ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՆԱՎԹ ԿԱՄ ԳԱԶ, ԳՈՐԾԱՐԿԻ'Ր ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԴ ՍՏԵՐՋ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄԸ՝ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ՝ ՊԱՅՄԱՆՈՎ, ՈՐ ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ, ՉԻՆ, ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱԼՏՈ ՄՈՐՏԱԼԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ ԿՐՈՆԱ-ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵ՛ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԹԵ՛ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԱՌԱՋԻՆԸ ՄՏՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԴԵՍՊԱՆ ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄԸ՝ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

Դիվանագիտությունը հազարամյակներ շարունակ եղել և այսօր էլ մնում է համաշխարհային քաղաքական մեքենայի հիմնական անիվներից մեկը: Մեր օրերում հաճախ դիվանագիտությունը սխալմամբ նույնացվում է բացառապես դեսպանների գործունեության հետ, այնինչ դիվանագիտությունը սերտորեն առնչվում է նաև ներքին քաղաքականությանը, մշակույթին, անգամ տնտեսությանը:

Տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում պահելով դիվանագիտության կարևորությունն ու անցած ուղին շարքային ու մասնագիտական ընթերցողներին ներկայացնելու՝ իր ստանձնած պարտավորությունը՝ Diplomat.am նախագիծն սկսում է նոր հոդվածաշար՝ արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հեղինակությամբ:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ



ՄԱՍ ԱՌԱՋԻՆ


Արտաքին քաղաքականությունը, առանց բացառության, արդի  գրեթե բոլոր պետությունների մենաշնորհն է։ Այն ուղղված է այլ պետությունների հետ կապերի հաստատմանը՝ սեփական երկրի  շահերի պաշտպանության,  փոխհամագործակցության և մրցակցության նպատակով։ Այդ գործառույթն իրականացվում է պետական հատուկ մեխանիզմի՝ արտաքին գործերի նախարարության, (այն տարբեր պետություններում կարող է ունենալ տարբեր անվանում), ինչպես նաև արտաքին հետախուզության և պետական անվտանգության          օրգանների միջոցով։

Այս համակարգի էությունը լավ հասկանալու համար կարևոր է պարզել, թե  դիվանագետությունը որքանով և ինչ աստիճանի է ներգրավված իշխանությունների գործունեությունում, եթե դրանում ունի մասնակցություն,  ապա կոնկրետ  ինչ տիպի՝ իր տեսակի և արտոնությունների մեջ։

Հարցին սպառիչ պատասախան տալու  նպատակով հարկավոր է գտնել քաղաքականության և դիվանագիտության հատման կետեր, նրանց ընդհանրություններն ու տարբերությունները։

Քաղաքականությունը գործունեության այն տարատեսակն է, որի միջոցով իշխանության սուբյեկտը ընդունում է որոշում և իրականացնում է այն։ Ընդ որում,  իշխանությունը լինում է ներքին և արտաքին, կամ էլ միաժամանակ ներքին-արտաքին։ Քաղաքականության այդ երկու սեգմենտները սերտորեն փոխկապակցված են, սակայն նույնականը (իդենտիկ) չեն։

Իսկ դիվանագիտությունը պետության արտաքին քաղաքականության գործիքակազմն է, որն «աշխատում է» հատուկ կատեգորիայի քաղաքական գործիչների՝ դիվանագետների միջոցով։ Իսկ որքանո՞վ է այդ գործունեությունը քաղաքական և ներթափանցված իշխանության ոլորտներ։ Հարցի պատասխանն առ այսօր լրիվ պարզաբանված չէ։

Մեր տեսակետը հետևյալն է. որքան սերտ  է դիվանագիտություն – իշխանություն կապը, այնքան բարձր է դիվանագետի  ինքնուրույնության աստիճանը, լայն են լիազորությունները, մեծ է  անկախությունը։ Իսկ եթե  նրա արտասահմանյան գործընկերը ևս օժտված է բավարար իշխանությամբ, ապա նրանց համագործակցությունը լինում է  փոխարդյունավետ։

Եվ ընդհակառակը։ Եթե դիվանագետի իշխանությունը և ինքնուրույնությունը փոքր է կամ մոտենում է զրոյական մակարդակի, ապա նրա գործունեությունը վերածվում է շարքային պաշտոնյայի աշխատանքի, որն իրավասու չէ ընդունել ինքնուրույն որոշում, առաջարկել խնդիրներ և դրանց լուծման ճանապարհներ։ Դիվանագիտության  հայտնի տեսաբան Ժյուլ Կամբոնի խոսքով, այդ դեպքում  «դեսպանը վերածվում է փոստատարի»։

Դիվանագիտության այս արատավոր հատկանիշը ցայտուն կերպով դրսևորված էր խորհրդային արտաքին քաղաքականությունում։ Ստալինյան շրջանի արտգործնախարար Մոլոտովը խոստովանում է. «ԽՍՀՄ-ն ունի կենտրոնացած դիվանագիտություն և այն իրականացնում է Պոլիտբյուրոն»։

Այստեղից ծագում է հետևյալ  հարցը։ Տարբեր վարչակարգ ունեցող պետությունների (ավտորիտար, բռնապետական, թագավորական, ժողովրդավարական և այլն) դիվանագետների գործունեությունում որքա՞ն  է նրանց  իշխանության «չափաբաժինը»։ Այն բավարա՞ր է, որպեսզի  աշխատանքը լինի օպտիմալ, իսկ արդյունքն՝ արդյունավետ։

Մեր կարծիքով, այս հարցն ուսումնասիրման կարիք ունի՝  պարզելու համար մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիր։ Արդի աշխարհաքաղաքական զարգացումների,  խորը գլոբալիզացիայի, պետությունների աշխարհագրական և սոցիալ-քաղաքական մերձեցման  պայմաններում արդյո՞ք տեղի չի ունենում դիվանագետի՝ քաղաքական գործչի վերածվելու և, հակառակը, քաղաքական գործչի՝ դիվանագետ դառնալու գործընթաց, իսկ ավելի լայն իմաստով՝ քաղաքականության և դիվանագիտության կոռելյացիա՝ նմանակում։

Խնդիրը, ինչպես ասում են, «իրեն զգացնել  է տալիս», սակայն  չի ենթակվում համակարգված ուսումնասիրման։ Մինչդեռ ժամանակակից պետություններում և միջազգային հարաբերություններում ունենալով «դիվանագիտությունը քաղաքականության տրանսֆորմացվելու» երևույթի գիտական կոնցեպտ՝ կարելի կլիներ ավելի հստակ որոշել ԱԳՆ-ի, դեսպանների, մյուս դիվանագետների, միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչների լիազորությունները:

Այս և մյուս հարցադրման ենթատեքստում միանգամայն պարզ է դառնում, որ ժողովրդավարական Հայաստանում (եթե թավշյա հեղափոխությունն, իրոք, ստեղծում է նման հասարակարգ) պետական և ազգային շահերի հրամայականի է վերածվում նոր տիպի դիվանագիտություն ստեղծելու, XXI դարի չափանիշներին համապատասխանող դիվանագետներ պատրաստելու  գերկարևոր խնդիրը, որին մենք կանդրադառնանք հաջորդիվ։
«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ
773 reads | 30.07.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com