III. ԽԱՐԻԶՄԸ` ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻ ՀԶՈՐ ԶԵՆՔ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Խարիզմի դեմ անզոր են և՛ մեծը, և՛ փոքրը, և՛ թույլը, և՛ դյուցազնը. ապացուցված է` սկսած առասպելաբանությունից, վերջացած քաղաքական կյանքի իրական դրվագներով: Հիշենք, թե քաջ Սամսոնի գլխին ինչ օյին խաղաց Դալիլայի խարիզմը: Երբ Սամսոնն անխռով քնած էր, կտրեց նրա մազերը, հետո առանց խղճի խայթ զգալու նենգաբար մատնեց թշնամուն:

Բայց որքան էլ ափսոսանք դյուցազն Սամսոնին, այստեղ խոսքը վերաբերում է անհատին: Իսկ երբ քաղաքական ասպարեզ են իջնում խարիզմատիկ բռնակալներ, փոխվում է պատմության ընթացքը, դժբախտանում են նրանցից կախման մեջ գտնվող միլիոնավոր մարդիկ: Այդ բռնակալները գրեթե առանց բացառության նման են մեկմեկու, նման են նրանց իղձերն ու նպատակները, անգամ, եթե նրանք ապրում և գործում են տարբեր աշխարհամասերում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին և՛ Ստալինը, և՛ Հիտլերը նույն գաղափարներով էին հանդես գալիս աշխատավոր ժողովրդի անունից: Երկու երկրներն էլ իրենց անվանում էին սոցիալիստական: Երկու երկրներում էլ հաստատված էր մեկ քաղաքական կուսակցության դիկտատուրա: Երկու երկրներն էլ, որտեղ բացարձակապես բացակայում էին դեմոկրատական ինստիտուտները, պատված էին համակենտրոնացման ճամբարների ցանցով. Օսվինցիմը և Բուխենվալդը սարքված էին ԳՈՒԼԱԳ-ների օրինակով: Վերջապես երկու երկրների բռնապետ-լիդերները ձգտում էին էքսպանսիայի և համաշխարհային տիրապետության:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
4543 reads | 19.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com