ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Չինաստանի հայկական համայնքի համակարգող կառույցը Diplomat.am-ին հաղորդել է, որ հայազգի երաժիշտ Միքայել Հայրապետյանը, սեփական նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգներով հանդես կգա Չինաստանում: 

Առաջին համերգը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերի 29-ին Չինաստանի Թիանջին քաղաքի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Միքայել Հայրապետյանը կներկայացնի իր երաժշտական ծրագիրը, որը կոչվում է «Հայաստանի գաղտնիքները»: Ծրագիրը նպատակ ունի Չինաստանում հանրաճանաչ դարձնել հայկական դասական երաժշտությունը: Միքայել Հայրապետյանը համերգի ընթացքում կներկայացնի Կոմիտասի, Բաբաջանյանի, Բաղդասարյանի, Աբրահամյանի և Ամիրխանյանի ստեղծագործությունները:

Միքայել Հայրապետյանը համերգներով հանդես կգա Պեկինում, Գուանգջոում, Շանհայում, Շենժենում, Հոնկոնգում, Նանջինգում և այլ քաղաքներում: Երաժիշտը նպատակ ունի հանդես գալ նաև Սինգապուրում: Համերգների ընթացքում Միքայել Հայրապետյանը դասախոսություն կկարդա հայկական դասական երաժշտություն մասին:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
779 reads | 26.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com