ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
21.02.2020 \ 11:41 Reads: 5071
Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ:
ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
19.02.2020 \ 14:07 Reads: 1225
Ճապոնիայում դուք պետք է ուշադիր հետևեք ձեր կոշիկների վիճակին: Կոշիկները պետք է լինեն նոր և անթերի մաքրված: Ամեն անգամ, երբ ճապոնացին խոնարհում է կատարում, նա ուշադրություն է դարձնում ձեր կոշիկներին:
​ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԻՏԱԿՑԱԿԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԵՏԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
25.10.2016 \ 13:33 Reads: 1984
Արժեքներն որպես մտավոր-իմացական, էսթետիկական և պրակտիկ-բարոյական ոլորտներում մարդկային մտքի դրսևորման տարբեր ձևերի ու հնարավորությունների արտահայտություն, արդարև արժանացել է պատշաճ ուշադրության և խորազննին ուսումնասիրության հասարակական տարբեր գիտությունների, մասնավորապես՝ աքսիոլոգիայի կողմից: 
IV. ԽԱՐԻԶԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱ՞Ծ Է ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ
30.07.2014 \ 17:19 Reads: 2929
Վերջին տարիներին գիտական աշխարհում նկատվում է հատուկ հետաքրքրություն խարիզմի նկատմամբ: Առաջին անգամ այդ երևույթը որպես հասարակական գիտակցության բարդ գոյացություն ենթարկվում է սոցիալ-փիլիսոփայական համակարգված վերլուծության:
III. ԽԱՐԻԶՄԸ` ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻ ՀԶՈՐ ԶԵՆՔ
19.07.2014 \ 12:40 Reads: 5727
Խարիզմի դեմ անզոր են և՛ մեծը, և՛ փոքրը, և՛ թույլը, և՛ դյուցազնը. ապացուցված է` սկսած առասպելաբանությունից, վերջացած քաղաքական կյանքի իրական դրվագներով: Հիշենք, թե քաջ Սամսոնի գլխին ինչ օյին խաղաց Դալիլայի խարիզմը: Երբ Սամսոնն անխռով քնած էր, կտրեց նրա մազերը, հետո առանց խղճի խայթ զգալու նենգաբար մատնեց թշնամուն:
II. ՍՏԻԳՄԱՏՆԵՐԸ` ԽԱՐԻԶՄԱՏԻԿՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԻՉ ՆՇԱՆ: ԿԼՈՊԱՏՐԱՅԻ ‹‹ՍԵՔՍՈՒԱԼ ՀԻՊՆՈՍԸ››
06.07.2014 \ 23:30 Reads: 3871
Անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվիեր Կրոմվելը չի թաքցրել իր դեմքի անբուժելի խոցերը: Մարգարե Մոհամեդը, Պետրոս Մեծը, Ալեքսանդր Մակեդոնացին և Հուլիոս Կեսարը տառապել են ընկնավորությամբ (էպիլեպսիա), ինչն ամենևին չի պակասեցրել նրանց խարիզմը, այլ ավելի է ուժեղացրել այն:
I. ԽԱՐԻԶՄԸ` ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՀԱՏԿԱՆԻՇ
20.06.2014 \ 00:10 Reads: 17127
Ստալինը համաշխարհային մասշտաբի դեմք էր, բայց չարագործ էր: Նա միլիոնավոր մարդկանց կյանքեր էր խլում, սակայն նրանով հմայվում էին Լիոն Ֆեյխտվանգերը, Բեռնարդ Շոուն, Ռոմեն Ռոլանը, լեդի Նենսի Աստորը և ուրիշ հայտնի դեմքեր: Ստալինը բացասական խարիզմատի կենդանի օրինակ էր, բռնակալի դասական օրինակ:
V. ԵԹԵ ԳԵՂԵՑԻԿ ՉԵՍ, ԴԱՐՁԻՐ ՀՄԱՅԻՉ
11.06.2014 \ 16:14 Reads: 9792
