ԲԱՆԳԿՈԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԵՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
2015թ. հունվարի 10-ին Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում Հեռավոր Արևելքի հայկական համայնքները միասին տոնեցին Սուրբ Ծնունդը: Այս մասին Diplomat.am-ին հաղորդում է Չինաստանի մեր գործընկեր Մհեր Սահակյանը:

Թայլանդում հայկական պատարագ տրվեց  Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի առաջնորդությամբ: Նա նշեց, որ հուզումնալից է տեսնել Ասիայի տարբեր վայրերից ժամանած հայորդիների, որոնք ամուր են պահում իրենց նախնիների հավատքը:

Թայլանդի թագավորությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտո Արթինյանը նշեց, որ Ասիայում հայկական համայնքները մեծանում են, և շատ կարևոր է Հայրենիքից հեռու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու ավանդույթները: Բանգկոկ էր ժամանել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր: Ճաշկերույթ տրվեց Բանգկոկի «Գրանդ Հայաթ Էրավանում»:
 
Այս համայնքների շնորհիվ են պահպանվում նաև տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապես՝ Բանգլադեշի և Մյանմարի եկեղեցիները:
 
2014թ. նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը ժամանեց Մյանմար, Չինաստանում հայկական համայնքը տասնամյակներ անց կազմակերպեց հայկական պատարագ, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը 2 ակադեմիական կրթաթոշական հատկացրեց Չինաստանում հայկական ներկայության պատմությունն ուսումնասիրելու համար:

Չինաստանում հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը նշեց. «Շնորհիվ աշխարհի տարբեր վայրերից ժամանած խելացի, նպատակասլաց անձանց՝ Ասիայում հայկական համայնքներն արագորեն մեծանում են»:
 
Ասիայում հայկական համայնքների կանքով հետաքրքվողները կարող են այցելել հետևյալ կայքեր.
http://www.chinahay.com
http://www.armenianconsulatethailand.com
http://www.armeniansinasia.org
 
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
868 reads | 14.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com