ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ» (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Չինացիների համար կարևոր է վերջնական արդյունքը, և նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում դրված նպատակակետին հասնելու համար:

Առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները նշանաբանով` նրանք կարող են գնալ ամեն զիջողության, ցուցադրել խոնարհություն, կեղծել, առաջին հայացքից զոհել իրենց հպարտությունը, անգամ`ինքնասիրությունը:

Եվրոպացիներն այս դեպքում հիանում են չինացիների մեղմությամբ, սիրալիրությամբ և նրբագեղ վարվեցողությամբ, որն ուղեկցվում է ճոխ հյուրասիրություններով, ընդունելություններով, թանկարժեք նվերներով ու խոստումներով:

Սակայն դրանք հմտորեն սարքված որոգայթներ են, որոնց մեջ ընկնելու դեպքում օտարերկրացին տանուլ է տալիս:

Իսկ եթե իրադրությունը փոխվում է, իրենք էլ կարող են կտրուկ փոխել երկխոսության տոնայնությունը, կոպտել, անգամ սպառնալ: Իսկ եթե դա չօգնեց, կրկին անցնում են մեղմության, սիրալիրության և զիջողականության մարտավարության: Հետո կրկին` նախկին տարբերակին: Մի խոսքով, իրարամերժ դիրքորոշումների դրսևորում այնքան ժամանակ, մինչև որ դիմացիններն ուժասպառ են լինում և հանձնվում:

Բանակցային նման ոճը եվրոպացիներին կարող է թվալ ոչ գեղեցիկ, անգամ անազնիվ, սակայն դարավոր պատմությունը ցույց է տալիս, որ այսկերպ չինացիները մենամարտից հաճախ դուրս են գալիս հաղթանակած:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
2725 reads | 30.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com