Եթե կա գեղեցիկ ծնվելու մեկ հնարավորություն` շանս, ապա գոյություն ունի հմայիչ դառնալու հազար հնարավորություն: Հմայքին տիրապետելն արվեստ է, որն ունի երկու միջոց` ներքին և արտաքին:
IV. ՓԱՐԻԶՅԱՆ ՍԱԼՈՆՆԵՐԻ ԴԵՆԴԻ ՏՈՒՐԳԵՆևԸ ՀՄԱՅՔԻ ԳԵՐԻ
27.05.2014 \ 02:24 Reads: 2629
Վիարդոյին համարում են գերբնական հմայիչ: Նրա երկրպագուներն էին Շոպենը, Լիստը, Բեռլիոզը, Չայկովսկին, Գունոն, Սեն-Սանսը, Դելակրուան, Ժորժ Սանդը, Ֆլոբերը, Զոլան… Երգչուհու ելույթի վերջում բեմ էր բարձրանում Նապոլեոն I-ը նրան ողջունելու և ձեռքը համբուրելու համար:
III. ՀՄԱՅՔԸ ԲՆԱԾԻ՞Ն Է, ԹԵ՞ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ. ՀՄԱՅՔ-ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
10.05.2014 \ 02:24 Reads: 6541
Հմայքի` ժառանգական, բիոքիմիական կամ տիեզերական ծագման վերաբերյալ գիտական բանավեճերն սկսվել են շատ վաղուց և շարունակում են ցայսօր:  Գոյություն ունի Մորենոյի տեսությունը, համաձայն որի` հմայքը ծնվում է մարդու հետ` օժտելով նրան հուզականության խորհրդավոր մասնիկներով (‹‹tele››-ներ), որոնք էլ, ըստ հոգեբանի, ձգում են մարդկանց դեպի համակրելի անձնավորություն կամ վանում են նրանից:
II. ԱՍՏՎԱԾՆԵՐԻ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՌՔԵՐԻ ՀՄԱՅՔԸ
04.05.2014 \ 02:25 Reads: 2451
…Երբ Ֆրանսիական հեղափոխության բոցաշունչ առաջնորդներից մեկը` մոլի յակոբինցի Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, կառափնարան էր ուղարկում Լյուդովիկոս XVI-ին, թագուհուն` Մարի Անտուանետին, և ժիրոնդիստներին, ժողովուրդը հիացած ծափահարում և ողջունում էր նրան: Իսկ երբ Տերմիդորից հետո Ռոբեսպիերը մի քանի ձայնի տարբերությամբ դուրս մնաց քաղաքականությունից և կորցրեց իշխելու լծակները, նրան գլխատեցին: Եվ այդ նույն ամբոխը երեկվա սիրված հերոսին հայհոյանքով, նզովքներով և լուտանքներով ուղեցեց դեպի գելիոտին:
I. ՀՄԱՅՔ. ՀՄԱՅԻՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԸ, ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՇՈՒՆՉ ԱՌԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆՆԵՐԸ
25.04.2014 \ 02:25 Reads: 4724
Մեկ այլ օրինակ` Կազիմիր Մալևիչի ‹‹Սև քառակուսին››: Այն, որ հեղինակը հանճարեղ նկարիչ է և հիմնել է ավանգարդիզմի նոր ուղղություն` սուպրեմատիզմը, կասկածից վեր է: Մինչդեռ 79,5 x 79,5 չափերով անշուք կտավի առաջ կանգնած այցելուների մեծ մասը, համոզված եմ, ոչինչ չի զգում և հասկանում: Սակայն հիացական բացականչություններն անպակաս են սրահում: Ինչո՞ւ: Որովհետև կտավն արդեն հարյուր տարի է` հմայքի անվիճելի առարկա է, և դա վերանայման ենթական չէ:
ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
17.04.2014 \ 22:08 Reads: 6480
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ ընդհանրություններ և տարբերություններ գոյություն ունեն էմպաթիայի, կարեկցանքի և բարյացակամություն միջև: Սրանք երեքն էլ հաղորդակցության գործակիցներ են, սակայն բոլորն էլ տարբեր կատեգորիաներ են: Երբ կարեկցում ենք` խղճում ենք: Երբ բարյացակամ ենք` մաղթում ենք հաջողություն: Սակայն և՛ կարեկցանքը, և՛բարյացակամությունը ձե՛ր զգացմունքներն են:
ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
05.04.2014 \ 00:40 Reads: 6245
Մարդկային ներաշխարհի նուրբ գիտակ Անդրե Մորուան ասում է. «Եթե մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, անհրաժեշտ է ուրիշների հետ խոսել ոչ թե այն մասին, թե ինչն է մեզ հետաքրքրում, այլ այն մասին, թե ինչն է նրանց հետաքրքրում»: Նշենք, որ էմպաթիայի օգտակար գործողության գործակիցը` EQ պակաս կարևոր չէ, քան ինտելեկտի օգտակար գործողության գործակիցը` IQ:
ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
28.03.2014 \ 00:28 Reads: 14383

Էմպաթիայի մեխանիզմն սկսում է գործել այն ժամանակ, երբ անհատը թափանցելով ուրիշի զգացմունքերի մեջ, կարծես թե միաձուլվում, տարալուծվում է դրանցում:

ՆԱԽԱՆՁԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
17.03.2014 \ 12:22 Reads: 4958
Նախանձն առաջնային դրդապատճառ է գաղափարախոսական և ինֆորմացիոն աշխատանքներում: Խորհրդային դիվանագետներն ու հետախույզները գաղափարական հակառակորդների արտաքին և ներքին քաղաքականությունը Կենտրոն ներկայացնելիս հաճախ կոպիտ սխալներ էին անում, քանի որ, չնայած իրենց բարձր պրոֆեսիոնալիզմին, ենթագիտակցաբար, տուրք էին տալիս գենետիկորեն իրենց մեջ նստած նախանձի զգացողությանը` իրենցից լավ ապրող օտար գործընկեր-դիվանագետների նկատմամբ:
ՆԱԽԱՆՁԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
08.03.2014 \ 00:18 Reads: 6997
Գերմանացի հոգեբան Հելմուտ Շյոքը երկար տարիներ է նվիրել այդ ֆենոմենի ուսումնասիրմանը և եկել այն եզրահանգման, որ նախանձը հիմնականում ագրեսիվ երևույթ է, երբ նախանձողը ցանկանում է վերաբաշխել որևէ արժեք կամ բարիք, որը, նրա կարծիքով, անարդար կերպով պատկանում է ուրիշի, և կուզենար, որ իրենը լիներ:
ՆԱԽԱՆՁԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ. ՆԱԽԱՆՁԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ
25.02.2014 \ 00:19 Reads: 6088
Պետրարկա, Շեքսպիր, Մոլիեր, Սվիֆտ, Բալզակ, Լև Տոլստոյ, Թումանյան. գրչի այս հսկաների ցուցակը կարելի է շարունակել: Նրանք հանճարեղորեն բացել են մարդու հոգու ամենախորը ծալքերը` վեր հանելով թաքնված նախանձը, որը թույն է, մեծագույն չարիք և՛ նախանձվողի, և,՛ առաջին հերթին, նախանձողի համար: Սակայն այս թեմայի գլուխգործոցը մնում է Պուշկինի ‹‹Մոցարտը և Սալիերին›› ողբերգությունը...
ՆԱԽԱՆՁԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ. ԻՍԿԱԿԱՆ ԴԵՄՔԸ
16.02.2014 \ 12:55 Reads: 3090
Նախանձը մարդկության տարեկիցն է: Այն ուղեկցում է գիտակից մարդուն` Homo sapiens-ին (պրիմատների խմբի հոմինիդների ընտանիքից ներկայում ապրող միակ` մարդկային ցեղը), անհիշելի ժամանակներից: Նախանձի մասին հիշատակումների մենք հանդիպում ենք քաղաքակրթության առաջին իսկ վկայություններում` նույնքան այլանդակ, նույնքան զարհուրելի կերպարանքով, որքան հետագա հիշատակություններում:
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com