ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
19.03.2020 \ 00:25
Reads: 1503
Անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների կայացման գործում։Թողնելով իր աշխատանքը՝ նա անձամբ է գնացել ճապոնական իշխանությունների և հյուպատոսների մոտ՝ փախստական հայերի փաստաթղթերի խնդիրները կարգավորելու և նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու համար։ Պատահական չէ, որ Երևանի զբոսայգիներից մեկը կրելու է նրա անունը։
DIPLOMAT.AM-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
12.03.2020 \ 01:23
Reads: 1073
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, Diplomat.am-ի երկարամյա գործընկեր և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ք․գ․թ․ Մհեր Սահակյանն ընտրվել է Միջազգային խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ։ Այս հեղինակավոր կազմակերպությունը ստեղծվել է 1959 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
ՓՈՒԼԵՐՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
06.03.2020 \ 00:50
Reads: 1132
Փուլերով բանակցության եղանակն ունի 35 տարվա պատմություն: Դրա սկզբնաղբյուրն են հանդիսացել բանակցության ամբողջ գործընթացի դիտարկումները: Եթե կարողանում եք որոշել այն վարվելաձևերը, որոնք մյուսներից ավելի արդյունավետ են, ապա վարժանքի միջոցով հնարավոր է մեծացնել ձեր գործողությունների արդյունավետությունը:
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
21.02.2020 \ 11:41
Reads: 5071
Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ:
ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
19.02.2020 \ 14:07
Reads: 1225
Ճապոնիայում դուք պետք է ուշադիր հետևեք ձեր կոշիկների վիճակին: Կոշիկները պետք է լինեն նոր և անթերի մաքրված: Ամեն անգամ, երբ ճապոնացին խոնարհում է կատարում, նա ուշադրություն է դարձնում ձեր կոշիկներին:
ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ XV-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
02.02.2020 \ 22:51
Reads: 1159
1723թ. հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշչինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու դուստրն էր։
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
08.01.2020 \ 10:26
Reads: 1686
Արտաքին գործերի նախարարությունը առավել հին նախարարություններից է բոլոր երկրներում: Այն ունի մի քանի հիմնական գործառույթներ՝ երկրի ներկայացում արտասահմանում և միջազգային հարթակներում, տեղեկատվություն դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով, վերլուծություններ և առաջարկություններ, խորհրդատվություն և առաջարկություններ երկրում բարձրագույն որոշումներ ընդունող անձանց:
ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՄՖԼԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ ՀԵՐՄԵՍԻ ՄԱՍԻՆ
12.09.2019 \ 14:38
Reads: 2783
Դիվանագիտությունը ծնունդ է առել և ձևավորվել անտիկ ժամանակներում դիցաբանության, բազմաստվածության, հեթանոսական կրոնների պայմաններում ու թելադրանքով։ Իսկ Անտիկ աշխարհում աստվածները շատ-շատ էին։ Նրանք միանգամայն մոտ էին մարդկանց, խառնվում էին նրանց գործերին, չէին տարբերվում նրանցից՝ միայն թե հրաշագործ էին, մեկ էլ՝ անմահ։ Աստվածները նման էին մարդկանց, ունեին իրենց թուլությունները՝ սիրային արկածախնդրութուններ, ամուսնական դավաճանություններ, երդմնադրժություն, էրոտիկա...
