ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
ԳԱՌՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար










1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո նոր փուլ է սկսվում հայ - իրանական հարաբերություններում:
ՀԽՍՀ-ն Հայաստանի երկրորդ հանրապետությունն էր`առաջին հանրապետության իրավահաջորդը և մտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Իրանի հետ առևտրատնտեսական, քաղաքական, բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների հաստատումը ինչպես դաշնակցության, այնպես էլ հայ բոլշևիկների համար կարևոր նպատակներից էր, որ կարճ ժամանակում դրանք իրականացնելով` կարողացան Հայաստանն ինչ որ չափով դուրս բերել միջազգային մեկուսացումից:

Պարսկաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու շնորհիվ հնարավոր եղավ Իրանից գնել զգալի քանակությամբ նավթ, հացահատիկ, անասուններ, գյուղատնտեսական մթերք, դրանով մեղմացնելով Հայաստանի պարենային ճգնաժամը:

Խորհրդային Հայաստանի կառավարությունն ինչպես և Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը իր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններն է բացում Թեհրանում և Թավրիզում: ՀԽՍՀ ղեկավարությունը միջազգային հարաբերություններում հենվում էր Ռուսաստանի օգնության վրա:

1920թ. դեկտեմբերի 6-ին հատուկ հրահանգով Հայաստանի հեղկոմը դադարեցնում է արտասահմանյան երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների լիազորությունները:

Մինչև Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչների ժամանումը դեսպանությունների գույքի և նյութական միջոցների պահպանության պատասխանատվությունն ընկնում է այդ հիմնարկությունների նախկին ղեկավարների վրա:

1921թ. փետրվարին Հայաստանում տեղի է ունենում հակաբոլշևիկյան ապստամբություն, վերակնագնվում է ՀՀ նախկին իշխանությունը, Իրանի վարչապետ Սեյեդ Զիյա էդ Դին Թաբաթաբային այցելում է Թեհրանում ՀՀ դեսպանություն և իր աջակցությունը հայտնում հայ ժողովրդին՝ բոլշևիկների դեմ պայքարում: Մայիսին կրկին վերակնգնվում է բոլշևիկների իշխանությունը:

1921թ. մայիսին Խորհրդային Հայաստանի ատգործժողկոմի տեղակալը հուշագիր է ուղարկում Իրանի արտաքին գործերի նախարարին, նշելով, որ շուտով ՀՍԽՀ-ը կառավարությունը իր լիազոր ներկայացուցչին ուղարկելու է Թեհրան, իսկ մինչև նրա ժամանումը Հայաստանին վերաբերող բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Ֆեոդոր Ռոտշտեյնին:

Նույն հուշագրով խնդրվում է, որ Հովսեփ Արղությանին դիտել որպես բոլոր լիազորություններից զրկված մասնավոր անձնավաորության: Արղությանը հրաժարվում է ՀԽՍՀ կառավարության պահանջը կատարելուց և մի որոշ ժամանակ շարունակում իր դիվանագիտական գործունեությունը: Պարսկական կառավարության թողտվությամբ մի անհասկանալի վիճակ է ստեղծվում հայ-իրանական հարաբերություններում: Թեհրանում միժամանակ գործում են Հայաստանի երկու դիվանագիտական ներկայացուցչություններ:

1921թ. հունիսին Թավրիզ է ժամանում Խորհրդային Հայաստանի հյուպատոս Եզեկել Երզնկյանը: Նրան համայնքը դիմավորում է բավակնին սառը և անշուք: Հայաստանի Հանրապետության հյուպտոսական գործակալ Մուշեղ Տեր-Զաքարյանից նա ոչինչ չի կարողանում ստանալ, դրոշակի փայտյա պոչից բացի, որի վրա էլ Երզնկյանն ամրացնում է բոլշևիկյան կարմիր դրոշը և բարձրացնում հյուպատոսության շենքին:

1921թ. օգոստոսի վերջերին պարսկական կառավարությունը Արղությանին հարկադրում է գործերը հանձնել ՌԽՖՍՀ-ի լիազոր ներկայացուցիչ Ֆեոդոր Ռոտշտեյնին:

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմը որոշում է կայացնում Իրանում ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ նշանակել անկուսակցական Լևոն Սարգսյանին: Լևոն Դավիթի Սարգսյանը ծնվել է 1863թ. Գողթան գավառի Ցղնա (Ցանարար) գյուղում:

1873թ. նա ընդունվել է Լազարյան ճեմարանի բնագիտության բաժանմունքը, որն ավարտել է 1884թ.-ին: Լ.Սարգսյանը որպես բնագիտության ուսուցիչ աշխատել է Լազարյան ճեմարանում և Թիֆլիսի «Գայանեյ» հայկական դպրոցում:

Նա մասնագիտությամբ հրապարակախոս էր, լրագրող, հասարակական և քաղաքական գործիչ: Նրա գրչին են պատկանում «Հին ցանկ», «Ժողովրդական կրթությունը մեզանում», «Այց Թուրքաց Հայաստանին», «Գողթան», «Գծեր և բծեր», «Մայրենի խոսք» ընթերցանության ձեռնարկը (Կ.Կուսիկյանի հետ) և այլ աշխատություններ:

Լ. Սարգսյանը հասարակական և քաղաքական բնույթի թեմաներ շոշափող հոդվածներում հանդես է եկել «Մշակ» թերթի 1906-1907թթ.-ի տարբեր համարներում: 1892թ.-ին Լևոն Սարգսյանը նշանակվում է Թիֆլիսի հայուհիների բարեգործական ընկերության քարտուղար: 1893թ.-ի մարտի 2-ից Թիֆլիսի հայ հրատարակչության ընկերության անդամ:

1895-ին Լ. Սարգսյանն աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ուսումնարանում որպես բնագիտության ուսուցիչ: 1902-ին եղել է «Մշակ» թերթի խմբագրական խորհրդի կազմում, իսկ 1903-1907թթ.-ին ամսգրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրը:

1918–ին թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գրավման ժամանակ նա մնում է քաղաքում և արիաբար պայքարում թուրքերի ոտնձգությունների դեմ: Ագիտացիոն և պրոպագանդիստական աշխատանքներ է տանում դաշնակցության դեմ:

1920թ.-ի մայիսյան ապստամբության ժամանակ Լ.Սարգսյանը համագործակցում է բոլշևիկների հետ, որի պատճառով դաշնակցականների կողմից ենթարկվում է հալածանքների:

Չլինելով բոլշևիկյան կուսակցության անդամ, ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանում սովետական կարգերի հաստատմանը:
1920թ.-ին նշանակվում է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցի վերատեսուչ: 1921թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին աշխատում է Էջմիածնի պետական կոիլտուր-պատմական ինստիտուտի կոմիսար, ապա վարիչ:

1921թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին եղել է Ալեքսանդրապոլի հեղափոխական կոմիտեի նախագահը:

1921-ի հունիսից գործուղվում է Գողթան գավառ (Օրդուբադի տեղամասում) կազմակերպելու հայ գաղթականությանը տեղավորելու և ազգաբնակչության տնտեսական վիճակը կարգավորելու համար:

1921-ի հոկեմբերի 12-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվում է ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ (դեսպան) Պարսկաստանում, որտեղ պաշտոնավարում է մինչև 1922թ. նոյեմբեր ամիսը:

1924թ.-ին Լ. Սարգսյանն անդամակցում է Թիֆլիսի «Հայարտուն» գրական բաժանմունքին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ
2173 reads | 19.06.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com