ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 

 

Հաղորդակցության բոլոր ձևերը, հատկապես բանակցությունները և զրույցը, արդյունավետ են միայն այն դեպքում, երբ դրանցում առկա է էմպաթիայի երևույթը: Էմպաթիան իդենտիֆիկացիայի` նույնացման յուրահատուկ արտահայտություն է:

Այս տերմինը գիտական շրջանառության մեջ է դրել Զիգմունդ Ֆրոյդը: Հանճարեղ հոգեբանը էմպաթիայի օգնությամբ նկարագրել է մարդու կողմից ուրիշի ապրումները հասկանալու, դրանք կիսելու ունակությունը:

Ֆրոյդի աշակերտ Ալֆրեդ Յունգն այդ ունակությունն անվանել է <fellow feeling>: Էմպաթիան ի հայտ է գալիս վաղ հասակում, երբ երեխան սկսում է իրեն հասկանալ և հաղորդակցվել մարդկանց հետ: Էմպաթիա բառը ծագում է հունարեն EMPATHOS բառակապակցությունից: PATHOS նշանակում է տառապանքի հասնող ուժեղ, խոր զգացողություն, իսկ EM նախածանցը` ուղղվածություն դեպի անձի ներաշխարհը: Ես այն անվանում եմ ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ, СОПЕРЕЖИВАНИЕ:

Էմպաթիայի մեխանիզմն սկսում է գործել այն ժամանակ, երբ անհատը թափանցելով ուրիշի զգացմունքերի մեջ, կարծես թե միաձուլվում, տարալուծվում է դրանցում:
Տեղի է ունենում մարդկանց փոխազդեցություն, փոխներգործություն, մեկի ՊՐՈՅԵԿՏՈՒՄ` ՏԵՂԱԿԱՅՈՒՄ մյուսի հետ: Արդյունքում մարդիկ հասնում են փոխըմբռման:
Ավստրիացի մեկ ուրիշ անվանի հոգեբան, (նույնպես Ալֆրեդ, բայց Ադլեր), զարգացնելով իր ուսուցչի՝ Ֆրոյդի տեսությունը, գալիս է եզրահանգման, որ էմպաթիան որոշ առումով առեղծվածային` տիեզերական երևույթ է: <<Այն,- հայտարարում է Ադլերը,- արտացոլում է մեր կապը ողջ աշխարհակառուցվածքի հետ, մարդկային ցեղին պատկանելու անքակտելիությունը>>:

Մեծ է ամերիկյան հոգեբան և հոգեբույժ Կառլ Ռոջերսի ավանդը էմպաթիայի ուսումնասիրության և կիրառման գործում: Օգտագործելով էմպաթիայի հնարավորությունները, անցյալ դարի 60-ական թվականներին նա շլացուցիչ արդյունքների հասավ հոգեկան ծանր հիվանդությունների` շիզոֆրենիայի և պարանոյայի բուժման գործում: Նրա մեթոդը իր նշանակությամբ համարվում է երկրորդ հայտնագործությունը հոգեվերլուծությունից հետո:

<<Հասկացիր ինձ>>, <<մտիր դրությանս մեջ>>: Այս` առաջին հայացքից հասարակ և պարզունակ արտահայտությունների մեջ թաքնված է հաղորդակցության հաջողության բանալին:

Ի՞նչ է նշանակում, վերջին հաշվով, հաղորդակցվել: Հաղորդակցվել նշանակում է բանակցել: Բանակցել նշանակում է համոզել: Իսկ համոզելու համար պետք է ունենալ համապատասխան` ադեկվատ մոտեցում: <<Եթե ցանկանում ես համոզել ինչ-որ բանում, անհրաժեշտ է հաշվի նստել այն մարդու հետ, որին ուզում ես համոզել>>,- ասել է Պասկալը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
8623 reads | 28.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com