ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ
ԳԱՌՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
 










Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց, կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող բուռն ու դրամատիկ զարգացումների արդյունքում լուծարվում է Անդրկովկասի սեյմը: Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունը ևս, պետականության շուրջ 600-ամյա կորստից հետո հռչակվում է որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն:

Մինչ այդ, 1918թ. մայիսին թուրքերը ներխուժել էին Հայաստան, հասել մինչև Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա: Կենաց մահու ճակատամարտերում պարտություն կրելով հայկական զորքերից, նրանք ստիպված են լինում ճանաչել հայ ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու իրավունքը: 

Կանգնելով կատարված փաստի առաջ, Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը, ուր ներկայացված էին ժամանակի հայկական բոլոր կուսակցություններն ու ուժերը, չունենալով միասնական կարծիք Հայաստանի անկախության ճանաչման վերաբերյալ, միևնույն է, ստիպված է լինում մայիսի 30-ին հյատարարել հայկական գավառների վրա իր գերագույն իշխանությունը հաստատելու մասին: 

Նույն օրը Բաթումիում դժվար և ծանր բանակցություններ են սկսվում օսմանյան և հայկական պատվիրակությունների միջև և հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրում է իր անդրանիկ միջազգային պայմանագիրը, որը ցավոք ի նպաստ Հայաստանի չէր: Նորանկախ Հայաստանին թողել էին 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք ու մոտ մեկ միլիոն աղքատ բնակչություն, հիմնականում անօգնական գաղթականներ ու որբեր: Դա պատմական Հայաստանի 1/30 մասն էր կազմում: Ի դեպ, Բաթումի պայմանագիրը չընդունվեց Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցների կողմից: 

Հայաստանի կառավարությունը հունիսի19-ին Թիֆլիսից Երևան տեղափոխվելուց հետո դժվարին պայմաններում լծվում է երկրի վերաշինության գործին: Հայաստանը սկսում է իր առաջին քայլերն անել միջազգային ասպարեզում: Նոր կազմավորված կառավարությունը ջանքեր է գործադրում բնականոն հարաբերություններ հաստատելով, հընթացս կարգավորել իր հարաբերություններն անմիջական հարևանների` Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ և փորձում պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային համաժողովներում և գերտերությունների հետ հարաբերվելիս: Այս բոլորն իրականացնելու համար խիստ անհրաժեշտություն էր զգացվում արագացնել ՀՀ դեսպանությունների կազմավորումը: 

Կարճ ժամանակամիջոցում դեսպանություններ բացվեցին աշխարհի կարևորագույն մայրաքաղաքներում և հարևան երկրներում: Հայտնի քաղաքական գործիչներ և մտավորականներ, այդ թվում նաև կին (Դիաննա Աբգար), նշանակվեցին որպես անկախ Հայաստանի լիազոր ներկայացուցիչներ: Առաջին օրից սկսած մինչև Հայաստանի խորհրդայնացումը հնարավորություն էր ընձեռվել միջազգային կյանքում հանդես գալ որպես ինքնուրույն միավոր: 1919-ի կեսերից Հայաստանն արդեն կազմավորված պետություն էր, իր բոլոր խորհրդանիշերով՝ դրոշ, օրհներգ, բանակ, դիվանագիտական հարաբերություններ, ազգային դրամ, ազգային և մշակութային հաստատություններ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ
1025 reads | 08.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com