ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
«ՆԱՄԱԿ ԱՆՆԸ ՖՐԱՆԿԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
12.03.2020 \ 01:12 Reads: 1046
«Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայկական գրադարանային ասոցիացիան, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, կազմակերպում են «Նամակ Աննը Ֆրանկին» խորագրով շարադրությունների մրցույթ։
ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
19.02.2020 \ 14:07 Reads: 1225
Ճապոնիայում դուք պետք է ուշադիր հետևեք ձեր կոշիկների վիճակին: Կոշիկները պետք է լինեն նոր և անթերի մաքրված: Ամեն անգամ, երբ ճապոնացին խոնարհում է կատարում, նա ուշադրություն է դարձնում ձեր կոշիկներին:
ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ XV-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
02.02.2020 \ 22:51 Reads: 1160
1723թ. հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշչինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու դուստրն էր։
ՌՈՒՍԱՄԵՏՆԵՐՆ ՈՒ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎ ԵՆ ԴՆՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ. ԴԵՍՊԱՆ
11.07.2018 \ 21:23 Reads: 1681
Արտերկրում հավատարմագրված ՀՀ մի շարք դեսպանների՝ ոչ կոմպետենտության, նրանց փոխելու անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ գրվել ու բարձրաձայնվել է։ Քանիցս է քաղաքագիտական շրջանակներում հնչել տեսակետ, որ Սերժ Սարգսյանը «լավության կարգով» արտասահմանում դեսպաններ է նշանակել մարդկանց, որոնք չունեն համապատասխան կրթություն, փորձ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում և արտերկրի հեղինակավոր բուհերում միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն ուսանած շատ կադրեր մնացել են ստվերում։ «Հրապարակ» թերթի զրուցակիցը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է։
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
09.10.2017 \ 23:59 Reads: 3343
Ֆրանսիական դիվանագիտությունը դիվանագիտությունների դիվանագիտությունն է: Ֆրանսիացիները կանգնած են նորագույն դիվանագիտության սկզբնավորման ակունքներում: Այդ նրանք էին, որ դիվանագիտությունը դասեցին գիտությունների և արվեստների շարքին:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐՈՒԺԻ ՀԵՏ
05.07.2017 \ 23:57 Reads: 3230
Հետաքրքիր է նշել,   որ ներկա քաղաքական իրականությունում և միջազգային գործընթացներում փոքր պետությունները ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԵՐԲ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է
25.04.2017 \ 13:58 Reads: 3079
Լիդերի շուրջ խորհրդավոր մթնոլորտի ստեղծումը դրանով չի սահմանափակվում։  Առաջանում է վարքագծի, արտաքին տեսքի, հագնվելու (dress code), կեցվածքի և արարողակարգային բազմաթիվ մեծ ու փոքր, գրված և չգրված կանոնների մի ամբողջական համակարգ, որը ԷԹԻԿԵՏ անվան տակ դառնում է ղեկավարի անբաժան ուղեկիցը, ինչի անտեսումը  կամ  դրանից հրաժարումը խիստ թանկ է նստում  նրա վրա։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ՆՈՐ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
05.03.2017 \ 15:30 Reads: 2109
Սառը պատերազմի ավարտը և երկբևեռ համակարգի փլուզումը իրենց ազդեցությունն են գործում քաղաքական մշակույթի որակական փոփոխության հետ, որն իր հետ բերում է դրա նկատելի արդիականացում և հումանիզացում։ Այդ գործընթացն իր հերթին անմիջական ազդեցություն է ունենում դիվանագիտության վրա, որի ծագումնաբանությունը և կիրառումը առ այսօր քննարկումների և  բանավեճերի առարկա է։   
«ԻԴԵԼԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ». ՓԱՌԱՍԵՐԸ
13.02.2017 \ 00:54 Reads: 2249
Փառասիրությունը մեծ վտանգ է ներկայացնում դիվանագետի անձի, նրա շրջապատի և պարտականությունների կատարման համար։ Փառասեր դիվանագետը հակված չէ լսելու իր կողքին աշխատող և դեսպանընկալ երկիրն ավելի լավ ճանաչող ու փորձված գործընկերոջ ո՛չ կարծիքը, ո՛չ խորհուրդները։ Իսկ եթե նա դեռևս բավարար փորձ և գիտելիքներ չունի և ճգնում է բոլոր խնդիրները լուծել ինքնուրույն, ապա թույլ է տալիս բազմաթիվ սխալներ ու վրիպումներ։
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ՝ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
08.02.2017 \ 12:56 Reads: 1722
Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում եղել են պրոֆեսիոնալներ և դիլետանտներ  (սիրողներ), որոնց  միջև մշտապես ընթացել է խուլ կամ բացահայտ պայքար` հաճախ փոխակերպվելով նախանձի ու թշնամանքի: Ապացուցված է, որ նման իրողությունում, եթե զանազան ուղիներով տվյալ ոլորտում բույն դրած դիլետանտին անգամ հաջողվում է հասնել կարիերայի բարձունքներին, ապահովել անձնական բարօրություն և սոցիալական բարձր կարգավիճակ, վերջիվերջո, նրա առակայությունը տվյալ բնագավառում անպայմանորեն վնաս է հասցնում հանրությանը, մեծ հաշվով` երկրի հետաքրքրություններին ու շահերին:
ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԹՐԱՄՊԻ ՆՈՒՅՆԻՄԱՍՏ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՄԱՍԻՆ
03.01.2017 \ 17:02 Reads: 5028
Օրինակները մեկից ավելի են, որոնց մեջ կարելի է առանձնացնել Թրամպի կադրային որոշումները։ Միայն Ռեքս Թիլերսոնին Պետքարտուղար  և Հանրի Քիսինջերին   ռուսական հարցերով խորհրդական նշանակելը, ինչ ասես արժե։ Պուտինի հետ նրանց ունեցած անձնական կապերը, ինքնին վկայում են ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ռուսական կողմի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին։  Դրանից կշահի ողջ աշխարհը։ Հայաստանը` ևս։
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
18.12.2016 \ 16:34 Reads: 4763
Սխալ կանխատեսման ամենաթարմ և հետաքրքիր օրինակը ԱՄՆ-ի նախագահի վերջին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած քաղաքական կոնֆուզն էր, երբ բոլոր պետությունները, կամ գրեթե բոլոր պետությունները, իրենց լիդերներով հանդերձ գուշակեցին Հիլարի Քլինթոնի ջախջախիչ հաղթանակը Դոնալդ Թրամպի նկատմամբ։ Եթե դրան ավելացնելու լինենք աշխարհի ուժեղների բացասական, անգամ  քաղաքական  էթիկայի ոտնահարման և Թրամպին անձնական վիրավորանքներ հասցնելու հակադիվանագիտական օրինակները, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք ևս մեկ չգրված դիվանագիտական օրենքի աններելի ոտնահարման հետ։
ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս առաջին)
07.11.2016 \ 22:05 Reads: 2260
Տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական քարտեզի ձևավորում, ինչպես նաև պետությունների, այդ թվում փոքր պետությունների հայեցակարգի ձևավորում։  Արդյո՞ք քառորդ դար մխացող կոնֆլիկտից հետո Երևանը և  Բաքուն նույնպես կգան հիմնահարցի արդարացի հանգուցալուծման և կհաստատվի՞ տարածաշրջանում  խաղաղություն։
ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
04.07.2016 \ 23:16 Reads: 4086
Հայկական դիվանագիտությունը պետք է կանխարգելիչ ծրագիր ունենա` օգտվելու  «Սպառնալիքի տակ պարտադրված որոշումից հրաժարվելու մասին» (Under duress) բանաձևից։ Այն հնարավորություն է ընձեռում  որևէ միջազգային կազմակերպությունում կամ ֆորումում մերժել այնպիսի բանձևի ընդունումը, որը հակասում է Հայաստանի պետական շահերին և ազգային անվտանգությանը։
ԼՈՅԱԼԻԶՄԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
07.03.2016 \ 23:59 Reads: 2957
Դիվանագետների անձն ու գործունեությունն ուսումնասիրող հեղինակները, սկսած Կալյերից (XVII դար), լոյալիզմը կամ լոյալությունը (loyalty)  անվանում են դիվանագետի 7-րդ բարեմասնություն։  Սակայն այդ հասկացությունն այսօր էլ  լիովին  ուսումնասիրված չէ:
ԻՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
18.01.2016 \ 23:25 Reads: 2466
Իրանի ռազմական, քաղաքական և տնտեսական վերածնունդը մեծ հարված էր նաև Սաուդյան Արաբիայի համար, որը Թուրքիայի, Իսրայելի, Քաթարի և Ծոցի մյուս երկրների հետ արեց հնարավորը բարեկամ Վաշինգտոնի կողմից արգելքները չվերացնելու համար: Սակայն ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ բարեկամություն չկա:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ
16.01.2016 \ 00:52 Reads: 2686
Այս առանքային գլոբալ փոփոխությունների հետևանքով միջազգային հարաբերություններում հայտնվեց նոր գործող և մեծ հեռանկարներ ունեցող մի ուժ, որը մենք կոչում ենք ժողովրդական դիվանագիտություն: Այն կյանքի ուղեգիր ստացավ 1970 թվականների վերջերին, երբ Մերֆիի հանձնաժողովը, որն իրագործում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քարոզչությունը, հումանիտար փոխանակումները և գաղափարախոսության պաշտպանությունը հանդես եկավ այդ ոլորտների հիմնավոր վերակառուցման առաջարկով:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ
22.10.2015 \ 11:36 Reads: 2354
Այստեղ մենք կտեսնենք, որ գերտերություններն են առաջինը պատասխանատվություն  կրում աշխարհակարգի համար, և որ փոքր պետությունների խնդիրներն հարկ է ուսումնասիրել գերտերությունների հետ բանակցությունների լույսի ներքո...
