ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍ. ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՁԵՎՈՎ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Ռուսաստանի նախագահը Անկարա ժամանեց դեկտեմբերի 1-ին: Ճիշտ մեկ տարի առաջ նույն օրը՝ դեկտեմբերի 2-ին, Վլադիմիր Պուտինը Հայաստանում էր: Թուրքիայում նրան դիմավորեցին էներգետիկայի նախարարն ու արտգործնախարարության երրորդական կարգի մի քանի պաշտոնյաներ: Նախագահ Էրդողանն ու վարչապետ Դավութօղլուն բարեհաճեցին բարձրաստիճան հյուրին սպասել նախագահի նստավայրում: Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահը անձամբ գնաց Գյումրու օդանավակայան և այնտեղ դիմավորեց ռազմավարական գործընկերոջը: Սա դաշնակիցների համեմատական բնութագրի համար:

Անկարայում Պուտինը նախ հայտարարեց. «Մենք շնորհակալ ենք մեր թուրք ընկերներին տնտեսական նախագծեր գործարկելու որոշման համար: Շուտով կսկսենք կառուցել Թուրքիայի առաջին ատոմակայանի շինարարությունը, որի ներդրումը մոտ 20 մլրդ դոլար է: Դա ամբողջությամբ կիրականացնի Ռուսաստանը և բնականաբար, ինքն էլ ամբողջությամբ կտնօրինի այն: Ատոմակայանը կլինի Ռուսաստանի սեփականությունը, այսինքն վճարիր, տիրիր, շահագործիր սկզբունքով»:
 
Այս զուգադիպությամբ ևս մենք սրտի հովարանք ստացանք, որ նաև Թուրքիայում են ռուսները 100%-ոց սեփականացնում ռազմավարական օբյեկտները, մինչդեռ դրանով ավարտվում է ռուս-թուրքական այսպես կոչված առերես բարեկամությունը: Ավելի քան 3 ժամ տևած դռնփակ բանակցությունից հետո Պուտինն ու Էրդողանը սենյակից դուրս եկան ինքնագոհ, բայց սառը ժպիտով: Ռուսաստանի նախագահն ավելի անկեղծ էր՝ խոստովանելով, որ մեծ նշանակություն ունեցող որոշ հարցեր մնացին չլուծված կամ ձախողվեցին: Դրանցից մեկը 1213կմ երկարությամբ, տարեկան 63մլրդ խմ գազ մատակարարելու համար նախատեսված Հարավային հոսք նախագծի տապալումն է:

Ռուսները վերջնականապես որոշեցին հրաժարվել այդ մտքից՝ մեղքը բարդելով Բուլղարիայի վրա: Թուրքերը խիստ տխրեցին, որովհետև Սև ծովով անցնող պոտենցիալ գազատարը խոշոր շահույթ էր բերելու այդ երկրին, այդ երկրի տնտեսությունը կորցրեց մոտ 32մլրդ դոլար, հիմա ստիպված կլինի ռուսներից գնել 3մլրդ խմ ավելի շատ գազ՝ խնդրելով միաժամանակ նվազեցնել դրա գինը: Երկարատև բանակցության ժամանակ Վլադիմիր Պուտինը համաձայնեց անել 6%-ոց զեղչ:

«Մեր թուրք ընկերների խնդրանքով առաջիկայում թուրքական շուկային մատակարարվող գազի ծավալները կավելացնենք, մի քիչ էլ կնվազեցնենք գինը: Մենք գնահատում ենք գործընկերությունը, դրա համար կընդլայնենք «Երկնագույն հոսք« գազատարի ծավալները: Բայց մենք ուզում ենք, որ Թուրքիան ավելի հասկանալի քաղաքականություն վարի տարածաշրջանում»,-ասաց Ռուսաստանի նախագահը:

Վերջին միտքը տողերի արանքում ասելով՝ Պուտինը զգուշացում արեց թուրքերին՝ շեշտելով, որ Սիրիան էլ իր դաշնակիցն է և Կրեմլի պաշտպանության տակ է, հետևաբար լավ չէ, երբ պարբերական դիվերսիաներ են լինում Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այդ հատվածով Իսլամական պետության ահաբեկիչներ են մտնում Սիրիա: Թուրքիայում էլ Վլադիմիր Պուտինին բողոքի ու դժգոհության ցույցերով են ուղեկցել: «Ռուսաստանը զավթիչ է», «ձեռքերդ հեռու քաշիր Ղրիմից», «չենք դառնալու Ռուսաստանի մաս»: Իշխանության թողտվությամբ այսպիսի պաստառներ են թուրք ցուցարարները պարզել Վլադիմիր Պուտինի ավտոշարասյան դիմաց:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
838 reads | 03.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com