քննարկումների և  բանավեճերի առարկա է։   
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ՝ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
08.02.2017 \ 12:56 Reads: 1722
Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում եղել են պրոֆեսիոնալներ և դիլետանտներ  (սիրողներ), որոնց  միջև մշտապես ընթացել է խուլ կամ բացահայտ պայքար` հաճախ փոխակերպվելով նախանձի ու թշնամանքի: Ապացուցված է, որ նման իրողությունում, եթե զանազան ուղիներով տվյալ ոլորտում բույն դրած դիլետանտին անգամ հաջողվում է հասնել կարիերայի բարձունքներին, ապահովել անձնական բարօրություն և սոցիալական բարձր կարգավիճակ, վերջիվերջո, նրա առակայությունը տվյալ բնագավառում անպայմանորեն վնաս է հասցնում հանրությանը, մեծ հաշվով` երկրի հետաքրքրություններին ու շահերին:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
18.12.2016 \ 16:34 Reads: 4763
Սխալ կանխատեսման ամենաթարմ և հետաքրքիր օրինակը ԱՄՆ-ի նախագահի վերջին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած քաղաքական կոնֆուզն էր, երբ բոլոր պետությունները, կամ գրեթե բոլոր պետությունները, իրենց լիդերներով հանդերձ գուշակեցին Հիլարի Քլինթոնի ջախջախիչ հաղթանակը Դոնալդ Թրամպի նկատմամբ։ Եթե դրան ավելացնելու լինենք աշխարհի ուժեղների բացասական, անգամ  քաղաքական  էթիկայի ոտնահարման և Թրամպին անձնական վիրավորանքներ հասցնելու հակադիվանագիտական օրինակները, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք ևս մեկ չգրված դիվանագիտական օրենքի աններելի ոտնահարման հետ։
ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս առաջին)
07.11.2016 \ 22:05 Reads: 2260
Տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական քարտեզի ձևավորում, ինչպես նաև պետությունների, այդ թվում փոքր պետությունների հայեցակարգի ձևավորում։  Արդյո՞ք քառորդ դար մխացող կոնֆլիկտից հետո Երևանը և  Բաքուն նույնպես կգան հիմնահարցի արդարացի հանգուցալուծման և կհաստատվի՞ տարածաշրջանում  խաղաղություն։
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՐԹԱԳԵՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՐԾԱՆԵԼ
19.05.2016 \ 02:10 Reads: 5079
Ադրբեջանցի թուրքը մեզ չի հարգում, ավելին՝ մեզ արհամարհում է և մեր իրավունքները չի ճանաչում: Հայի իրավունքը թուրքին ծառայելն է՝ ասել է մի թուրք պաշտոնյա 1915-ից առաջ: Եվ մինչև հիմա, ինչպես տեսնում ենք, նրանց մտածողության մեջ ոչինչ չի փոխվել: Փոխարենը փոխվել ենք մենք, իսկ եթե թուրքը դա չի ցանկանում ընդունել ու մեզ հետ հարգալիր հարաբերվել, նշանակում է` պետք է դա ստիպել նրան: Տվյալ պարագայում միակ միջոցը վախ հարուցելն է: Եթե այս տարիների ընթացքում մենք թուրքին չենք կարողացել հարգանք ներշնչել, հիմա, ուրեմն, պետք է վախ ներշնչենք, նրա գիտակցությանը հասցնենք այն ճշմարտությունը, որ ՄԵՆՔ Ի ԶՈՐՈՒ ԵՆՔ ԻՐԵՆՑ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՈՐՋՈՒՄ:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
13.10.2015 \ 22:48 Reads: 3738
Միջազգային հարբերությունները ծայր աստիճան վատթարացան դիվանագիտական թատերաբեմում նոր խաղացողի` ֆաշիստական Գերմանիայի հայտնությունով:  Երկու բլոկների աշխարհաքաղաքական նկրտումները և նոր ծնված ագրեսիվ գործոնը միմյանց դեմ ուղղելու քաղաքականությունը սկզբնավորեցին թույլ և փոքր տերությունների օկուպացման գործընթացը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ
25.09.2015 \ 11:20 Reads: 3400
Այստեղ մենք կտեսնենք, որ գերտերություններն են առաջինը պատասխանատվություն  կրում աշխարհակարգի համար, և որ փոքր պետությունների խնդիրներն հարկ է ուսումնասիրել գերտերությունների հետ բանակցությունների լույսի ներքո, որոնց ընթացքում մեծ դրանք են վճռական դեր խաղում դիվանագիտական երկխոսության իրականացման և միջպետական գործելակերպի համար:
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՈՒ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
29.08.2015 \ 09:34 Reads: 1624
Նախագահ Սերժ Սարգսյանին օգոստոսի 28-ին  իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Ալա ալ-Դին Սաադ ալ-Լեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՉՊԵՏՔ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱԵՎ ՄԱՍՍԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
22.08.2015 \ 11:04 Reads: 2054
Դասական դիվանագիտական քայլերին զուգահեռ անհրաժեշտ է օգտագործել այլ օղակների հնարավորությունները եւս, մասնավորապես՝ խորհրդարանի, հասարակական կառույցների և ամենակարևորը՝ Սփյուռքի, որն ունի բավական մեծ ներուժ:
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
02.08.2015 \ 16:11 Reads: 2931
Ժողովրդավարական արժեքներին լիովին խարսխված իշխանական կոհորտայի ձևավորումը Հայաստանում, սակայն, կապված է զգալի դժվարությունների և բարդությունների հետ, որոնք պայմանավորված լինելով ազգաքաղաքական, էթնոհոգեբանական, սոցիոմշակութային բազմաբնույթ, բազմապրոֆիլ գործոններով...
​ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՓԱՓՈՒԿ» ԵՎ «ԿՈՇՏ» ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ
02.07.2015 \ 12:29 Reads: 4362
Եթե մինչև վերջերս արտաքին քաղաքականության գլխավոր և որոշիչ գործոնը համարվում էր կոպիտ ուժը (hard power), ապա համընդհանուր փոխկապակցվածության, գլոբալիզացիայի և ինտեգրացիայի պայմաններում  ուժի և զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը անպայմանորեն կարող է դառնալ այն օգտագործողի կործանման պատճառը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎԱԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ MASTER CLASS
28.06.2015 \ 21:43 Reads: 2823
Նրանք կգիտակցեին նաև, որ անգամ նահանջելու դեպքում, զանգվածները, որոնք մեկ անգամ անցել են այս օրերի համալսարանը և պայքարի Ռուբիկոնը, ուշ թե շուտ վերադառնալու են ավարտելու համար սկսված երկխոսությունը, որն այդ դեպքում չի սահմանափակվի լոկ էլեկտրաէներգիայի  վճարով: Այսպիսիք են քաղաքականության օրենքներն ու կանոնները: Եվ նրանք գործում են մեր կամքից անկախ:
ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՁԵՎՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ
16.06.2015 \ 14:06 Reads: 4342
Իր անմիջական հարևանների նկատմամբ ռազմական գերակայությունն ու ռազմականացման տեմպերը կարող են տարածաշրջանում բերել նոր ապակայունացում ու ռազմական բախումներ: Հատկապես վերջին շրջանում իր որոշ հարևանների  ու տարածաշրջանի երկրների` մասնավորապես Կիպրոսի Հանրապետության ու Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ռազմական վերջնագրերի լեզվով խոսելը պայմանավորված են նրանց նկատմամբ ռազմական ուժերի  գերակայությամբ ու հնարավորություններով:
 
ԻՆՉՊԵ՞Ս ՇԱՐԺՎԵՆ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ
22.05.2015 \ 11:28 Reads: 3271
Օսմանյան կայսրության ապամոնտաժումից, ապագաղութացումից օգտվեցին կայսրության գրեթե բոլոր ժողովուրդները: Մենք այդ հնարավորությունից չօգտվեցինք: Առջեւում ինտելեկտուալ զարգացման հսկայական ճակատ է: Եթե ժամանակակից Թուրքիան այսուհետ էլ իրեն դրսեւորի այսպես, մենք պետք է ունենանք գործողությունների մշակված ծրագիր թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: 
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
08.05.2015 \ 21:44 Reads: 1944
Այս հանգամանքով են իրարից տարբերվում դիվանագիտությունը և հետախուզությունը, որոնք, վերջին հաշվով, հետապնդում են նույն նպատակը` ինֆորմացիոն ապահովություն իրենց պետության համար: Սակայն խաղի կանոնների խախտման դեպքում և՛ դիվանագետները, և՛ հետախույզները արժանանում են նույն ճակատագրին. նրանց հայտարարում են persona non grata, անցանկալի անձ և վտարում երկրից, եթե ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն, իսկ դրա բացակայության դեպքում նրանց վրա տարածվում են երկրի օրենքները և նրանք ենթարկվում են քրեական պատասխանատվության:
ԼԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ
08.04.2015 \ 22:08 Reads: 2353
Նա կողմնակից է «և-և»-ի քաղաքականությանը, որի համար, ըստ նրա, Հայաստանն ունի բոլոր նախադրյալները:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանում բովանդակային առումով այլ ելույթ հնչեց ՌԴ պետդումայի նախագահի կողմից: Նա հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկանա կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա արևմտյան պատժամիջոցներից կտուժի:
ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹ ՆՅՈՒ ՅՈՐՔԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ
20.03.2015 \ 14:17 Reads: 1907
Նույն շաբաթավերջին Նյու Յորքում տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության հարյուրամյակի «Պատասխանատվություն 2015» համաժողովը, որը տևեց երեք օր և որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 50  հանրահայտ մտավորականներ, իրավաբաններ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից, որոնք լուսաբանեցին հարցերի լայն շրջանակ կապված տարբեր ցեղասպանությունների հետ:
​ՇՌԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՍՏԻՃԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
06.03.2015 \ 12:37 Reads: 8305
Մարտի 2-ին, Դիվանագետի օրվա կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել 5 հոգու, ևս 13 հոգու էլ՝ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: 
ՈՒՂԵՐՁՆԵՐ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
02.03.2015 \ 20:12 Reads: 2191
Մարտի 2-ը ՀՀ-ում նշվում է որպես դիվանագետների մասնագիտական օր: Օրվա առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական ուղերձներ են հղել հայ դիվանագետներին.
1 2 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com