ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը ողջունում է  հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան  համագործակցության վերաբերյալ  շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:

Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների  համար : Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումները Եվրամիության և  Հայաստանի միջև, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի  որոշումը:

Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական  ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի Պետքարտուղարը կոչ է անում  արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի  պատրաստակամությունը  օժանդակել Հայատանին  երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
960 reads | 13.10.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com