IV. ՓԱՐԻԶՅԱՆ ՍԱԼՈՆՆԵՐԻ ԴԵՆԴԻ ՏՈՒՐԳԵՆևԸ ՀՄԱՅՔԻ ԳԵՐԻ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Աշխարհահռչակ երգչուհի Պոլին Վիարդոն դասվել է XIX դարի ամենահրապուրիչ, ամենագրավիչ կանանց շարքին: Նա ազատ տիրապետել է հինգ լեզվի, ծանոթ է եղել ժամանակակից գրականությանը, գնահատվել է որպես գեղանկարիչ. նրա նկարները պահվում են Բուժևիլի թանգարանում:

Վիարդոյին համարում են գերբնական հմայիչ: Նրա երկրպագուներն էին Շոպենը, Լիստը, Բեռլիոզը, Չայկովսկին, Գունոն, Սեն-Սանսը, Դելակրուան, Ժորժ Սանդը, Ֆլոբերը, Զոլան…

Երգչուհու ելույթի վերջում բեմ էր բարձրանում Նապոլեոն I-ը նրան ողջունելու և ձեռքը համբուրելու համար: Փարիզի սալոնների ամենահայտնի ֆրանտ, նշանավոր ‹‹Մումուի›› հեղինակ Իվան Տուրգենևը ողջ կյանքում ինքնամոռաց սիրելի է Վիարդոյին:

Մոմ բռնողներ չեն եղել, բայց ասում են` նրանց կապը եղել է պլատոնական: Գրողը եղել է երգչուհու ոտքերի տակ` արհամարհված և մերժված: Սիրված լինելով ժամանակի մեծերի կողմից` Վիարդոն շատերին է մերժել և արհամարհել: Դրանով կարելի է բացատրել նրա երկրպագուներից մեկի խոսքերը. ‹‹Պոլինը ցնցվելու աստիճան տգեղ էր››, որը, հավանաբար, եզոպոսյան աղվեսի և խաղողի պատմությունն է: Նախանձն և չարախոսությունը միշտ էլ եղել են մարդկային հաղորդակցության ուղեկիցները:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
1353 reads | 27.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com