ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

I. ԽԱՐԻԶՄԸ` ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՀԱՏԿԱՆԻՇ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 
 
 
 
 
‹‹Հմայք›› թեմայից հետո մենք անցնում ենք խարիզմին: Այն համարվում է հմայքի բարձրագույն արտահայտությունը, որն ավելի բարդ սոցիալ-քաղաքական և հոգեբանական երևույթ է:

Խարիզմը հունարեն բառ է, որը թարգմանվում է ‹‹աստվածային շնորհ››: Այդ եզրույթը հաճախ է հանդիպում Հին հունական առասպելաբանությունում: Գեղեցկության, նազելիության և նրբագեղության աստվածները գրական այդ ժանրում անվանվել են խարիզմատներ:

Գոյություն ունեն խարիզմի 60-ից ավելի բացատրություններ: Տարբեր փիլիսոփայական ուղղություններ տարբեր կերպ են այն մեկնաբանում:

Մաքս Վեբերի կարծիքով, խարիզմը անհատի յուրահատուկ հատկանիշ է, որով օժտված անձինք ունեն մարդկանց վրա ազդելու, իրենց կամքին ենթարկելու, նրանց ուղղորդելու անժխտելի ունակություն և կարողություն: Կանտը խիստ քննադատության է ենթարկում անձի խարիզմը որպես կրոնական բարոյականության հակասություն, իսկ Նիցշեն խարիզմատիկ լիդերների հայտնությունն աշխարհում համարում է մարդկության համար բացարձակ անհրաժեշտություն: Այս վարկածն է ընկած նիցշեական գերմարդու (սուպերմեն) տեսության հիմքում, որը հատուկ տեղ է գրավում ֆաշիզմի գաղափարախոսության, արևմտյան գրականության ու արվեստի առանձին ուղղության մեջ:

Սովորաբար խարիզմով օժտված են լինում պատմական դեմքերը և քաղաքական լիդերները, որոնք կարող են լինել և՛ սրբեր, և՛ հանցագործներ: Քրիստոսի, Բուդդայի, Մովսեսի, Մոհամեդի կողքին պատմությունը ծնել է այնպիսի մռայլ խարիզմատների, ինչպիսիք են Չինգիզխանը, Լենինը, Ստալինը, Տրոցկին, Հիտլերը, Մուսոլինին: Ժամանակի և տարածության առումով մեզ ամենամոտ խարիզմատը Ստալինն է:

Մեր աշխարհաքաղաքական առաջին դաշնակից երկրում` Ռուսաստանում, փորձեր են արվում Ստալինի ‹‹վերակենդանացման›› ուղղությամբ, և մենք չենք կարող չանհանգստանալ, որ նման միտումները կարող են արձագանք գտնել Հայաստանում ևս: Ստալինը լինելով բռնապետ՝ համարվում էր խորհրդային ժողովուրդների հայրը, նրանց միակ առաջնորդը, լուսատու փարոսը և այլն, և այլն: Նա խելացի էր, բայց նրա խելացիությունը մաքիավելական-սատանայական էր: Նա համաշխարհային մասշտաբի դեմք էր, բայց չարագործ էր: Նա միլիոնավոր մարդկանց կյանքեր էր խլում, սակայն նրանով հմայվում էին Լիոն Ֆեյխտվանգերը, Բեռնարդ Շոուն, Ռոմեն Ռոլանը, լեդի Նենսի Աստորը և ուրիշ հայտնի դեմքեր: Ստալինը բացասական խարիզմատի կենդանի օրինակ էր, բռնակալի դասական օրինակ:

Խարիզմը լինելով միահեծան տիրակալների բնորոշ հատկանիշը, նրանց հաղորդում է մագնիսական ուժ և մոգական ձգողականություն, որն իր հերթին հանգեցնում է անհատի պաշտամունքի:

Պատմության ամենախարիզմատիկ անձնավորություններից մեկը համարվում է Նապոլեոն Բոնապարտը, որն այսօր էլ շատերի համար հիացմունքի ու պաշտամունքի առարկա է: Նապոլեոնի մարտական հայտնի գեներալ Դոմինիկ Ժոզեֆ Վանդամը, որը խուճապ ու սարսափ էր տարածում հակառակորդի շարքերում, այսպես է արտահայտվել նրա մասին. ‹‹Այդ մարդը (Նապոլեոնը-Ա.Ն.) մի անըմբռնելի հմայք ունի իմ վրա: Այն աստիճան, որ ես երբ մոտենում եմ նրան, դողում եմ երեխայի նման, չնայած վախ չունեմ ո՛չ Աստծուց, ո՛չ էլ սատանայից: Նա կարող էր ստիպել ինձ անցնել ասեղի ծակով, ապա կրակը նետվել››:

Պատմության զարգացման տարբեր փուլերում և տարբեր մշակույթներում խարիզմատները աստվածացվել են, դարձել ազգային հերոսներ: Օրինակ` խարույկի վրա այրված Ժաննա դ'Արկը, որը մարմնավորում է օտար նվաճողների դեմ ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարը:

Խարիզմը` լինելով մինչև վերջ չբացահայտված, կիսաառեղձվածային ֆենոմեն, հաճախ սահմանակցում է ալոգիզմի և իռացիոնալ տրամաբանության հետ: Դրանից օգտվում են քաղաքական գործիչները զանգվածների մոլորեցնելու համար, որպեսզի հասնեն իրենց նպատակներին: 1934 թվականին նացիստական կուսակցություն ընդունվողներին օպերշտուրմբանֆյուրեր Ռուդոլֆ Հեսը դիմել է հետևյալ կոչով: ‹‹Մի՛ փնտրեք Ադոլֆ Հիտլերին ձեր ուղեղներում, դուք նրան կգտնեք ձեր սրտերում››: Մի բանում է Հեսը ճիշտ. Խարիզմը գալիս է սրտից, այլ ոչ թե ուղեղից` ինչպես հմայքի դեպքում է:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
14627 reads | 20.06.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com