«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմական
 գիտությունների թեկնածու
չինագետ,  ԵՐԵՎԱՆ









Չինաստանի խառնվածքը որպես ազգ-պետություն հասկանալը և ընմբռնելը երբեք հեշտ չի եղել լեզվի և մշակույթի հաղթահարման տեսանկյունից: Պաշտոնական Պեկինի միշտ անհանգստացրել են շփումների դժվարությունները աշխարհի ոչ չինական հատվածի հետ: ՉԺՀ ժամանակակից առաջնորդները որդեգրել են մշակույթի և փափուկ ուժի միջոցով Չինաստանի բարի համբավի տարածման մարտավարությունը: Պետք է նշել,որ չինացի վերլուծաբաններն ու քաղաքագետնրը տասնամյակներ շարունակ մեղադրել են արևմտյան ուժերին իրենց աշխարհի աչքերում ագրեսոր և հեգեմանիայի առաջնային թեկնածու ներկայացնելու համար: 

Ի հակառակ արևմտյան տեսլականների, Չինաստանի առաջնորդները վստահ են, որ իրենց մշակույթը և պատմությունը խորապես ուսումնասիրելուց հետո միջազգային հանրությունը գրկաբաց կընդունի: Այս մարտավարության արդյունավետությունը հաստատեց ՉԺՀ նախագահ Սի Ծիփինը 2013թ. կայացած ՉԺՀ մշտական կոնգրեսի 3-րդ նստաշրջանում ունեցած ելույթում՝ կարևորելով «մշակութային դիվանագիտության» /ՄԴ/ կոնցեպտի զարգացումը և ՄԴ որակեց որպես ՉԺՀ արտաքին քաղաքականության 3-րդ բաղադրիչ տնտեսությունից և քաղաքականությունից հետո:

Կարծում եմ՝ ներկայիս Չինաստանում մշակութային գործիքը մտքի և առաջնորդական ջանասիրության համադրությունն է՝ միտված միջազգային համայնքի հետ Չինաստանի կապերի նոր հայեցակարգի մշակմանը: 

«Փափուկ ուժը» և փիլիսոփայությունը Մշակութային դիվանագիտության բաղադրիչ 

ՄԴ –ը զարգացած երկրներում «փափուկ ուժի» կիրարկման միջոց է: Համաձայն արևտյան գիտական մտքի, «փափուկ ուժի» հասկացությունը հեղինակել է ամերիկացի գիտնական Ժոզեֆ Նայը: Համաձայն Նայի թեզիսի՝ «փափուկ ուժը» ռազմավարական բաղադրիչներում դիվանագիտության առկայությունն է: Հատկանշական է, որ «փափուկ ուժի» կոնցեպտի նախահայրը ամենևին Զ. Նայը չէ: «Փափուկ ուժի» հասկացությունը առաջին անգամ օգտագործել է չինացի փիլիսոփա, ռազմագետ Սուն Ցզին իր «Արվեստ պատերազմի մասին» երկում մ.թ.ա 500 ական թվականներին, իսկ 1722թ. երկը առաջին անգամ թարգմանվել է ֆրանսերեն: Նա համոզված էր, որ կարելի է հաղթել առանց կռվելու՝ օգտագործելով փափուկ ուժը: 

Չինացի այլ փիլիսոփաներ Կոնֆուցիուսը և Մենցիուսը ևս իրենց աշխատանքներում անդրադարձել են ռազմական ուժը դիվանագիտությամբ փոխարինելու մտքին՝ դիտարկելով այն ներդաշնակության և խաղաղության հասնելու միակ ճանապարհը: Բացի Կոնֆուցիականությունից, Թաոիզմը և Մոհիզմը քարոզում են «ունիվերսալ սեր» հասկացությունը, որը միակ ուղին է հարցերը համերաշխ ճանապարհով լուծելու համար: Փիլիսոփայական մտքի հսկաներ Ճուան Ծին և Լաո Ցզին իրենց աշխատություններում դեմ են արտահայտվում պատերազմներին և քարոզում մարդասիրություն:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ՄԴ-յան նորովի մշակված քաղաքականությունը դարերի խորքից եկող ավանդույթ է:

Մշակութային դիվանագիտությունը որպես ակադեմիական կատեգորիա 

Չինաստանի արտաքին աշխարհի հետ շփումը բավական սահմանափակ է եղել մինչև 1980 –ականները: Միջազգային համայնքի կողմից մեկուսացումը, արևմուտքում Չինաստանի որպես գլխավոր թշնամու պիտակավորումը, 1989-ի Թիանանմենի դեպքերից հետո «Չինաստանի կործանման» մասին թեզը ստիպեցին ՉԺՀ ղեկավարությանը լրջորեն զբաղվել Չինաստանի դրական իմիջի ստեղծմամբ: Միջազգային հանրության նոր կերպարով ներկայանալու համար Դեն Սիաոպինը կոչ էր անում բաց լինել աշխարհի առաջ: 

