ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





ՍԿԻԶԲԸ՝ ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Շատ դիպուկ է բնորոշել էմպաթիան զրույցի մեծագույն վարպետ Սոկրատեսը: Նա, որը դիալեկտիկայի հայրն էր և ողջ կյանքում երևույթների բացատրության հիմքում դնում էր բանականության ալգորիթմը, կյանքի վերջում հանկարծ բացականչեց. «Հասկանալ, որ ուրիշը` դու ես»:

Մարդկության փայլուն ուղեղները հազարամյակներ շարունակ փորձել են հասկանալ մարդկային հաղորդակցության գաղտնիքները՝ Զարատուստրայի, Կոնֆուցիայի, Բուդիզմի, Դաոսիզմի, Հուդայիզմի հետնորդները: Եվ միայն Հիսուս Քրիստոսն էր, որ դրա ողջ գաղափարը ամփոփեց մեկ նախադասության մեջ. «Ամեն ինչում մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ նրանք վերաբերվեն քեզ»: Ավելի դիպուկ և սպառիչ չես ասի:

20-րդ դարի տաղանդավոր ուղեղներից մեկը` Ֆորդը իր իմպերիայի առաջընթացը պայմանավորում էր էմպաթիայի առկայությամբ: «Հաջողության միակ գաղտնիքը աշխարհն ուրիշի դիրքերից տեսնելու մեջ է»,-ասում է նա:

Իրոք, էմպաթիան «աշխատում է» այն ժամանակ, երբ հաղորդակցության ընթացքում դուք հնարավորինս լինում եք զրուցակցի կողմից, նույնիսկ ժամանակավորապես մոռանում ձեր հետաքրքրությունները, անգամ շահերը, իհարկե՝ պայմանականորեն:

Մարդկային ներաշխարհի նուրբ գիտակ Անդրե Մորուան ասում է. «Եթե մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, անհրաժեշտ է ուրիշների հետ խոսել ոչ թե այն մասին, թե ինչն է մեզ հետաքրքրում, այլ այն մասին, թե ինչն է նրանց հետաքրքրում»:

Նշենք, որ էմպաթիայի օգտակար գործողության գործակիցը` EQ պակաս կարևոր չէ, քան ինտելեկտի օգտակար գործողության գործակիցը` IQ:


 Էմպաթիայի պրոբլեմն ուսումնասիրելիս ես կանգնում եմ անլուծելի խնդրի առաջ, երբ այն դիտարկում եմ կրոնական գիտակցության տեսակետից: Խոսքը վերաբերում է քրիստոնեկան հավատքին: «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: Այսպես է սովորեցնում Հին կտակարանը: Սա վրեժխնդրության բանաձև է: Իսկ Նոր կտակարանն ավետում է. «Երբ խփում են այտիդ, դեմ տուր մյուսը»: Սա դիմացինին հնազանդվելու և ենթարկվելու հրամայական է: Առաջինը քարոզում է ագրեսիա, երկրորդը` հնազանդություն և խոնարհության: Միանգամայն հակասական դրույթներ: Եվ առաջին և երկրորդ պատվիրանն իմ կարծիքով անհամատեղելի են էմպաթիայի երևույթի հետ: Հնարավո՞ր է արդյոք սրանք սինթեզել և այդ շրջանակներում հասնել ապրումակցման: Ինձ համար սա դժվար լուծելի պրոբլեմ է: Թերևս, դուք գտնեք հարցի պատասխանը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
3675 reads | 05.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com