ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՁԻ ՆՍՏՈՂԸ ՆՐԱ ՄԻՍԸ ՉԻ ՈՒՏԻ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Հազիվ թե Ուգանդայի երբեմնի ղեկավար Իդի Ամինի «պատգարակային» մոլագարությունը կարելի է վերագրել ուգանդացիների ազգային սովորությանը: Այն հիվանդ ուղեղի հետևանք է եղել: Բայց որ ազգային ամենատարրական ավանդույթներին հարկ է զգուշորեն վերաբերվել, հայտնի է փորձառու դիվանագետներին: Այդ մասին կրկին վկայում է հետևյալ արարողակարգային սայթաքումը, որը տեղի է ունեցել 1996 թվականին` Ուելսի իշխան Չարլզի՝ Բիշքեկ այցելության ընթացքում: Ղրղըզներն իրենց մաշկից դուրս են գալիս բարձրաշխարհիկ հյուրին հավուր պատշաճի ընդունելու և ճանապարհելու համար: Չվստահելով ԱԳՆ-ին` նախագահ Ասքար Ակաևն անձամբ է հսկել այցելության ողջ ընթացքը: 

Պարզվել է, որ նրա մտավախությունն անհիմն չէր: Հրաժեշտի ճաշկերույթի ժամանակ հյուրասեր տանտերերն արքայազնին հրամցրել են չուչուկ` ղրղըզների ազգային խոհանոցի պարծանք ճաշատեսակներից մեկը` պատրաստված ձիու մսից: Ոչ միայն հրամցրել են, այլև պատմել այն պատրաստելու մանրամասները` սկսած ձիուն մորթելու տեսարանից: Եվ արևելյան հյուրասիրության համաձայն` չափից ավելի են խնդրել հյուրին գոնե համտեսել այն:
Ուշագրավը տոհմիկ բրիտանացու զրոյական վերաբերմունքն է. ժպիտը սառել էր նրա քարացած դեմքին: Նա, բնականաբար, մատով չի դիպել այդ չարաբաստիկ չուչուկին, ինչպես նաև մյուս ուտելիքներին, որոնց առատությունից սեղանները ճկվել էին: Ղրղըզ դիվանագետները չեն հասկացել կատարվածը: Ակաևը, որ բարձր ինտելեկտի տեր և փորձառու անձնավորություն է, անմիջապես գլխի է ընկել, թե ինչն ինչոց է: Արքայազնը չէր կարող ուտել իր ամենասիրելի կենդանու միսը: Դա, ըստ նրա, նշանակում էր դավաճանել հարազատին, ավելին` դա նրա համար նշանակում էր մարդակերություն` կանիբալիզմ: Ասում են, որ Ակաևը, լինելով էությամբ զուսպ, իսկ քաղաքական հայացքներով` դեմոկրատ, ընդունելությունից հետո աղմկոտ սկանդալ է սարքել իր աշխատակազմի և արտգործնախարարության գլխին, անգամ սպառնացել նախարարին հեռացնել աշխատանքից... 

Իսկ Չարլզի մեծ հայրենակից Ուինստոն Չերչիլը` այդ ականավոր քաղաքական գործիչն ու դիվանագետը, որի նմանները, ինչպես ասում, են հարյուր տարին մեկ են ծնվում, թքած ուներ դիվանագիտական բոլոր կանոնների և էթիկայի վրա: Եվ նրա արհամարհական, երբեմն էքսցենտրիկ խոսքերն ու արտահայտությունները ներվում էին, քանզի դրանք, որպես կանոն, սուր էին, անվրեպ և հումորով շաղախված: Քաղաքական մեծ գործչի խոսքն ասես լույսի փայլատակում էր լոնդոնյան գորշ երկնակամարում, որը ոչ թե անհետանում, այլ գալիս է լրացնելու համաշխարհային աֆորիզմների շտեմարանը: 

…Դեպքը տեղի է ունեցել Թեհրանում, 1943 թվականին` երեք մեծ տերությունների ղեկավարների հանդիպման օրերին: ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Չերչիլի հարկաբաժնում սպասում է նրան: Պրեմիերը դուրս է գալիս լոգարանից և կիսամերկ կանգնում Ռուզվելտի առաջ: Նա, որ դաստիարակված էր վիկտորիանական բարեպաշտության և պուրիտանական սկզբունքներով, պապանձվում է անգլիացու էկզոտիկ տեսքից: Նկատելով նախագահի շփոթմունքը` Չերչիլը բարեհոգաբար ասում է. «Մեծ Բրիտանիայի պրեմիեր-մինիստրը թաքցնելու բան չունի Միացյալ Նահանգների նախագահից»: 

Չերչիլը հեգնում էր թունոտ, սարկազմով` սպանիչ հակահարված հասցնելով դիմացինին` ի պատասխան նրանից կրած վիրավորանքի: 

Բարձրաշխարհիկ ճաշկերույթներից մեկի ժամանակ ազնվական մի տիկին նկատողություն է անում Չերչիլին.
– Սը՜ր, Դուք հարբած եք:
– Այո՜,– պատասխանում է Չերչիլը,– իսկ Դուք այլանդակ եք: Բայց վաղը ես լուրջ կլինեմ, իսկ Դուք, մեկ է, կմնաք նույն այլանդակը:
Դիվանագիտության պատմության մեջ հայտնի են խայտառակ սկանդալներ, որոնք ծագել են, երբ այցելության եկած օտար պետությունների ղեկավարները ծանոթ չեն եղել տվյալ երկրի ազգային սովորույթներին, ինչպես նաև այնտեղ ընդունված ժեստերի լեզվին: ԱՄՆ-ում բռունցքը` վեր բարձրացրած բթամատով, ամենքին է հայտնի, նշանակում է «օ՜քեյ»: Մինչդեռ այլ մշակույթներում այն ունի բոլորովին այլ իմաստ: Երբ Բրազիլիայում Ռիչարդ Նիքսոնը ստադիոնում ելույթի ժամանակ ցուցադրել է այդ կոմբինացիան, բարձրացել է անասելի աղմուկ, ծիծաղ, սուլոց, որը տևել է տասը րոպե: Նախագահը չի հասկացել, որ բազմահազար բրազիլացիների հրավիրում է սեքսի: Բացթողումը, իհարկե, նրա դեսպանինն էր:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1289 reads | 20.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com