​ՇՌԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՍՏԻՃԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու հարցում մեր երկիրը, ավելի ճիշտ՝ նախագահը, շատ շռայլ է: «Տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն դրան, պարզապես մենք շատ շռայլ ենք այդ հարցում». «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Մարտի 2-ին, Դիվանագետի օրվա կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել 5 հոգու, ևս 13 հոգու էլ՝ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Նավասարդյանը տեղեկացրել է, որ որևէ սահմանափակում չկա, թե մեկ օրվա ընթացքում քանիսը նման կոչման կարող է արժանանալ. «Նախագահն է պարգևատրումներն ու այդ կոչումները տալիս և զրկում, և իրենից է կախված, թե քանի հոգու կտա, կշնորհի և կզրկի: Հարցն ուրիշ բան է, այդքան դեսպանների կոչումներ շնորհելը որքանո՞վ է համաչափ՝ սիմետրիկ մեր դիվանագիտական ծառայությունների մատուցմանը: Ըստ երևույթին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Ֆրանսիայում կոչումով արտակարգ և լիազոր դեսպան 10-ն են, և 20 դեսպան ունի Իտալիան, ուղղակի մենք այս հարցում շռայլ ենք»:

Բացի այդ, ըստ Նավասարդյանի, կարևոր է տեսնել, թե արդյոք ստացած կոչումներին բոլո՞րն են արժանի: Դա կախված է մի շարք գործոններից, առաջին՝ տվյալ անձի պրոֆեսիոնալ մակարդակից, կատարած աշխատանքի արդյունքներից, և շատ կարևոր է աշխատանքի տևողությունը, թե որքան տարի է ծառայում մարդը նման ամենաբարձր աստիճանին հասնելու համար. «Չնայած լինում են առանձին դեպքեր, առանձին ծառայություններ, որոնց համար կարող են ստանալ, բայց դրանք բացառություններ են կազմում»:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
7193 reads | 06.03.2015
|
avatar

avatar
0
1
Պահ, բան ասիք դուք էլ. ում պարզ չի, որ պետք ա առաջին բիզնեսմեն լինես ու վերեվներում կապեր ունենաս, որ դեսպան գնաս

ասածս բոլորին չի վերաբերում, բայց մեծամասնությունն էս վիճակին են
պոնչ նալբանդից ինչ դիվանագետ ? ...

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com