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ, ՉԻՆ, ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.07.2019 \ 10:54
Reads: 1124
Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել «Եվրոպան «Մետաքսի ճանապարհն» է անցնում Հայաստանով» գիտական սեմինարը, որը կազմակերպվել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, Հայ-ռուսական համալսարանի և ավստրիական «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ»» ծրագրի կողմից։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
24.01.2019 \ 16:40
Reads: 1794
«Մեղքի» ավելի մեծ բաժին ունի Եվրոպան։ Այն, որ ասվում է, թե «համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ծանրքաշայիններ Գերմանիան և Ֆրանսիան անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից, և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին», ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամտորեն արված զրպարտանք, և կամ այդ երկու երկրների ներկա քաղաքական իրավիճակի բացարձակ անտեղյակություն, ինչը քիչ է հավանական՝ նկատի ունենալով ասված «փայլուն» պանֆլետի հեղինակի ստատուս-քվոն։
VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ
18.01.2019 \ 14:00
Reads: 10303
Ասվածի փայլուն, դասական օրինակ է Վիեննայի 1814 թվականի կոնգրեսը, որտեղ որոշվում էր պարտված Ֆրանսիայի և հետնապոլեոնական եվրոպական երկրների ժողովուրդների ու տարածքների ճակատագիրը: Թվում էր, թե Ֆրանսիան կորցնելու է ամեն ինչ: Հավանաբար այդպես էլ կլիներ, եթե նրան Վիեննայում չներկայացներ բոլոր ժամանակների մեծագույն դիվանագետներից մեկը` Շարլ Մորիս Թալեյրանը, որը անհավասար դիվանագիտական մենամարտում եվրոպական թագավորների հետ, դուրս եկավ հաղթանակած:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳԻՐՔԸ
27.08.2018 \ 00:05
Reads: 1787
Լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։ Աշխատության նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտեզ հանդիսանել, որի միջոցով Հայաստանը կկարողանա ներգրավվել չինական քաղաքատնտեսական նախաձեռնությունում, մասնավորապես խթանելով հայ-չինական քաղաքական, ռազմատեխնիկական, ֆինանսաբանկային, տնտեսական համագործակցությունը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
04.08.2018 \ 20:57
Reads: 1903
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսյան 2.5 ժամանոց մամուլի ասուլիսը, թեմաների հրատապությամբ և բազմազանությամբ ունեցավ քաղաքական հնչեղություն երկրում և արձագանք դրսում։ Այդ մասին շատ է գրվել, վերլուծվել և մեկնաբանվել։ Սակայն ես կցանկանայի որոշ մտքեր հայտնել այդ միջոցառման ձևաչափի և արտաքին տպավորության մասին։ Եվ այդ կապակցությամբ հիշել մի միջադեպի մասին մեր դիվանագիտության գրեթե երեսունամյա պատմության ակունքներից։
ՌՈՒՍԱՄԵՏՆԵՐՆ ՈՒ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎ ԵՆ ԴՆՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ. ԴԵՍՊԱՆ
11.07.2018 \ 21:23
Reads: 1681
Արտերկրում հավատարմագրված ՀՀ մի շարք դեսպանների՝ ոչ կոմպետենտության, նրանց փոխելու անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ գրվել ու բարձրաձայնվել է։ Քանիցս է քաղաքագիտական շրջանակներում հնչել տեսակետ, որ Սերժ Սարգսյանը «լավության կարգով» արտասահմանում դեսպաններ է նշանակել մարդկանց, որոնք չունեն համապատասխան կրթություն, փորձ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում և արտերկրի հեղինակավոր բուհերում միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն ուսանած շատ կադրեր մնացել են ստվերում։ «Հրապարակ» թերթի զրուցակիցը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԸՆԿԱԼԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
19.03.2018 \ 20:21
Reads: 1841
Արցախի Հանրապետության նախագահի խոսքն ուղղված ԱՄՆ-ի խորհրդարանականներին (սենատորներ և կոնգրեսականներ) կարևորագույն ողերձներ է փոխանցում հակամարտության էության լուսաբանման, Բաքվի կողմից որդեգրված և հետևողականորեն կիրառված արցախահայության ոչնչացման քաղաքականության, արցախահայության դիմադրության, ինքնապաշտապնության և պետականություն կերտելու ազգային, քաղաքական և իրավական հիմնավորումների և այս բոլորի նկատմամբ կայացած համահայկական միասնության մասին:
ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
14.01.2018 \ 23:31
Reads: 2962