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
13.10.2015 \ 23:00 Reads: 2003
Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը ողջունում է  հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան  համագործակցության վերաբերյալ  շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ
25.09.2015 \ 11:20 Reads: 3400
Այստեղ մենք կտեսնենք, որ գերտերություններն են առաջինը պատասխանատվություն  կրում աշխարհակարգի համար, և որ փոքր պետությունների խնդիրներն հարկ է ուսումնասիրել գերտերությունների հետ բանակցությունների լույսի ներքո, որոնց ընթացքում մեծ դրանք են վճռական դեր խաղում դիվանագիտական երկխոսության իրականացման և միջպետական գործելակերպի համար:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
29.08.2015 \ 09:23 Reads: 57309
Մորգենթաուն պարզել է, որ ‹‹Գերտերությունը պետություն է , որն ի վիճակի է իր կամքը թելադրել փոքր երկրին, մինչդեռ հակառակն անհնար է: Բայց գերտերությունը կարող է հեշտությամբ իջնել երկրորդ կարգի երկրի կամ փոքր պետության կարգավիճակի, իսկ փոքր պետությունը կարող է վերածվել մեծի››:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
11.08.2015 \ 18:45 Reads: 2402
Փոքր պետության արտաքին քաղաքականության ընտրության տարբերակները կարող են ներառել նաև ներքին ռազմավարությունը` ֆեդերալիզմ, կորպորատիզմ և այլն:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ «ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ» ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
10.08.2015 \ 23:39 Reads: 1892
Եվրոպացիների մոտ ԱՊՀ տարածաշրջանի նկատմամբ միգուցե օբյեկտիվորեն  ձևավորված ընդհանրական վերաբերմունքի արմատները բացատրվում էր եվրոպական վերլուծական կենտրոններում դեռևս պահպանվող սառըպատերազմյան թեկուզև տրանսֆորմացված գործիքակազմի առկայությամբ, որի դրույթների հրամայականն էր դիտարկել Ռուսաստանը որպես ԽՍՀՄ ժառանգորդ և Չերչիլի կողմից շրջանառության մեջ դրված Շտետինից դեպի Ադրիատիկ ձգվող “Երկաթե վարագույրը” հնարավորինս տեղաշարժել դեպի Արևելք:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԸ ՍՐՏԽԱՌՆՈՑ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
25.06.2015 \ 23:51 Reads: 1974
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերմունքը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայ-ադրբեջանական հակամարտությունը ևս քննարկման առարկա է, Չեխիայի արտգործնախարարը կողմ է միայն խաղաղ բանակցությանը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով: Ադրբեջանի սպառնալիքներն ու հակահայկական քարոզչությունը, Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ, արդեն ձանձրացրել են միջազգային հանրությանը:
ԱԳՆ-Ն ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ Է YOUTUBE-ՈՒՄ, FACEBOOK-ՈՒՄ ԵՎ TWITTER-ՈՒՄ
12.05.2015 \ 17:50 Reads: 1799
Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցն իր ստեղծման 5-րդ տարեդարձին կազմակերպել է «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային կոնֆերանս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ դիվանագիտական դպրոցը Հայաստանի արտաքին քաղաքականության հաջող իրականացման գործում կարևոր դերակատարում ունի, քանի որ պատրաստում է դիվանագիտական ծառայության հմուտ մասնագետներ:
1 2 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com