ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Գերմանիայի դեսպանությունը հանգամանքների բերումով տալիս է հետևյալ պարզաբանումը.
 
Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա են թելադրում անվտանգության պահանջները, և այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ:
 
Այդուհանդերձ՝ սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երևանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Դեսպանությունը փոխարինաբար վիզաներ է տրամադրում նաև Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի և Շվեդիայի համար:
 
 
Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն
Մամուլի բաժին
 
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
1714 reads | 19.09.2015
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com