1990-ականների սկզբին միջազգային հանրության դրական կերպարով ներկայանալու խնդիրը ղեկավարությունը հանձնարարեց գիտնականներին և ակադեմիական շրջանակներին: Առաջին անգամ Կենտրոնական կոմիտեի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վան Հանինը առաջ քաշեց «փափուկ ուժի» կոնցեպտի արդիականությունը: Նա առաջին գիտնականն էր, ով փաստում էր, որ «փափուկ ուժի» իրականացման միակ միջոցը մշակույթն է: Նրա տեսակետին հետևեցին մի շարք գիտնականներ, որոնք բարձրաձայնում էին ազգային ռազմավարության իրականացման ճանապարհին մշակույթի և լեզվի կարևորության մասին: 

Ժամանակակից չինական գրականությունը լի է «փափուկ ուժին» վերաբերող գաղափարներով և կենտրոնացված մշակութային աղբյուրների օգտագործման վրա: Ակադեմիկոս Ճաո Ռոնը համեմատականներ անցկացնելով արևմտյան և չինական մշակույթների միջև նշում է. «Եթե արևմտյան մշակույթը ձգտում է հեգեմոնիայի, ապա չինականը հիմնված է Կոնֆուցիականության վրա և տարատեսակ միջազգային խնդիրներում ձգտում է դիվանագիտական լուծման»: Մի շարք գիտնականներ պնդում են, որ արևմտյան արժեհամակարգը նյութական է, որը բերում է բախումների և հակասությունների: Իսկ չինական մշակույթում «առաջինը մարդն է» և «ներդաշնակություն մարդու և բնության միջև» սկզբունքները ավելի են արժեքավորում մարդու կյանքը և բնության օրենքները: 

Մեկ այլ արդյունավետ հարթակ է ստեղծվել գրողների, մտավորականների համար: Այս բավական հետաքրքիր ֆորմատում չինացի մտավորականները հանդիպում են այլազգի մտավորականների հետ, ներկայացնում չինական մշակույթը և ավանդույթը: Գրողները ստեղծագործական աշխատանքներում շեշտը դնում են չինական քաղաքակրթության և մշակույթի համաշխարհային պատմության մեջ ունեցած դերի լուսաբանման վրա: Վառ օրինակ կարող է լինել ծովագնաց Ճըն Խըի անցած ուղու վերաբերյալ գրականության ցանկը: Չինացի գրողները մեզ նրան ներկայացնում են որպես աշխարհի առաջին ծովագնացը: Համաձայն նախկին վարչապետ Հուան Ծիուի, Ճըն Խըի ծովագնացությունը մեծապես նպաստել է մշակույթի, տնտեսության զարգաման վրա, ինչպես նաև համաշխարհային պատմության մեջ թողել է մեծագույն ժառանգություն: 

Այսպիսով կարելի է ենթադրել, որ ՉԺՀ ղեկավարությունը ջանքեր չի խնայում ՄԴ գրական և գիտական մասը ավելի հղկելու և կատարելագործելու համար՝ այս համազգային նշանակությանը խնդիրը վստահելով գիտնականներին և մտավորականներին որպես գաղափարի և մշակույթի կրողներ:  

Քաղաքական առաջնորդները՝ մշակութային դիվանագիտության նախահայրեր 

Չինական մշակույթում պահպանվում են ավանդույթները, սակայն ժամանակի ընթացքում տարբեր կառավարիչների կողմից դրանք տարբեր երանգներ են ստանում: Չնայած Մաոյի Կոնֆուցիական մտքի մերժողական դիրքորոշմանը, նա 1965-1975թթ. իրականացրած «Մշակութային հեղափոխոության» հիմքում ընկած էր Կոնֆուցիական միտքն ու գաղափարը: Ծիան Ծեմինի «կառավարել արժանապատվորեն» և Խու Ծինտաոյի «ներդաշնակ հասարակություն» տեսությունները խոսում են այն մասին, որ Կոնֆուցիականությունը մինչև այսօր օգտագործվում է ժամանակակից Չինաստանի կառավարման համակարգում: 

Ժամանակակից առաջնորդները կոչ են անում չխնայել արվեստը, գրականությունը աշխարհին Չինաստանի իրական դեմքը ցույց տալու համար:

Կոնֆուցիուսի ինստիտուտները՝ որպես մշակութային դեսպաններ

Ինչպես նշել էինք, ՄԴ կոնցեպտի զարգացման և տարածման գործին լծվել էին պետական այրեր: Չինական Կոմունիստական կուսակցության պրոպագանդայի հանձնաժողովի նախագահի կողմից էլ առաջադրվել է «Կոնֆուսիուսի ինստիտուտների» ստեղծման գաղափարը: Նրանք գտնում էին, որ Կոնֆուցիականությունը քարոզում է հավասարություն, մարդասիրություն, ներդաշնակություն, կրթություն և նրա անվամբ կենտրոնների ստեղծումը լավագույն բրենդն է ամբողջ աշխարհի էթնիկ չինացիների համախմբելու և աշխարհին Չինաստանի իրական քաղաքակրթական հաջողությունները ցուցադրելու համար: 2004-ի ԿԻ կանոնադրությունը նախատեսում էր միայն լեզվի և մշակույթի դասավանդում: Ժամանակի ընթացքում ԿԻ իրականացնող ծրագրերը ընդլայնվեցին՝ մշակությաին փոխանակումներից մինչև ակադեմիական համագործակցության: 

Այսօր ԿԻ ծրագրերը մեծապես կախված են ընդունող երկրի առաջարկներից: Մեծաքանակ ԿԻ –ներ տեղակայված են Հյուսիսային ամերիկայում, որոնցից շատերը ստանձնել են ակադեմիական կենտրոնի դերակատարում: Օրինակ, Ստանդֆորդի համալսարանում գիտական մակարդակում ուսումնասիրվում են Թան դինաստիայի գրականությունը, որը դարերի ընթացքում մնացել է քիչ ուսումնասիրված: Չիկագոյի և Կոլումբիայի համալսարանները իրենց համարում են գիտա-հետազոտական կենտրոններ: 

Սկսած 2009-ից, բազմաթիվ արևմտյան գիտնականներ և ԶԼՄ-ներ սկսեցին լուրջ քննադատել և դրանց բովանդակությունը՝ որակելով դրանք որպես մշակութային նվաճում և Կոմունիստական կուսակցության պրոպագանդայի գործիք: 

Փորձ է կատարվել մերժել դրանցից մի քանիսը.
1.«Global Times» պարբերականը իր համարներից մեկում ԿԻ անվանել էր անհասկանալի և անընդունելի ծրագիր: Կարծում եմ, որ ԿԻ իրական գործունեությունը և նպատակները հասկանալու համար պետք է խորապես ուսումնասիրել Չինաստանի պատմությունը և մշակույթը: Չինարեն լեզվի ուսուցումը էականորեն տարբերվում է իր մեթոդաբանությամբ և զարգացման տեմպերով՝ պահանջելով հատուկ մոտեցում և յուրահատուկ մատուցում: Հետևաբար ԿԻ բովանդակությունը ավելի քան հասկանալի և ընդունելի է: 

Նույն պարբերականը անդրադարձել էր նրան, որ Հնդկաստանում շատ երկար ժամանակ չեն ցանկացել ունենալ ԿԻ-ներ և լինելով Չինաստանի հարևանը և գործընկեր պետություն, զգում են իրական վտանգը: Կարծում եմ, որ ավելի տրամաբանական մեկնաբանություն է այն, որ Հնդկաստանը՝ լինելով Կոնֆուցիականության ազդեցության գոտում գտնվող մշակույթ, ընդունում է այն որպես կրոն և անընդունելի է համարում կրոնական կենտրոնի գործունեությունը իր երկրում: Այսօր Հնդկաստանում գործող ԿԻ-ներից ամենամեծը Մումբայի համալսարանում է: 

2.«Taipei Times» թայվանական ամսագիրը ԿԻ-ները որակել էր խիստ քաղաքականացված, քանի որ յուրաքանչյուր ԿԻ ընդունող համալսարան պարտավորվում է չքննարկել Թայվանի, Տիբեթի հարցերը, Ֆալունկոն շարժման գործունեությունը և մարդու իրավունքները: Առաջին. Այո, սրանք իսկապես քաղաքական խնդիրներ են և անհասկանալի է ինչու պետք մշակութային կենտրոնը անդրադառնա քաղաքական հարցերի քննարկմանը: 

Պետք չէ մոռանալ, որ այն կրում է մեծ փիլիսոփա, ուսուցիչ Կոնֆուցիուսի անունը: Երկրորդ. Թայվանը և Տիբեթը պատմականորեն հանդիսանում են Չինաստանի անբաժանելի մասը և ՉԺՀ ղեկավարություն այս խնդիրը իր համար լուծված է համարում: Ֆալունկոնը կրոնական ընդդիմադիր շարժում է, իսկ մշակույթն աշխարհի բոլոր չինացիների համար մեկն է: Մարդու իրավունքների քննադատումը Չինաստանը համարում է միջամտություն իր ներքին գործերին և ամենտարի հրապարակում է մարդու իրավունքների զեկույց,որը հասանելի է ամբողջ աշխարհին: 

«Մշակութային դիվանագիտություն» շարժումը այսօր հասել է մեծ արդյունքների և առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ՉԺՀ պաշտոնական դիվանագիտությունը: Մշակութային դիվանագիտությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման կարևոր միջոց է:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
2854 reads | 10.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com