ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԽԵԼՔՈՎ ՀԱՍԿԱՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

ՄԱՆՈՒՇԱԿ ԿԻԼՈՅԱՆ
քաղաքագետ, ԵՐԵՎԱՆ






Ռուսաստանը եվրասիական, սպեցիֆիկ պատմական փորձով և արժեքներով ամենամեծ պետությունն է աշխարհում: Ֆ. Տյուտչևի “Ռուսաստանին խելքով հասկանալ հնարավոր չէ” խոսքերը կարծես ժամանակակից ՌԴ-ի քաղաքական մշակույթի մի մասն է կազմում, ինչն էլ անկանխատեսելիության գիրկն է նետում:

ՌԴ-ի պատմական անցյալը կապված է պետականության աջակցման և պահմանմանը, ուղղափառ ավանդույթների և բնական ու տնտեսական միջավայրի սերտ համադրմամբ: ՌԴ-ն բազմազգ և բազմակոնֆեսիոնալ երկիր է՝ ուղղափառության գերակայությամբ: Վերջինս մեծապես կապված է ռուսական պետականության հետ՝ ունենալով մեծ ազդեցություն, որն էլ ՌԴ-ին տարբերում է թե Եվրոպայից, թե Ասիայից՝ նրան դարձնելով “ուրիշ”:

Ռուսական պետությունը ձևավորվել է արտաքին թշնամու դեմ պայքարում՝ աստիճանաբար ռուսական էլիտաների համախմբման և ուժեղ կենտրոնական իշխանության ստեղծմամբ: Այս գործոնները կազմել են ռուս ինքնության կորիզը, որը տարածքների զավթմամբ, “շերտերով պատելով”, պաշտպանել են: Արդյո՞ք ԽՍՀՄ-ի կազմությունն էլ այս տրամաբանությամբ է բացատրվում...

Չերչիլի հայտնի “չկան մշտական դաշնակիցներ” պնդումը ուղիղ համեմատական է  Ալեքսանդր Երրորդի քիչ հայտնի “Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից՝ բանակ և նավատորմ” խոսքերին: Ինչից էլ պարզ է դառնում, որ յուրաքանչյուրը իր շահերին է ընդառաջ գնում՝ ռազմավարական առաջնահերթությունների աստիճաններով: Հետաքրքիր է, սակայն, որ ի տարբերություն Արևմուտքի երկրների, այստեղ կոնֆեսիոնալ խնդիրները նվազ են հանդիպում: Ռուսները կազմում են ՌԴ-ի բնակչության 77%-ը, որոնց 43%-ն ուղղափառ են, և բնակչության 7%-ը դավանում է իսլամ, իսկ 13%-ը աթեիստ է: Ուղղափառությունը քիչ ուշադրություն է նվիրում  նյութականությանը, և ի հակադրություն կաթոլիկականությանը՝ մարդկանց չի դրդում սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաև արդյունաբերական պահանջների՝ ի հակադրություն բողոքականությանը: Որպես արդյունք, զգացմունքայնությունը իրականության հանդեպ վերլուծական և ինստիտուցիոնալ մոտեցումները նվազ արդյունավետ է դարձնում: Այս ամենին գումարվում է կոլեկտիվ մտածելակերպը:

Իվան Ահեղը, Պետրոս Առաջինը, Եկատերինա Մեծը ուղղափառությունը կրելով իրենց մեջ՝ ունեին նաև Արևմուտքին բնորոշ վերլուծական  ու պրագմատիկ միտք: Այսպիսին են փորձում բնութագրել նաև բոլշևիկների քաղաքականությունը, որը հենված էր Արևմուտքի ժողովրդավարության հանդեպ անվստահությամբ, և գերակայում էր պետության հանդեպ լոյալությունն ու ենթարկվածությունը: Արդյունքում ուղղափառության և ժողովրդավարության սիմբիոզը  ստեղծեց  “ժողովրդավարություն ռուսական համեմունքով”:

Արդեն մի քանի տարի շրջանառվող “ռուսական էքսպանսիա” տերմինը կապված 2008թ-ի օգոստոսյան պատերազմի, 2014թ-ի Ղրիմի միացման և Ուկրաինայի արևելքում ուժերի աջակցության հետ, շատերը համարում են ռուսական կայսրության գործունեությունների շարունակությունը, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Ռուսաստանը միջնադարում բացառություն չի եղել իր էքսպանսիաներով, ինչպես գաղութատիրական Արևմուտքը: Իսկ 1956թ և 1968թ դեպքերը համեմատական են Ալժիրում, Վիետնամում, Անգոլայում և այլուր Արևմուտքի գործողություններին: Սակայն եթե ժամանակակից Արևմուտքը “փոխվել” է, ապա ՌԴ-ն՝ ոչ, կամ ավելի ճիշտ չէ նմանվել Արևմուտքին:

Լայն տարածում է ստացել նաև հաքերային հարձակումներում մեղադրանքները, հատկապես 2016թ-ի ԱՄՆ-ի  և ֆրանսիական նախագահական ընտրություններում ռուսական ակտիվ գործունեությունը: Քանի որ այսպիսի փաստերի ապացուցման գործընթացը շատ բարդ է, այն հրաշալի գործիք է ծառայում՝ քողարկելու իրական խնդիրները և օտարին մեղադրելու, որը նույնիսկ կենցաղում շատ տարածված երևույթ է:

Ռուսաստանը դեռ միայն արձագանքում է հակամարտություններին, և եթե համեմատենք ԱՄՆ-ի (610 մլրդ),  ՉԺՀ-ի (216 մլրդ) և ՌԴ-ի (85մլրդ) ռազմական ծախսերը, մյուս կողմից էլ այն փաստը, որ 2008-ից բանակը նոր է սկսել մոդեռնիզացվել, այն էլ ոչ ամբողջությամբ,  պարզ է դառնում ռուսական ռազմական վտանգի իռացիոնալությունը: Մյուս կողմից պետք է նշել, որ ՌԴ-ն հետաքրքրված է շահույթով՝ հումքի արտահանմամբ, տնտեսական համագործակցությամբ և արևմտյան ներդրումներով, ինչը ենթադրում է ռազմական բախումների անպատեհություն: Ինչ վերաբերում է Ղրիմին, թերևս, արժի հիշել, որ Սև ծովում իր ներկայությունն ապահովելու համար Ռուսաստանը մի քանի անգամ պատերազմներ է վարել, և այս մի փորձն էլ իր դարավոր ռազմավարության մարտավարական լուծումն էր, որով էլ հետ պահեց ԱՄՆ-ին բարենպաստ դիրք զբաղեցնելուց, ինչը հնարավոր էր, քանի որ ռուսական զորքերի ներկայության ժամկետը թերակղզում լրանում էր 2017-ին:

Հ.Գ.  Նորվեգիայում “Օկուպացիա” գիտա-ֆանտաստիկ հեռուստասերիալ է հեռարձակվում, որտեղ ՌԴ-ն օկուպացնում է Նորվեգիան:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
1171 reads | 12.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com