ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՄՖԼԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ ՀԵՐՄԵՍԻ ՄԱՍԻՆ
12.09.2019 \ 14:38
Reads: 2783
Դիվանագիտությունը ծնունդ է առել և ձևավորվել անտիկ ժամանակներում դիցաբանության, բազմաստվածության, հեթանոսական կրոնների պայմաններում ու թելադրանքով։ Իսկ Անտիկ աշխարհում աստվածները շատ-շատ էին։ Նրանք միանգամայն մոտ էին մարդկանց, խառնվում էին նրանց գործերին, չէին տարբերվում նրանցից՝ միայն թե հրաշագործ էին, մեկ էլ՝ անմահ։ Աստվածները նման էին մարդկանց, ունեին իրենց թուլությունները՝ սիրային արկածախնդրութուններ, ամուսնական դավաճանություններ, երդմնադրժություն, էրոտիկա...
ԽՈՐՀՈՒՐԴ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ. «ԼՍԻ'Ր ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ, ԽՈՍԻ'Ր ՄԵԿ ԱՆԳԱՄ»
08.09.2019 \ 23:38
Reads: 1687
Հույն նշանավոր փիլիսոփա և պատմիչ Պլուտարքոսը սույն հայտնի աֆորիզմը պայմանավորում է այն հանգամանքով, որ «մարդ արարածն ունի երկու ականջ և մեկ բերան»։ Հետո նա մի ողջ տեսություն է զարգացնում լռելու, լսելու և շաղակրատելու վերաբերյալ իր «Շատախոսության մասին» հայտնի տրակտատում։ Շաղակրատանքն ու բարբաջանքը համարելով մեծագույն չարիք այդ արատներն ունեցողի և շրջապատի համար՝ Պլուտարքոսն այն միտքն է հայտնում, որ բնությունը մարդու մեջ ոչինչ այնպես չի սահմանափակում, ինչպես լեզուն՝ «դրա առաջ տեղավորելով ատամների պահակախումբ»։
ՉԻՆԱԿԱՆ «Master Class» ՀԱՅ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ, ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
03.09.2019 \ 14:03
Reads: 2143
Անհիշելի ժամանակներից չինացիները ստեղծել են ռազմավարական հայեցակարգ՝ դոկտրինա, որն ամփոփված է այսպես կոչված ստրատագեմաների բանաձևերում։ Դրանք 36 են, և այսօր էլ չեն կորցրել իրենց, այժմէականությունը, ակտիվորեն գործում են միջազգային հարաբերություններում։ Հոդվածում անդրադարձ է կատարվում ընդամենը մի քանի ստրատագեմաներին (NN 5, 9, 10, 14), որոնք Թուրքիան կիրառել և ներկայում փորձում է կիրառել հարևան պետությունների` այդ թվում Հայաստանի հետ իր հարաբերություններում:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ. ԼՈԿԱԼԻՏԻՍ
28.08.2019 \ 12:00
Reads: 1774
Մեր մտքի ծայրով կարո՞ղ էր անցնել անգամ, որ այդ դիվանագետների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք Հայրենիքը կփոխեն վաշինգտոնների, փարիզների և մոսկվաների հետ, այսինքն գործուղումից հետո չեն վերադառնա տուն։ Իհարկե, չէինք կարող։ Իսկ դա այսօր դառն իրականություն է։ Երեսուն տարվա մեջ մենք ականատեսներն ենք մի շարք դեսպանների և բազմաթիվ ավելի ցածր աստիճանի դիվանագետների նման արգահատելի քայլի, և եթե լիներ դիվանագիտական հատուկ Գինեսի գիրք, հայ դիվանագետներն այնտեղ հավանաբար կգրավեին առաջին հորիզոնականը՝ ի ամոթ մեզ։
ԴՈԻ ԻՆՁ, ԵՍ ՔԵԶ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
27.08.2019 \ 18:00
Reads: 884
Նախորդ դասասխոսության ժամանակ խոսեցինք դիվանագետի լոյալություն՝ լոյալիզմ հասկացության մասին։ Դիտարկեցինք այն հոգեբանության և քաղաքագիտության տեսանկյունից։ Այդ թեմայի շրջանակներում, առաջին անգամը լինելով նշեցինք, որ գոյություն ունի դիվանագետի լոյալություն դեսպանընկալ երկրում ևս։ Ասվեց, որ այդ երկրորդ լոյալիզմը՝ առնչվելով դիվանագետի «սեփական» լոյալության հետ, ստեղծում է կոնֆլիկտային իրադրություն, անգամ հոգեբանական կրիզ։ Այդ կապակցությամբ, նույնպես առաջին անգամ, խոսեցինք դերերի տեսության մասին, որին պետք է տիրապետի դիվանագետը լոյալիզմի բարդ ու նուրբ խնդրում։ Վերջապես, մենք փորձեցինք ապացուցել, որ լոկայալիզմը դիվանագիտության բացարձակ և անվիճելի կատեգորիա է։
ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է ԵՎ ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ, ԻՆՉՊԵՍ «ԿԵՍԱՐԻ ԿԻՆԸ»
25.08.2019 \ 23:26
Reads: 1588
Իսկական դեսպանն այն դեսպանն է, որը պատշաճ և արժանավայել կերպով է ներկայացնում իր երկիրը, իսկ, երբ պետք է կյանքի գնով պաշպանում է նրա պատիվն ու շահերը։ Անգամ եթե երկիրը սխալ է, և դու գիտես դա։ Հայրենիքը միշտ ճիշտ է և կասկածից վեր, ինչպես «Կեսարի կինը»։ Լոյալությունը դիվանագիտության անխախտ օրենքն է, բացարձակ կատեգորիա։ Դրանից գիտակցորեն կամ ենթագիտակցորեն շեղումը, մեր խորին համոզմամբ, սահմանակցում է ազգային շահերի ոտնահարման և պետական դավաճանության հետ։
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՑ (Նոր խնդիր)
22.08.2019 \ 00:04
Reads: 1759
Այս արատավոր իրողության կապակցությամբ անվանի դիվանագետ և տեսաբան Ժյուլ Կամբոնը գրել է. «Դեսպանը կատարում է իր կառավարության հրահանգները, բայց երբեմն էլ զսպում է իր վերադասին։ Մտքի անկախությունն, իհարկե, չպետք է հասնի կարգապահությունը խախտելուն։ Սակայն այն նախարարը, որի տրամադրությունն այդպիսի անկախությունից փչանում է, նման է այն ոչ խելամիտ մարդուն, որը ճամփա ընկնելուց առաջ հանում է զույգ աչքը։ Մյուս կողմից, եթե դեսպանը չի համարձակվում լինել ավելին, քան փոստարկղն է, վտանգ է ներկայացնում իր կառավարության համար»։
ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՆԱՎԹ ԿԱՄ ԳԱԶ, ԳՈՐԾԱՐԿԻ'Ր ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԴ
12.08.2019 \ 22:46
Reads: 1246
Նախորդ զրույցում խոսեցինք պետության արտաքին և ներքին քաղաքականության հարաբերակցության մասին։
Հիշենք, որ XXI-րդ դարում տեղի է ունենում քաղաքագիտության այդ ճյուղերի սերտաճում և միահյուսում, որի արդյունքում դիվանագիտությունն ստանում է նոր որակ ու տեսակ։ Գոյանում է առանձնահատուկ մի սիմբիոզ, որն անվանվում է կատալիզատորային դիվանագիտություն։ Սա նոր, այլ որակի դիվանագիտություն է, որի կիրառումը մեծապես բարձրացնում է արտաքին քաղաքականության օգտակար գործողության գործակիցը։ (Իդեալական կլիներ, եթե հայկական դիվանագիտությունը յուրացներ այս մոդելը)։
Հիշենք, որ XXI-րդ դարում տեղի է ունենում քաղաքագիտության այդ ճյուղերի սերտաճում և միահյուսում, որի արդյունքում դիվանագիտությունն ստանում է նոր որակ ու տեսակ։ Գոյանում է առանձնահատուկ մի սիմբիոզ, որն անվանվում է կատալիզատորային դիվանագիտություն։ Սա նոր, այլ որակի դիվանագիտություն է, որի կիրառումը մեծապես բարձրացնում է արտաքին քաղաքականության օգտակար գործողության գործակիցը։ (Իդեալական կլիներ, եթե հայկական դիվանագիտությունը յուրացներ այս մոդելը)։
ՍՏԵՐՋ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
06.08.2019 \ 11:32
Reads: 2790
Երկբևեռ համակարգի փլուզումը, սառը պատերազմի վերադարձը, երկրագնդի տարբեր կետերում մխացող լարվածությունը և դրանց ֆոնին ընթացող աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները նոր խնդիրներ են դնում պետությունների արտաքին և ներքին քաղաքականության առաջ։
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄԸ՝ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
30.07.2019 \ 15:14
Reads: 2286
Դիվանագիտությունը հազարամյակներ շարունակ եղել և այսօր էլ մնում է համաշխարհային քաղաքական մեքենայի հիմնական անիվներից մեկը: Տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում պահելով դիվանագիտության կարևորությունն ու անցած ուղին շարքային ու մասնագիտական ընթերցողներին ներկայացնելու՝ իր ստանձնած պարտավորությունը՝ Diplomat.am նախագիծն սկսում է նոր հոդվածաշար: