IV. ԽԱՐԻԶԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱ՞Ծ Է ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Վերջին տարիներին գիտական աշխարհում նկատվում է հատուկ հետաքրքրություն խարիզմի նկատմամբ: 

Առաջին անգամ այդ երևույթը, որպես հասարակական գիտակցության բարդ գոյացություն, ենթարկվում է սոցիալ-փիլիսոփայական համակարգված վերլուծության: 

Կրոնական գիտակցության մեջ խարիզմը սուրբ, բացարձակ արժեք է, որը տրված է Աստծո կողմից և գործում է մարդու կամքից անկախ: Քաղաքական գիտակցության մեջ խարիզմը անհատի գերհատկությունների իդեալական արժեք է, որի բարձրագույն աստիճանը անհատի պաշտամունքն է: 

Արդյո՞ք խարիզմը պրակտիկ նշանակություն ունի դիվանագետի գործունեության համար, կամ եթե նա օժտված լինի խարզմով կարո՞ղ է օգտակար լինել իր երկրի շահերին: Ոչ', չի կարող: 

Խարիզմի` վերը շարադրված թռուցիկ վերլուծությունն ապացուցում է, որ այն` իր բոլոր դրական կամ բացասական դրսևորումներով առաջնորդների և լիդերների մենաշնորհն է, նրանց ‹‹խաչը››: 

Մինչդեռ դիվանագետի գործը թիմային է, սերտորեն կապված կոլեկտիվի հետ և զրկված է խարիզմի մեխանիզմներից: Անգամ ամենահամարձակ, ամենաինքնուրույն մտածող դիվավանագետը ընդամենն իրագործում է այն քաղաքական խնդիրները, որոնք նրա առաջ դնում է իր կառավարությունը` ո'չ ավել, ո՛չ պակաս: Եթե դիվանագետը մոռանա այս ոսկե օրենքը և փորձի «խաղալ» խարիզմատ, նախ` կխախտի լոյալության սկզբունքը, հետո կդադարի թիմի անդամ լինելուց: Մի խոսքով` կձախողվի: 

Բոլորովին այլ է հմայքի հանգամանքը: Եթե դիվանագետը խարիզմատիկ չէ, հմայիչ լինել` պարտավոր է: Իսկ, եթե այդպիսին չէ, պետք է անի հնարավորը այդպիսին լինելու համար: Թե ինչպես` արդեն ասվեց:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
2015 reads | 30.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com