ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ 18 ԴԻՎԱՆԱԳԵՏԻ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել ԱԳՆ համակարգում աշխատող մի խումբ դիվանագետների:
 
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել`
 
  • Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
  • Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
  • Արա ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
  • Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
  • Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել`
  • Սաթենիկ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնակատար
  • Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
  • Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար
  • Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի Հանրապետության առաքելության խորհրդական
  • Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ
  • Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
  • Կարինե ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական
  • Մհեր ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի խորհրդական
  • Մինաս ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
  • Նարինե ՆԻԿՈԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրախորհրդի բաժնի վարիչ
  • Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ
  • Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար
  • Միխայիլ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Սևծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
961 reads | 02.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com