Սակայն դիվանագետի անձեռնմխելի լինելու անհրաժեշտությունը մարդիկ գիտակցել են շատ հնուց։ Խնդրի կենսական անհրաժեշտությունը ծագել է դեռևս համայնատոհմական կարգերի ժամանակ, երբ հողերն ու որսատեղերը սահմանազատելիս ցեղերն իրար փոր էին թափում։ Եվ օրերից մի օր, երբ մեկ ցեղից մյուսին այցելած «պատգամավորի» վրա չհարձակվելու և չհոշոտելու հրահանգ չեղավ` սկիզբ դրվեց օտարի անձեռնմխելիության գործընթացը։ Չլիներ այդ դարակազմիկ «now how»-ն, մարդկությունը չէր գոյատևի։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ԿՇԱՀԻ, ԵԹԵ ԻՐԱՆՆ ՈՒՆԵՆԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
12.01.2018 \ 00:48
Reads: 1886
«Անհրաժեշտ է ակտիվացնել նաեւ տնտեսական կապերը, որոնք այժմ դոփում են տեղում»,- Իսրայելյանի միտքը շարունակեց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ առանց տնտեսական լուրջ բազայի, քաղաքական ջերմ հարաբերությունները ռազմավարական հեռանկարում էական դեր չեն կարող ունենալ:
ՌԴ ԵՎ ԱՄՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ՝ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
10.11.2017 \ 19:54
Reads: 2728
ՌԴ և ԱՄՆ բարձրագույն իշխանությունները պաշտոնական հանդիպումների ժամանակ հաճախ միմյանց վրա փորձում են ազդել հոգեբանորեն՝ ժեստերի լեզվի միջոցով ուղերձներ փոխանցելով: Վերջերս տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, օրինակ, բաց ափով փորձել է հասկացնել, որ ինքը թաքցնելու բան չունի, մինչդեռ ՌԴ նախագահ Պուտինը, որպես ուժի և իշխանության խորհրդանիշ, փակ ափով է պատասխանել նրան:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
09.10.2017 \ 23:59
Reads: 3343
Ֆրանսիական դիվանագիտությունը դիվանագիտությունների դիվանագիտությունն է: Ֆրանսիացիները կանգնած են նորագույն դիվանագիտության սկզբնավորման ակունքներում: Այդ նրանք էին, որ դիվանագիտությունը դասեցին գիտությունների և արվեստների շարքին:
ՄԱԿ-ՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
02.10.2017 \ 11:26
Reads: 2242
Ադրբեջանի նման քաղաքականության մերկացումը ՀՀ նախագահի կողմից արված է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ երկու առումով. ա) ՄԱԿ-ն այն հարթակն է, որտեղ մշակվել և ընդունվել են մարդու իրավունքների, ազատությունների, ցեղասպանության դատապարտման և այլ բարձր արժեքներ ընդգրկող փաստաթղթեր, բ) աշխարհում ընթացող տուրբուլենտային իրադարձությունների շրջանում, որը բաժին է ընկել այս սերնդին, տեղի են ունենում արժեքային համակարգերի խորքային տեղաշարժեր։
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐՈՒԺԻ ՀԵՏ
05.07.2017 \ 23:57
Reads: 3230
Հետաքրքիր է նշել, որ ներկա քաղաքական իրականությունում և միջազգային գործընթացներում փոքր պետությունները ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում:
ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
05.06.2017 \ 23:18
Reads: 3853
ԱՄՆ նորընտիր նախագահը կառավարման ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրեց տրոհել ամերիկյան հասարակությունը հակոտնյա շերտերի, խորապես ֆրուստրացրեց ինչպես դեմոկրատներին, այնպես էլ կուսակից հանրապետականներին։ Նրա վայրուվերումներով և անկախատեսելիությամբ լի արտաքին քաղաքական կուրսը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին և աշխարհաքաղաքական մյուս խաղացողներին, մասնավորապես, Ռուսաստանին:
ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ՊԱՐՏՎԵՑ. ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԱՅՑԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
29.05.2017 \ 15:20
Reads: 6646
Ամերիկացները փորձում են համատեղել անհամատեղելին՝ հավանաբար մոռանալով, որ նորագույն պատմությանը հայտնի չեն արաբական երկրների համատեղ պայքարի օրինակներ։ Արաբների քաղաքական միասնականությունը կառուցված է սահարական ավազի վրա։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԽԵԼՔՈՎ ՀԱՍԿԱՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
12.05.2017 \ 11:33
Reads: 2220
Չերչիլի հայտնի “չկան մշտական դաշնակիցներ” պնդումը ուղիղ համեմատական է Ալեքսանդր Երրորդի քիչ հայտնի “Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից՝ բանակ և նավատորմ” խոսքերին: Ինչից էլ պարզ է դառնում, որ յուրաքանչյուրը իր շահերին է ընդառաջ գնում՝ ռազմավարական առաջնահերթությունների աստիճաններով:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
12.05.2017 \ 08:44
Reads: 3157
Դիվանագիտությունն անցել է դարավոր ուղի, սակայն այսօր էլ նրա գիտական սահմանումը ամբողջացված չէ։ Մի շարք անվանի տեսաբաններ և պրոֆեսիոնալ դիվանագետներ «դիվանագիտություն» եզրի շրջանակներում առանձնացնում են բանակցային գործընթացները միջազգային և միջպետական հարաբերություններում։