8-ՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Քարոզչության դերը ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության մեջ ավելի ու ավելի պարզորոշ է դարձել: «Բառային պատերազմում Ուկրաինան մարտի դաշտ է դարձել: Ռուսական քարոզչությունը Պուտինի ամենահատու զենքն է»,- գրում է «Դի Ցայթը»: Ամերիկյան պատմաբան Թիմոթի Սնայդերը նկարագրում է, թե ինչ ողբերգականորեն է ռուսական քարոզչությունն աղավաղել Ուկրաինայի դիմագիծը ողջ աշխարհում, և թե ինչ դեր են խաղում այս հարցում լրատվամիջոցները:

2015թ. M100 Young European Journalists Workshop – ը ներառելու է Արևելյան գործընկերության բոլոր երկրները և առանձնակի ուշադրության կենտրոնում է պահելու Ուկրաինան՝ անդրադառնալով քարոզչամեքենաների կիրառության, լրագրողների վրա ներազդելու, նրանց մոտ վախ ներշնչելու, լրատվամիջոցների հեղինակության, բնակչության, ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների վրա ազդելու մեխանիզմներին:

Համագործակցելով ԳԴՀ արտգործնախարարության հետ՝ սեմինարը մասնակցության հրավեր է ուղղում Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի 18 – 26 տարեկան լրագրողներին, նաև լրագրողների՝ Գերմանիայից: Վեցօրյա հագեցած ծրագրով սեմինարի ընթացքում փորձառու մասնագետը մասնակիցներին կպարզաբանի, թե ինչպես է գործում քարոզչությունը և ինչ նպատակներ է այն հետապնդում, ինչպես տարբերակել այն, ինչպես ճշտել տեղեկությունը (նաև սոցիալական ցանցերում) և ինչպես որպես լրագրող պաշտպանվել կառավարության կամ լոբբիստների կողմից իրականացվող քարոզչությունից, հօգուտ նրանց աշխատանքի մեջ ներքաշվելուց և աճպարարություններից:

Երիտասարդ լրագրողները սեպտեմբերի 17-ին կմասնակցեն M100 Սանսուսիի գիտաժողովին, որին հրավիրված են 50 – 60 գլխավոր խմբագիր ներ, մտավորականներ, բլոգերներ և քաղաքական գործիչներ Եվրոպայից և ԱՄՆ-ից:

Մասնակցային նախապայմաններ. Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի 18 -26 տարեկան երիտասարդ լրագրողները կարող են ծրագրին դիմել՝ ներկայացնելով «Լրագրությունը քաղաքականության, քարոզչության և բանտի միջև» թեմայով անգլերեն շարադրված հայտ, նկարագրելով իրենց փորձը, որ ձեռք են բերել որպես լրագրող իրենց գործունեության ընթացքում, մասնավորեցնելով, թե արդյո՞ք վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, արդյո՞ք և ինպե՞ս են ներազդում լրատվամիջոցների և լրագրողների վրա կամ սպառնում նրանց , և ինչպե՞ս են վերջիններս հաղթահարում դրանք:

Խնդրում ենք հայտին կցել նաև Ձեր կարճ կենսագրությունը (լուսանկարով), ինչպես նաև մասնակցության հիմնավորագիր, որը կպարզաբաներ այս սեմինարին մասնակցելու Ձեր շարժառիթները (երկուսն էլ՝ անգլերեն):

Բոլոր հավակնորդներից կընտրվեն 20 – 25 մասնակիցներ, ովքեր 2015թ. սեպտեմբերի 12-ից (ժամանում) մինչև սեպտեմբերի 19-ը (մեկնում) կհրավիրվեն Պոտսդամ:

M100 Young European Journalists Workshop սեմինարի կազմակերպիչները կստանձնեն գիշերակացի և սննդի ապահովումը, ճանապարհածախսը՝ նույնպես: Սեմինարի լեզուն անգլերենն է:

Խնդրում ենք հայտերը ներկայացնել մինչև 2015թ. հունիսի 29-ը Սաբինե Զասսեին՝ էլ-փոստ՝ s.sasse@m100potsdam.org :

Երևանում Գերմանիայի դեսպանություն
 
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
909 reads | 15.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com