ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՆԻԳԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նիգերի արտաքին գործերի, համագործակցության, աֆրիկյան ինտեգրման և արտասահմանի նիգերցիների հարցերով նախարար Իբրահիմ Յակուբայի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության շրջանակը, և այս առումով կարևորեց միջազգային կառույցների ընձեռած հնարավորությունները՝ բազմաթիվ հանդիպումներ ունենալու և հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից։

Նիգերի արտգործնախարարն ընդգծեց, որ իր երկրում ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, և ինքը ուրախ է Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել փոխգործակցության հաստատման և զարգացման հարցերը։

Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները:

Իբրահիմ Յակուբան ներկայացրեց Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանում Բոկո Հարամ և այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման ավարտին արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
425 reads | 27.11.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com