ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

III. ՀՄԱՅՔԸ ԲՆԱԾԻ՞Ն Է, ԹԵ՞ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ. ՀՄԱՅՔ-ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Հմայքի` ժառանգական, բիոքիմիական կամ տիեզերական ծագման վերաբերյալ գիտական բանավեճերն սկսվել են շատ վաղուց և շարունակում են ցայսօր:

Գոյություն ունի Մորենոյի տեսությունը, համաձայն որի` հմայքը ծնվում է մարդու հետ` օժտելով նրան հուզականության խորհրդավոր մասնիկներով (‹‹tele››-ներ), որոնք էլ, ըստ հոգեբանի, ձգում են մարդկանց դեպի համակրելի անձնավորություն կամ վանում են նրանից:

Սակայն հոգեբանների ճնշող մեծամասնությունը ժխտում է այդ տեսությունը և համարում, որ համակրանքը կամ հակակրանքն առաջանում է մարդկային հաղորդակցության ընթացքում` համոզմունքների ու գաղափարների համադրման միջոցով:

Հմայքի գենետիկական ծագման մասին վիճահարույց խնդիրն անմիջապես իր հետ բերում է մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց. գեղեցկությունը հմա՞յք է, թե՞ ոչ: Այս հռետորական հարցին դիպուկ պատասխան է տալիս ֆրանսիացի փիլիսոփա Շառլ դե Լուի Մոնտեսքյուն` ‹‹Հմայքը ավելի ուղեղում է, քան դեմքի վրա››:

Այնուամենայնիվ, կապ կա ՞ գեղեցկության և հմայքի միջև, և ո՞րն է դրանց հարաբերակցությունը: Իհարկե, կա:

Գեղեցիկ արտաքինը և հմայքը, եթե դիտելու լինենք մեկ ամբողջականության մեջ, փոխկապակցված, բայց և այնպես տարբեր երևույթներ են:
 
Կինը կամ տղամարդը կարող է բնականից լինել գեղեցիկ, բայց զուրկ հմայքից, կարող է լինել տգեղ և ունենալ անվիճելի հմայք` շարմ:
Կան ի վերուստ երջանիկ մարդիկ` Աստծո ընտրյալներ, որոնք և՛ գեղեցիկ են, և՛ հմայիչ, բայց դրանք, որպես կանոն, շատ քիչ են:

Դրա փոխարեն կա այսպես կոչված ‹‹հիմար գեղեցկության մոդել››, որն անվանել գեղեցկություն խիստ հարաբերական կլիներ: Տեսնենք, թե ինչ է ասում այդ մասին Իվան Գոնչարովը. ‹‹Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ: Նայիր բութ գեղեցկուհուն, ուշադիր դիտիր յուրաքանչյուր դիմագիծը, ժպիտը, և նրա գեղեցկությունն աստիճանաբար կվերածվի ապշեցուցիչ տգեղության… Գեղեցկությունը և վայելչակազմությունը իր տեսակի մեջ խելքի նյութականացումն է: Դրանից հիմար կինը երբեք գեղեցիկ չի դառնա, իսկ ոչ գեղեցիկ, բայց խելացի կինը հաճախ կփայլի գեղեցկությամբ›› (թարգ.Ա.Ն.):

Իրոք, հիշեք, թե քանի-քանի գեղեցիկ կանայք իրենց իսկ մեղքով ձեր աչքի առաջ վերածվել են ‹‹Անճոռնի ճուտիկի››:

Բոլոր ժամակների մեծագույն դերասանահուհի Սառա Բեռնարը գեղեցկության և հմայքի մասին ասել է. ‹‹Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինել հմայիչ: Հմայքը միաժամանակ ի հայտ է գալիս ամեն ինչում և ոչնչում: Այն կարող է լինել ձեզնից բխող էներգիայում, հայացքում, քայլվածքում, մարմնի կառուցվածքում, ձայնի ելևէջներում, վայելչագեղ շարժուձևերում: Ամենևին էլ պարտադիր չէ լինել գեղեցիկ ճանաչված տղամարդ կամ գեղեցկուհի, գլխավորը անձնական հմայքն է››:

Այս ալգորիթմը կարող է հավասարապես վերաբերել հայ մեծանուն դերասանուհի Սիրանույշին, Գալյա Նովեցին, ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆին, նրա հայրենակցուհիներ Ֆանի Արդանին և Անի Ժիրարդոյին, ռուս դերասանուհիներ Ալիսա Ֆրեյնդլիխին, ամերիկուհիներ Ջեսիկա Պարկերին ու Լայզա Մինելիին, և շատ այլ տաղանդավոր կատարողների, որոնք առաջնակարգ գեղեցկուհիներ և թոփ մոդելներ չեն, բայց նրանց հմայքը անչափ հիացնող է:

Հմայիչ տղամարդիկ հետ չեն մնում կանանցից. Մհեր Մկրտչյան, Պարույր Սևակ, Անատոլի Պապանով, Ադրիանո Չելենտանո, Լուի դը Ֆյունես, Պիեռ Ռիշար, Վուդի Ալեն, Պոլ Բելմոնդո և շատ ուրիշներ, որոնք ապոլոններ չեն եղել, սակայն հազարավոր կանայք անքուն գիշերներ են անցկացրել նրանց պատճառով:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
5240 reads | 10.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com