II. ԱՍՏՎԱԾՆԵՐԻ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՌՔԵՐԻ ՀՄԱՅՔԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Աստվածները, հերոսները և դավանանքները որպես կանոն ներշնչում են, հմայում են և չեն վիճարկվում: Սակայն անգամ նրանց հմայքը շատ անգամ կախված է հաջողությունից կամ ժողովրդական լեզվով ասած, բախտից (fortuna): Եվ եթե ‹‹fortuna››-ն երես է թեքում հերոսից, ապա նա մեկ օրից մյուսը վերածվում է հակահերոսի:

…Երբ Ֆրանսիական հեղափոխության բոցաշունչ առաջնորդներից մեկը` մոլի յակոբինցի Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, կառափնարան էր ուղարկում Լյուդովիկոս XVI-ին, թագուհուն` Մարի Անտուանետին, և ժիրոնդիստներին, ժողովուրդը հիացած ծափահարում և ողջունում էր նրան: Իսկ երբ Տերմիդորից հետո Ռոբեսպիերը մի քանի ձայնի տարբերությամբ դուրս մնաց քաղաքականությունից և կորցրեց իշխելու լծակները, նրան գլխատեցին: Եվ այդ նույն ամբոխը երեկվա սիրված հերոսին հայհոյանքով, նզովքներով և լուտանքներով ուղեկցեց դեպի գելիոտին:

Մարդիկ նույն եռանդով և մոլեգնությամբ են ջարդում իրենց կուռքերին, ինչ եռանդով որ երկրպագել են նրանց:

Ասվածի դասական օրինակը ‹‹ժողովուրդների հայր›› Իոսիֆ Ստալինի մոնումենտի ճակատագիրն է Երևանում: Այն բարձրացվեց Հաղթանակի զբոսայգում` անհատի պաշտամունքի ծաղկման գագաթնակետին` 1950 թվականին: Մոնումենտը, որը Սերգեյ Մերկուրովի լավագույն գործերից մեկն էր, աշխարհում ամենաբարձրն էր` 17 մետր: (Օտարին փառաբանելու գործում մենք անմրցելի ենք):

Բրոնզե Ստալինն իր բարձունքից հսկում էր ողջ քաղաքին: Երևանում այդ ժամանակ լեգենդ էր շրջանառվում այն մասին, թե առաջնորդը ինքնաթիռով եկել` պտտվել է մոնումենտի գլխին, շատ հավանել է այն ու վերադարձել Կրեմլ: Հավանբար, այն ժամանակվա ‹‹փիառչիկները›› նման անհեթեթություն էին ասպարեզ նետել` հայ ժողովրդի սերը բռնակալի նկատմամբ էլ ավելի ամրապնդելու նպատակով: Իսկ երեք տարի հետո մոնումենտի շուրջը փռեցին մի քանի շերտ անվադողեր, մոտեցրին տանկերը, պողպատե չորս օղապարան նետեցին վիզը և վայր գլորեցին պատվանդանից: Վերջ: Կուռքը վերացավ, սերն ու հմայնքն էլ հետը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
1462 reads | 04.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com