ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ
ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի ազգային թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի գլխավոր տնօրեն Ջեբրայիլ Նոուքյանդեի հետ:

Քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Այդ համատեքստում դեսպանը հայտնել է երկու հաստատությունների միջև համագործակցության իրավական հիմք ձևավորելու շուրջ հայկական կողմի պատրաստակամությունը:

Այնուհետև Ջեբրայիլ Նոուքյանդեի ուղեկցությամբ կատարվել է շրջայց թանգարանով՝ նախաիսլամական շրջանի պատմության սրահներ, որտեղ ՀՀ դեսպանը ծանոթացել է Իրանի հնագույն պատմությանը վերաբերվող բազմաթիվ ցուցանմուշների:
 
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
941 reads | 01.05.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com