DIPLOMAT.AM-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, Diplomat.am-ի երկարամյա գործընկեր և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ք․գ․թ․ Մհեր Սահակյանն ընտրվել է Միջազգային խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ։ Այս հեղինակավոր կազմակերպությունը ստեղծվել է 1959 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Այն մեծ ներդրում ունի միջազգային խաղաղության և անվտանգության գործում։ Կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրում Միավորված ազգերի կազմակերպության ստորաբաժանումներին։ Մհեր Սահակյանը շնորհակալություն է հայտնել Միջազգային խաղաղության ինստիտուտին վստահության համար, նշել է, որ մեծ պատիվ է ընտրվել Խորհրդականների խորհրդի անդամ։ Իր ջանքերը կներդնի միջազգային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում։

 
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
120 reads | 12.03.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com